Հայրապետական մաղթանք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Հայրապետական մաղթանք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

17:18 04.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 25-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվել է Հայրապետական մաղթանք:

Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, սրբազան արարողություններին ներկա էին Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբաներ և բարեպաշտ հայորդիներ:

Մայր Տաճարում ուխտի Սուրբ Պատարագ մատուցեց նոյմեբերի 3-ին եպիսկոպոսական ձեռնադրության և օծման արժանացած Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առեն եպիսկոպոս Շահենյանը:

Պատարագիչ Սրբազանն իր քարոզում շնորհավորեց Հայոց Հովվապետին օծման ու գահակալության տարեդարձի կապակցությամբ և անդրադարձավ Վեհափառ Հայրապետի հոգևոր, մշակութային, կրթական ու եկեղեցաշեն գործունեությանը՝ ի մասնավորի նշելով.

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ 25 տարի առաջ բարգութ Աստված Հայոց ազգին ցույց տվեց Իր սերը և Իր հոգատարութույնը՝ առաքելահաստատ մեր Սուրբ Եկեղեցուն տալով բարի հոգատար, իմաստուն և քաջ հովիվ, ով կարողացավ մեր ազգի համար դժվարին, տագնապալի ու փոթորկալից ժամակներում անսասան պահել հայի ինքնության և փրկության տապան Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին՝ դառնալով արժանի հաջորդը Սուրբ Թադեոս ու Սուրբ Բարդուղեմեոս առաքյալների և երկրորդ Լուսավորիչ Սուրբ Գրիգոր Հայրապետի»։

Առեն Եպիսկոպոսը, դիմելով ներկաներին, հրավիրեց ամենքին իրենց սրտագին աղոթքներն ու բարեմաղթանքները միախառնել համայն հայության աղոթքներին՝ հայցելով, որ Տերը քաջառողջ, երկար տարիներ և արդյունաշատ գահակալություն պարգևի Վեհափառ Հորն ու անսասան պահի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ իր նվիրապետական աթոռներով։

Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 25-րդ տարեդարձի առիթով կատարվեց Հայրապետական մաղթանք՝ հանդիսապետությամբ Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 23.11.2024

SHANTNEWS

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

19:50 23.11.2024

Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է նաև սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Նախարարի առաջին կանգառը եղել է Բուժական բնակավայրի մանկապրատեզը, որը 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորգվել, բարեկարգվել և կահավորվել է: Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար։ Ծրագրի […] ...

Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել ուկրաինական հակամարտության պատճառով

19:30 23.11.2024

Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել ուկրաինական հակամարտության պատճառով

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ կապված Ուկրաինայում հակամարտության սրման հետ։ Այդ մասին նա հայտարարել է Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում։ «Դա պարզապես զգացմունք չէ, դա իսկապես ճիշտ է», -ասել է Մերկելը, երբ նրան հարցրել են, թե արդյոք իրեն «քավության նոխազ» են դարձրել՝ հրաժարվելով աջակցել Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու […] ...

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

19:22 23.11.2024

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը։ «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը՝ նոյեմբերի 23-ին, հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, նախարարները քննարկել են երկրների միջև երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները»,- ասել է դիվանագիտական ​​աղբյուրը։ ...

Ֆինլանդիայում օդաչուների գործադուլի պատճառով չեղարկվել է մոտ 300 չվերթ

19:11 23.11.2024

Ֆինլանդիայում օդաչուների գործադուլի պատճառով չեղարկվել է մոտ 300 չվերթ

Ֆիննական Finnair ավիաընկերությունը դեկտեմբերի 9-ի և 13-ի շուրջ 300 չվերթ է չեղարկել օդաչուների արհմիության գործադուլի պատճառով, հայտնում է Yle հանրային հեռուստաընկերությունը։ «Finnair-ը ստիպված է չեղարկել թռիչքները Ֆինլանդիայի օդաչուների միության (SLL) բողոքի պատճառով: Գործադուլի շրջանակներում օդաչուները թռիչքներ չեն իրականացնի դեկտեմբերի 9-ին և 13-ին: Ընդհանուր առմամբ, կիրականացվի 300 թռիչք»,-ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ գործադուլի պատճառով […] ...

Եվրախորհրդարանը Շոլցից պահանջել է Taurus հրթիռներ առաքել Կիև

19:02 23.11.2024

Եվրախորհրդարանը Շոլցից պահանջել է Taurus հրթիռներ առաքել Կիև

Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Ռոբերտա Մեցոլան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին կոչ է արել թույլատրել գերմանական Taurus թեւավոր հրթիռների արագ առաքումը Կիև, գրում է Die Kronen Zeitung-ը։ Քաղաքական գործչի խոսքով՝ հրթիռների մատակարարումների վերաբերյալ այս դիրքորոշումը կիսում է նաեւ Եվրամիությունը։ «Կա լայն աջակցություն այս պահանջին: Տեսնենք՝ դաշնային ընտրություններից հետո կուրսի համապատասխան փոփոխություն կլինի՞»,- ասել է Մեցոլան։ Նա խոստովանել […] ...

BACK_TO_TOP