Հայաստանի և Մոլդովայի հարաբերությունների շարունակական զարգացումը ՀՀ կառավարության արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 11 2024
  • $
    387.09
  • RUBLE
    3.91
  • 421.97
WEATHER
+3.09 oC

Հայաստանի և Մոլդովայի հարաբերությունների շարունակական զարգացումը ՀՀ կառավարության արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է. Փաշինյան

16:54 04.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Շնորհավորում եմ Մոլդովայի նախագահական ընտրություններում Ձեր հաղթանակի կապակցությամբ:

Հայաստանի և Մոլդովայի հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է։ Վստահ եմ, որ առաջիկա տարիների ընթացքում համատեղ ջանքերով կկարողանանք ընդլայնել և ավելի ամրապնդել պատմական սերտ առնչությունների, ժողովրդավարության հիմնարար արժեքների վրա խարսխված երկկողմ հարաբերությունները։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ հաջողություն և ամենայն բարիք, իսկ Մոլդովայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթողը չպետք է միջամտի Վենեսուելայի ներքին գործերին․ Մադուրո

09:40 05.11.2024

ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթողը չպետք է միջամտի Վենեսուելայի ներքին գործերին․ Մադուրո

ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթողը չպետք է միջամտի Վենեսուելայի ներքին գործերին, որն ունի զարգացման իր ուղին և կախված չէ որևէ մեկից։ Այս մասին ասել է Բոլիվարիայի Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն Venezolana de Televisión հեռուստաալիքի հաղորդման ժամանակ։ «ԱՄՆ ընտրությունների հաղթողը չպետք է կրկին դիմի ծայրահեղականության ձախողված քաղաքականությանը և վենեսուելական օլիգարխիային աջակցելուն», -ասել է Մադուրոն և ընդգծել, որ […] ...

Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարությունը շարունակվում է

09:30 05.11.2024

Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարությունը շարունակվում է

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհի ակտիվ շինարարությունը շարունակվում է, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Իրականացվում են հողային աշխատանքներ, հանույթ, պայթեցումներ։ Կատարվում են նաև Մեղրին շրջանցող տրանսպորտային հանգույցի բետոնացման և թունելի կառուցման աշխատանքները։ Նշենք, որ Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածում նախատեսվում է կառուցել 17 կամուրջ‚ 2 թունել (ընդհանուր շուրջ 900մ երկարությամբ)‚ 5 տրանսպորտային հանգույց»,- ասված է հաղորդագրության […] ...

Գազայի հիվանդանոցին Իսրայելի հարվածից նորածիններ են վիրավորվել․ Al Jazeera

09:25 05.11.2024

Գազայի հիվանդանոցին Իսրայելի հարվածից նորածիններ են վիրավորվել․ Al Jazeera

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիյա փախստականների ճամբարի հիվանդանոցին իսրայելական հարվածի հետևանքով առնվազն վեց մարդ, այդ թվում՝ նորածին երեխաներ, վիրավորվել են։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Հստակեցվում է, որ մեկ երեխայի համար շտապ վիրահատություն է պահանջվել։ Ինչպես հայտնում է Al Jazeera-ն, վիրավորվել են նաեւ բուժաշխատողներ եւ լրագրողներ։ Նշվում է, որ բուժանձնակազմը երեխաներին տեղափոխել […] ...

Կիպրոսի նախագահը ժողովրդագրական իրավիճակը անվանել է ազգային մեծ խնդիր

09:15 05.11.2024

Կիպրոսի նախագահը ժողովրդագրական իրավիճակը անվանել է ազգային մեծ խնդիր

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը կղզում ձևավորվող ժողովրդագրական իրավիճակը որակել է որպես ազգային մեծ խնդիր: Այդ մասին նա հայտարարել է երկրի բնակիչներին ուղղված հեռուստաուղերձում, որի ընթացքում հայտարարել է 50 միլիոն եվրո արժողությամբ միջոցառումների փաթեթի մասին, որն ուղղված է ծնելիության աճի խթանմանը։ «Ես դիմում եմ ձեզնից յուրաքանչյուրին, որպեսզի հայտարարեմ ժողովրդագրական խնդրի լուծման համար կոնկրետ և ծախսատար […] ...

Ղազախստանը հույս ունի Հարավային Կորեայի մասնակցությամբ ատոմակայան կառուցել

09:05 05.11.2024

Ղազախստանը հույս ունի Հարավային Կորեայի մասնակցությամբ ատոմակայան կառուցել

Աստանան ակնկալում է Կորեայի Հանրապետության ընկերությունների մասնակցությունը Ղազախստանում ատոմակայանի կառուցման, ռեսուրսների արդյունահանման և վերամշակման նախագծերին։ Այս մասին Սեուլում կայացած «Կենտրոնական Ասիա – Կորեայի Հանրապետություն» 17-րդ համագործակցության ֆորումում ասել է Ղազախստանի փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուն։ Ինչպես հաղորդում է Ղազախստանի ԱԳՆ-ն, Նուրթլեուն նշել է, որ հարավկորեական ընկերությունների մասնակցությունն այդ նախագծերին «նոր հեռանկարներ կստեղծի տարածաշրջանի էներգետիկ անվտանգության […] ...

Մեծ Բրիտանիայում կապիկի ծաղիկի երկու նոր դեպք է հայտնաբերվել

08:55 05.11.2024

Մեծ Բրիտանիայում կապիկի ծաղիկի երկու նոր դեպք է հայտնաբերվել

Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի նոր տեսակի ևս երկու դեպք, ասվում է Մեծ Բրիտանիայի Առողջապահական ծառայությունների գործակալության (UKHSA) հայտարարության մեջ, որը հրապարակվել է երկուշաբթի օրը կառավարության կայքում։ Հոկտեմբերի վերջին վարչությունը հայտնել է բացահայտված առաջին դեպքի մասին։ Այն գրանցվել էր Լոնդոնում․ խոսքը մի մարդու մասին է, ով վերջերս այցելել էր աֆրիկյան երկրներ։ «Կապիկի ծաղիկի երկու […] ...

BACK_TO_TOP