17:12 04.11.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, ի թիվս 8 երկրի 42 ներկայացուցչի (Վրաստան, Պակիստան, Ղազախստան, Թուրքիա, Ուզբեկստան, Տաջիկստան, Ադրբեջան), մասնակցել են Ղազախստանի Աստանա քաղաքում անցկացվող «Լավագույն ուսուցում անվտանգ սննդի համար» սեմինարին:
Քննարկվել են Եվրոպական Միության օրենսդրական կարգավորումները՝ կենդանիների և կենդանական ծագման սննդամթերքի ներմուծման նոր պահանջները՝ հիմնված հակամանրէային կայունության դեմ պայքարի գլոբալ գործողությունների ծրագրի վրա, կենդանիների բարեկեցության պահանջները, հանրային առողջության պահպանման ընդհանուր սկզբունքները, սննդամթերքի մանրէաբանական չափորոշիչները, ԵՄ-ում կոմպոզիտային արտադրանքի մուտքի պայմանները, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքում ախտորոշիչների մնացորդային քանակների նկատմամբ պաշտոնական հսկողության պահանջները։
ՍԱՏՄ մասնագետները ներկայացրել են Հայաստանում սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության գործընթացը, սահմանային վերահսկողության սկզբունքներն ու իրականացվող աշխատանքը։
23:12 04.11.2024
Թբիլիսիում հանրահավաքն ավարտվել է առանց միջադեպերի22:32 04.11.2024
ԱՄՆ-ում վաղաժամ քվեարկել է մոտ 76 միլիոն մարդ09:15 05.11.2024
Կիպրոսի նախագահը ժողովրդագրական իրավիճակը անվանել է ազգային մեծ խնդիրԿիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը կղզում ձևավորվող ժողովրդագրական իրավիճակը որակել է որպես ազգային մեծ խնդիր: Այդ մասին նա հայտարարել է երկրի բնակիչներին ուղղված հեռուստաուղերձում, որի ընթացքում հայտարարել է 50 միլիոն եվրո արժողությամբ միջոցառումների փաթեթի մասին, որն ուղղված է ծնելիության աճի խթանմանը։ «Ես դիմում եմ ձեզնից յուրաքանչյուրին, որպեսզի հայտարարեմ ժողովրդագրական խնդրի լուծման համար կոնկրետ և ծախսատար […] ...
09:05 05.11.2024
Ղազախստանը հույս ունի Հարավային Կորեայի մասնակցությամբ ատոմակայան կառուցելԱստանան ակնկալում է Կորեայի Հանրապետության ընկերությունների մասնակցությունը Ղազախստանում ատոմակայանի կառուցման, ռեսուրսների արդյունահանման և վերամշակման նախագծերին։ Այս մասին Սեուլում կայացած «Կենտրոնական Ասիա – Կորեայի Հանրապետություն» 17-րդ համագործակցության ֆորումում ասել է Ղազախստանի փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուն։ Ինչպես հաղորդում է Ղազախստանի ԱԳՆ-ն, Նուրթլեուն նշել է, որ հարավկորեական ընկերությունների մասնակցությունն այդ նախագծերին «նոր հեռանկարներ կստեղծի տարածաշրջանի էներգետիկ անվտանգության […] ...
08:55 05.11.2024
Մեծ Բրիտանիայում կապիկի ծաղիկի երկու նոր դեպք է հայտնաբերվելՄեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի նոր տեսակի ևս երկու դեպք, ասվում է Մեծ Բրիտանիայի Առողջապահական ծառայությունների գործակալության (UKHSA) հայտարարության մեջ, որը հրապարակվել է երկուշաբթի օրը կառավարության կայքում։ Հոկտեմբերի վերջին վարչությունը հայտնել է բացահայտված առաջին դեպքի մասին։ Այն գրանցվել էր Լոնդոնում․ խոսքը մի մարդու մասին է, ով վերջերս այցելել էր աֆրիկյան երկրներ։ «Կապիկի ծաղիկի երկու […] ...
08:45 05.11.2024
Կիմ Չեն Ընի քույրը նախազգուշացրել է Կորեական թերակղզում հնարավոր պատերազմի մասինԿորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի վարչության պետի տեղակալ Կիմ Յո Չժոնգը՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը, ասել է, որ Կորեական թերակղզում և հարակից շրջաններում ուժերի անհավասարակշռությունը կարող է հանգեցնել պատերազմի։ Նա ընդգծել է, որ Հյուսիսային Կորեան կշարունակի ամրապնդել իր միջուկային զինանոցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Այսօր Կորեական թերակղզում և տարածաշրջանում մեր և թշնամիների միջև […] ...
08:35 05.11.2024
Հյուսիսային Կորեայի հրթիռների արձակումը սպառնում է կայունությանը ողջ աշխարհում․ ՊետքարտուղարությունԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Հյուսիսային Կորեայի հրթիռների արձակումը սպառնում է ոչ միայն տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանը, այլև ողջ աշխարհի։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Պետդեպում։ «Միացյալ Նահանգները դատապարտում է ԿԺԴՀ-ի կողմից նոյեմբերի 4-ին (Վաշինգտոնի ժամանակով) բազմաթիվ բալիստիկ հրթիռների արձակումը: Դրանք վտանգ են ներկայացնում տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար և խաթարում են […] ...
08:25 05.11.2024
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...