17:23 04.11.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Նշան Սարգսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի (ք. Երևան, Ֆուչիկի փողոց) արտադրական գործունեությունը. հիմքը ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում այդ կազմակերպությունում արձանագրված խախտումներն են:
Մասնավորապես՝
✔️ հանրային սննդի օբյեկտի կառուցվածքն ու տեղակայվածությունը հնարավորություն չեն ապահովել համապատասխան խնամք, մաքրություն կամ ախտահանում կատարելու համար,
✔️ չի բացառվել օդից փոխանցվող աղտոտումը, չեն եղել համարժեք աշխատանքային պայմաններ` գործողությունները հիգիենիկ պայմաններում իրականացնելու, միջատներից պաշտպանվելու համար,
✔️ հատակը, պատերը, դռները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել հեշտորեն մաքրվող անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող նյութերից,
✔️ չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան,
✔️բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:
Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
10:21 05.11.2024
2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք23:12 04.11.2024
Թբիլիսիում հանրահավաքն ավարտվել է առանց միջադեպերի22:32 04.11.2024
ԱՄՆ-ում վաղաժամ քվեարկել է մոտ 76 միլիոն մարդ10:27 05.11.2024
ՊԵԿ-ը բացահայտել է էլեկտրատեխնիկայի առևտրի ոլորտում շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպքՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 7 բաժին տեղեկություններ էին ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գործող կենցաղային սարքավորումների և էլեկտրատեխնիկայի առևտուր իրականացնող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում […] ...
10:21 05.11.2024
2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպքԹոքի քաղցկեղը այս հիվանդության ամենատարածված տեսակներից է և աշխարհում մահացության գլխավոր պատճառներից մեկը։ Տղամարդիկ առավել հաճախ են հիվանդանում թոքի քաղցկեղով։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Աշխարհում տարեկան հաստատված շուրջ 20 միլիոն քաղցկեղի դեպքերից 2,4 միլիոնը պայմանավորված է թոքի քաղցկեղով։ 2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք։ Ծխախոտի երկարատև օգտագործման հետ […] ...
10:17 05.11.2024
Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՆոյեմբերի 6-ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 11:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: ...
10:14 05.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 423 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․91 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․95 դրամ: ...
10:00 05.11.2024
Կատարը սահմանադրական փոփոխությունների հանրաքվե կանցկացնիՀամընդհանուր քվեարկությունը Կատարի Սահմանադրության փոփոխության հարցի շուրջ, որը նախատեսում է Խորհրդատվական խորհրդի (խորհրդարանի) անդամների երկու երրորդի ընտրությունների չեղարկում, կանցկացվի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հրամանագրով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Հանրաքվեի անցկացման հիմնական պատճառը պետության ղեկավարի առաջարկն է չեղյալ համարել Խորհրդատվական խորհրդի՝ օրենսդիր մարմնի ընտրությունները։ Ըստ հրապարակման՝ չնայած օրենսդրական գործընթացին մասնակցությանը, Խորհրդատվական խորհուրդը […] ...
09:50 05.11.2024
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում առնվազն 70 մարդ է զոհվել․ Al JazeeraԳազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 70 պաղեստինցի է զոհվել շրջափակված անկլավի վրա իսրայելական բանակի հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Վիրավորների թվի մասին տեղեկություն չի հաղորդվում։ Ավելի վաղ հեռուստաալիքը հաղորդել էր տարածաշրջանում 37 մահվան մասին՝ նշելով, որ նրանցից 25-ը զոհվել է հյուսիսում։ Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի […] ...