Ագրայում կործանվել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 12 2024
  • $
    395.75
  • RUBLE
    3.97
  • 411.42
WEATHER
-0.91 oC

Ագրայում կործանվել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռը

16:51 04.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 կործանիչը Ագրա քաղաքի մոտ (կենտրոնական Ուտար Պրադեշ) կործանվել է։ Այս մասին ասվում է ռազմաօդային ուժերի հայտարարության մեջ։

Արտակարգ դեպքը տեղի է ունեցել ուսումնական թռիչքի ժամանակ «համակարգի անսարքության պատճառով»։ Ինքնաթիռը Ադամպուրից (Փենջաբ) ուղեւորվում էր Ագրա։ Օդաչուն օդանավը շեղել է բնակելի թաղամասերից՝ ցամաքում զոհերից խուսափելու համար, իսկ հետո հաջողությամբ կատապուլտի է ենթարկվել:

Հետաքննություն է սկսվել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն

22:20 24.12.2024

Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն

Դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահի տեղակալ Գևորգ Պապոյանը։ Հաստատվել է Կուսակցության 2025թ.-ի բյուջեն։ Աշոցքի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Կարեն Մանուկյանի, իսկ Ամասիայի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում՝ Սամվել Ղարիբյանի թեկնածությունը։ Փոփոխություններ են կատարվել Կուսակցության ընտրությունների կարգում։ ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռի սարկավագաց դասին

22:15 24.12.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռի սարկավագաց դասին

Դեկտեմբերի 24-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռում սպասավորող, Գևորգյան հոգևոր ճեմարանի և նորընծա սարկավագներին՝ ուղեկցությամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանի և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե […] ...

Հոսանքանջատումներ դեկտեմբերի 25-ին

22:07 24.12.2024

Հոսանքանջատումներ դեկտեմբերի 25-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք 11 փողոց 10 առանձնատուն, Նորք 1-ին նրբանցք 50/2, 72, 98, 104/3 առանձնատներ, Նորքի թաղ․ 1/28, 32 առանձնատներ, Գյուրջյան փ. 9, 14/5 առանձնատներ, Նորք 2-րդ փողոց 1-ին նրբանցք 3/2 […] ...

SHANTNEWS

22:00 24.12.2024

SHANTNEWS

Ամփոփվել են «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի արդյունքները

21:54 24.12.2024

Ամփոփվել են «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի արդյունքները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի հաղթողները որոշվել են ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Քվեարկությանը մասնակցել են մարզական 18 լրագրողներ, որոնք կատարել են են փակ, գաղտնի քվեարկություն: Լավագույն 3 մարզիկներ՝ Արթուր Ալեքսանյան, Արթուր Դավթյան, Վարազդատ Լալայան, Լավագույն կին մարզիկ՝ Ալեքսանդրա Գրիգորյան, Հաշմանդամություն […] ...

ՄԱԿ-ի դատարանը Պաղեստինի նկատմամբ Իսրայելի պարտավորությունների վերաբերյալ փաստաթղթերը կընդունի մինչև փետրվարի 28-ը

21:46 24.12.2024

ՄԱԿ-ի դատարանը Պաղեստինի նկատմամբ Իսրայելի պարտավորությունների վերաբերյալ փաստաթղթերը կընդունի մինչև փետրվարի 28-ը

Արդարադատության միջազգային դատարանը 2025 թվականի փետրվարի 28-ը սահմանել է վերջնաժամկետ՝ գրավոր հայտարարություններ ստանալու համար՝ որպես օկուպանտ տերություն Իսրայելի պարտավորությունների վերաբերյալ կապված Պաղեստինի հետ։ Այս մասին ասվում է դատարանի մամուլի հաղորդագրությունում։ «Հետագա քայլերի վերաբերյալ որոշումները կկայացվեն պատշաճ ժամկետներում»,- հավելել է դատարանը։ Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև էր ընդունել, որով Արդարադատության միջազգային դատարանից պահանջում էր խորհրդատվական […] ...

BACK_TO_TOP