14:32 04.11.2024
Իսպանիայի քաղաքացիական գվարդիան հետաքննություն է սկսել միջադեպի առնչությամբ, որը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին, երբ թագավոր Ֆելիպե VI-ը և վարչապետ Պեդրո Սանչեսը այցելել էին ջրհեղեղից տուժած շրջաններ: Ինչպես պարզաբանել է ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան, միջադեպի ժամանակ անհայտ անձը հարվածել է վարչապետին։
Ներքին գործերի նախարարության ղեկավարը դատապարտել է տեղի ունեցածը։ Նրա խոսքով՝ «քննությունը ստանձնել է քաղաքացիական գվարդիայի տեղեկատվական շտաբը»։
Նոյեմբերի 3-ին Ֆիլիպ VI-ը կնոջ՝ Լետիսիայի, վարչապետ Սանչեսի և Վալենսիայի ինքնավար համայնքի կաբինետի ղեկավար Կառլոս Մեյսոնի հետ այցելել է երկրի արևելքում ջրհեղեղներից տուժած շրջաններ։ El Pais թերթի փոխանցմամբ՝ Պայպորտա գյուղում տեղի բնակիչները ցեխ են շպրտել թագավորի վրա, պաշտոնյաներին մարդասպաններ անվանել ու պահանջել հեռանալ։
10:58 05.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում10:21 05.11.2024
2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք23:12 04.11.2024
Թբիլիսիում հանրահավաքն ավարտվել է առանց միջադեպերի22:32 04.11.2024
ԱՄՆ-ում վաղաժամ քվեարկել է մոտ 76 միլիոն մարդ10:51 05.11.2024
Կամավոր ատեստավորման տեղի և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը կուղարկվի at.emis.am կամ matyan.emis.am համակարգերի միջոցովԿամավոր ատեստավորմանը դիմած ուսուցիչները կամ ուսուցիչ չաշխատող անձինք ատեստավորման անցկացման վայրի և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը կստանան կամավոր ատեստավորման համակարգով (at.emis.am) կամ էլեկտրոնային մատյանի (matyan.emis.am) միջոցով, ինչպես որ գրանցվել են: Այն ուսուցիչները, որոնք ներկայացվել են ատեստավորման առարկայական գիտելիքի իմացության կարիքի գնահատմամբ կամ նախորդ տարիներին կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չեն հաղթահարել և այս փուլում իրականացվող կամավոր ատեստավորմանը […] ...
10:44 05.11.2024
2 զոհ, 4 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինՆոյեմբերի 4-ին, ժամը 9.20-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 43-րդ կմ-ին՝ Ուշի գյուղի ոլորանների մոտ, իրար են բախվել «Լենդ Ռովեր» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի ուղևորը՝ 35-ամյա Հովհաննես Մ.-ն, մահացել է, իսկ «Լենդ Ռովերի» վարորդը և ուղևորը, «ՎԱԶ-2107»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ժամը 19.04-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-2107»-ի 45–ամյա ուղևոր […] ...
10:39 05.11.2024
Ռեալը կարող է 200 մլն եվրոյի դիմաց ձեռք բերել Հոլանդին, բայց միայն մեկ դեպքում«Մանչեսթեր Սիթիի» 24-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է հեռանալ ակումբից, եթե մոտ ապագայում թիմի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն ֆինանսական խախտումների համար, հայտնում է Defensa Central-ը։ Հայտնում է Armsport-ը։ Աղբյուրի համաձայն՝ նորվեգացի հարձակվողով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Այնուամենայնիվ, «քաղաքաբնակները» պատրաստ կլինեն վաճառել Հոլանդին միայն մեկ պայմանով. եթե ակումբը ենթարկվի խիստ պատժամիջոցների՝ FFP-ի կանոնները խախտելու համար՝ հնարավոր անկումով […] ...
10:33 05.11.2024
Ալմաթիում երկրաշարժ է տեղի ունեցելԵրկրաշարժ է գրանցվել Ալմաթիում։ Այս մասին հայտնել է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։ «Աստանայի ժամանակով ժամը 10:01-ին երկրաշարժ է գրանցվել Ալմաթիի շրջանում և Ալմաթի քաղաքում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Երկրաշարժի օջախը գտնվել է Ալմաթիից 33 կմ դեպի արևելք, ցնցումների ուժգնությունը կազմել է 3 բալ։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
10:27 05.11.2024
ՊԵԿ-ը բացահայտել է էլեկտրատեխնիկայի առևտրի ոլորտում շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպքՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 7 բաժին տեղեկություններ էին ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գործող կենցաղային սարքավորումների և էլեկտրատեխնիկայի առևտուր իրականացնող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում […] ...
10:21 05.11.2024
2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպքԹոքի քաղցկեղը այս հիվանդության ամենատարածված տեսակներից է և աշխարհում մահացության գլխավոր պատճառներից մեկը։ Տղամարդիկ առավել հաճախ են հիվանդանում թոքի քաղցկեղով։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Աշխարհում տարեկան հաստատված շուրջ 20 միլիոն քաղցկեղի դեպքերից 2,4 միլիոնը պայմանավորված է թոքի քաղցկեղով։ 2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք։ Ծխախոտի երկարատև օգտագործման հետ […] ...