16:10 04.11.2024
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ թվային աշխարհում կատարվող հանցավոր գործունեության կամ, որ նույնն է՝ կիբեռհանցագործության եղանակներն ու մեթոդները ևս փոխվում են:
Կիբեռհանցավորության տեսակները բազմաթիվ են՝ ֆինանսական հափշտակություններ, հաքերային հարձակումներ, խարդախությամբ անձնական տվյալների տիրապետում և այլն: Որպես խոցելի խումբ՝ այդ հանցագործությունների թիրախում հաճախ հայտնվում են նաև անչափահասները։ Երեխաներին առցանց տիրույթում առկա վտանգներից պաշտպանելուն են ուղղված «Երեխաներին կազմակերպված կիբերհանցագործություններից և առցանց վտանգներից պաշտպանելու դիմակայունության ամրապնդում և երեխաների պաշտպանություն» ծրագրով նախատեսված միջոցառումները։
Անչափահասներին և նրանց ծնողներին թվային տիրույթում կատարվող հանցագործությունների, դրանցից պաշտպանվելու եղանակների մասին իրազեկումը քննարկելու, համատեղ այլ քայլեր ծրագրելու, ինչպես նաև ոլորտում առկա հիմնական հիմնախնդիրները բացահայտելու նպատակով նոյեմբերի 1-ին Երևանի պետական համալսարանում կազմակերպվել էր «Երեխաներին առցանց միջավայրում հանցագործություններից պաշտպանելուն ուղղված քաղաքականություն. բացեր, առաջնայնություններ, հետագա քայլեր» թեմայով քննարկումը:
Քննարկմանը մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, փորձագետներ, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը ՆԳ նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել ստանձնելու երեխաներին առցանց միջավայրում հանցագործություններից պաշտպանելուն ուղղված այս ծրագրի իրականացման առաջնորդությունը։ Նա կարևորել է նման հանդիպում-քննարկումները՝ նշելով, որ կիբեռհանցագործություններից երեխաներին զերծ պահելու համար անհրաժեշտ է փոխգործակցություն թե՛ ՀՀ պետական գերատեսչությունների, թե՛ միջազգային գործընկերների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև, ինչպես նաև միասնական մոտեցումների մշակում ու առաջնահերթությունների սահմանում:
Անդրադառնալով կիբեռանվտանգության ամրապնդման նպատակով ՆԳ նախարարության կողմից մշտապես իրականացվող միջոցառումներին՝ Վարդան Վարդանյանը նշել է, որ նախատեսվում է ներդնել խորհրդատվական թեժ գիծ, որը հնարավորություն կտա կիբեռհանցավորության ու կիբեռանվտանգության վերաբերյալ ստանալ մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաև ակտիվորեն իրականացնել տարատեսակ տեղեկատվական միջոցառումներ:
Սիլվիա Մեստրոնին կիբեռհանցագործությունների դեմ պայքարում բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության դերը: Նա նաև կարևորել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ նախարարության սերտ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են թեմային առնչվող խորքային ուսումնասիրություններ, ծավալվել է ակտիվ քննարկում:
21:37 24.12.2024
Դատարանը սահմանի հատման գործով Սաակաշվիլիի կալանքը թողել է անխափանԹբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին թողել է կալանքի տակ՝ 2021 թ․ պետական սահմանն ապօրինի հատելու քրեական գործի շրջանակներում։ Դատարանը հաշվի չի առել փաստաբանների առարկությունները, որ Սահակաշվիլին, նույնիսկ առանց այս քրեական գործի, գտնվում է կալանքի տակ և կրում է վեց տարվա ազատազրկում նախկինում կայացված պատիժների համար։ Սպասվում է, որ դատարանն այս գործով շուտով […] ...
21:30 24.12.2024
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըԴեկտեմբերի 24-ին, ժամը 14:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն կամրջին քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Փրկարարները կամրջին հայտնաբերել են քաղաքացուն՝ հուզված վիճակում: Հոգեբանը տեղում […] ...
21:24 24.12.2024
«Սանթոսը» պատմության մեծագույն ակումբն է, որն աշխարհին նվիրել է արքային ու արքայազնին․ ՆեյմարՍաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարը ասել է, որ չնայած «Կորինտիանսի» հետաքրքրվածությանը, նա Բրազիլիայում երբեք «Սանթոսից» բացի այլ ակումբում չի խաղա: ««Սանթոսն» աշխարհի մեծագույն ակումբն է, որն նվիրել է ֆուտբոլի արքային ու արքայազնին: Ես շատ եմ հարգում «Կորինտիանսին», բայց «Սանթոսն» իմ սիրելի ակումբն է»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը: Նշենք, որ Նեյմարը «Սանթոսի» սան […] ...
21:18 24.12.2024
2024 թվականը՝ Նորք-Մարաշում․ քաղաքապետարանի տեսանյութը2024 թվականին Նորք-Մարաշ վարչական շրջանում կառուցվել է պուրակ և հիմնանորոգվել բակային տարածք, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Ասֆալտապատվել է 6784 քմ, սալիկապատվել 805 քմ տարածք։ 600 գծմ եզրաքար է փոխարինվել։Տեղադրվել է 30 նստարան և 10 աղբաման։ Հիմնանորոգվել և կառուցվել են ոռոգման ցանցեր, փոխարինվել ջրագծեր։ ...
21:11 24.12.2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալինՔրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել պետի նորանշանակ տեղակալ Գուրգեն Սարգսյանին: Գրիգորյանը շնորհավորել է Գուրգեն Սարգսյանին, մաղթել բարի ծառայություն՝ հույս հայտնելով, որ վերջինս բավականին արագ կներգրավվի համակարգ և իր մասնագիտական գիտելիքներն ամբողջապես կներդնի ոլորտի զարգացման գործում: Գուրգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարին՝ իրեն այս պաշտոնը վստահելու […] ...
21:05 24.12.2024
Ինչպի՞սի ռիսկերի առջև է կանգնած Հայաստանը. ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հարցազրույցըԻ՞նչ մարտահրավերներ ունի Հայաստանը այսօրվա աշխարհաքաղաքական բարդ միջավայրում, ի՞նչ լուծումներ են հնարավոր, ինչի՞ վրա է հիմնված երկրի շահերի պաշտպանությունը։ Այս և այլ հարցերի է անդրադարձել ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...