ՀՀ էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է գալիք տարվա ֆինանսական հատկացումներն ու իրականացվելիք ծրագրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 11 2024
  • $
    387.09
  • RUBLE
    3.91
  • 421.97
WEATHER
+6.09 oC

ՀՀ էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է գալիք տարվա ֆինանսական հատկացումներն ու իրականացվելիք ծրագրերը

14:12 04.11.2024

2025 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը 10 ծրագրի իրականացման համար կհատկացվի 79 մլրդ 550 մլն դրամ, որից արտաքին աղբյուրներով ֆինանսավորվող միջոցառումների համար` 9,5 մլրդ դրամ: 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 67 միջոցառում: Տնտեսության ու զբոսաշրջության ոլորտում 5 ծրագրի շրջանակում 32 միջոցառում է նախատեսվում` ընդհանուր 36,5 մլրդ դրամ բյուջեով:

ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են բյուջետային քննարկումները եւ այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:

2025 թվականի պետական բյուջեով տնտեսության ու զբոսաշրջության ոլորտներում նախատեսվում է իրականացնել 5 ծրագիր: Դրանք են` «Էկոնոմիկայի ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում, մոնիտորինգ»՝ 2,6 մլրդ դրամ, «Ստանդարտների մշակում եւ հավատարմագրման համակարգի զարգացում»՝ 3 միջոցառմամբ 627 մլն դրամ, «Գիտելիքահեն նորարարական տնտեսություն եւ ՓՄՁ-ների աջակցություն»՝ 6 միջոցառմամբ 22,1 մլրդ դրամ, «Ներդրումների եւ արտահանման խթանման ծրագիր»՝ 14 միջոցառմամբ 4,73 մլրդ դրամ, «Զբոսաշրջության զարգացման ծրագիր»՝ 5 միջոցառման շրջանակում 6,5 մլրդ դրամ:

Նախարարը տեղեկացրել է, որ ամենամեծը Համաշխարհային բանկի հետ վարկավորման միջոցով զբոսաշրջության կլաստերների ստեղծմանը վերաբերող ծրագիրն է:

«Էկոնոմիկայի ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում, մոնիտորինգ» ծրագրի շրջանակում միջոցները նախարարության պահպանման, նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության ու օտարերկրյա պետություններում ՀՀ 5 առեւտրային ներկայացուցչությունների պահպանման ծախսերն են ներառում:

«Ստանդարտների մշակում եւ հավատարմագրման համակարգի զարգացում» ծրագրի շրջանակում արտադրանքի եւ ծառայությունների որակի համապատասխանության գծով 30 ազգային ստանդարտ է մշակվելու՝ 13,6 մլն դրամով: 114 մլն դրամ ծախսվելու է ՀՀ հավատարմագրման համակարգի աջակցությանը վերաբերող միջոցառմանը: 500 մլն դրամ որակի ենթակառուցվածքի արդիականացման միջոցառմանն է տրամադրվելու, սա միտված է լաբորատոր կարողությունների զարգացմանը:

«Գիտելիքահեն նորարարական տնտեսություն եւ ՓՄՁ-ների աջակցություն» ծրագրի շրջանակում 22,1 մլրդ դրամից 19,4 մլրդը տնտեսության արդիականացման միջոցառման պետական աջակցությանն է ուղղվելու: «Սա մեր ամենախոշոր եւ աշխատող ծրագրերից է»,- նշել է Գեւորգ Պապոյանը:

2022 թվականի մարտից մինչեւ 2024 թվականի սեպտեմբերը նպատակային ծրագրի շրջանակում 5641 պայմանագիր է կնքվել՝ ընդհանուր 308 մլրդ դրամ պորտֆելով: «2022 թվականին, երբ նպատակային ծրագիրը նոր էր ձեւավորվում, պորտֆելը ընդամենը 60 մլրդ դրամ էր կազմում, 2023 թվականին՝ 148 մլրդ դրամ, եւ 2024 թվականի առաջին 9 ամիսներին այն արդեն 100 մլրդ դրամ է: 2023 թվականի ցուցանիշը 2024 թվականին, միանշանակ, կգերազանցենք»,- արձանագրել է ոլորտի պատասխանատուն ու հավելել, որ ծրագրի գերակշիռ մասը՝ 82 տոկոսը, ուղղվել է ՓՄՁ-ների աջակցությանը՝ ընդգծելով ոլորտի կարեւորությունը տնտեսության կայուն զարգացման գործում:

«Ոլորտային բաշխվածությունը հետեւյալն է՝ 43 տոկոս մշակող արդյունաբերություն, 23 տոկոս շինարարություն, 12 տոկոս էներգամատակարարում, 8 տոկոս փոխադրման եւ պահեստավորման ոլորտներ: Սա ուզում եմ ընդգծել հատուկ այն առումով, թե պետությունը որքան կարեւորություն է տալիս տնտեսության զարգացմանը, մասնավորապես՝ ՓՄՁ-ներին եւ արդյունաբերության ոլորտին»,- արձանագրել է Գեւորգ Պապոյանը: Նրա խոսքով այս բաշխումը կարեւոր դեր է խաղում տնտեսական բազմազանության եւ կայունության ամրապնդման գործում՝ խթանելով ներդրումները եւ զարգացումը տարբեր ոլորտներում:

2025 թվականին նախատեսվում է տրամադրել 19,3 մլրդ դրամ, որի շրջանակում կսուբսիդավորվի 1800 շահառուների, 4800 վարկերի եւ լիզինգի 6-10 տոկոսները: 1,6 մլրդ դրամ բարձր որակավորում ունեցող մասնագետների ծրագրին է ուղվելու, որի շրջանակում փոխհատուցվելու է տնտեսավարողների կողմից ներգրավված բարձր որակավորում ունեցող 550 մասնագետների աշխատավարձի 20-70 տոկոսը: 740 մլն դրամ կուղղվի «ՓՄՁ սուբյեկտների աջակցության ծրագրի համակարգում եւ կառավարում» միջոցառմանը: Իրականացվելու են միասնական շուկայի ծրագիրը, 400 շահառուի համար ձեռնարկատիրական հմտությունների զարգացման դասընթացները, հովանոցային մեխանիզմով երաշխավորությունների տրամադրում կլինի, պետություն-մասնավոր երկխոսության շրջանակում կկազմակերպվի համաժողով:

Ներդրումների արտահանման եւ խթանման ծրագրի շրջանակում 1,7 մլրդ դրամ նախատեսվում է ուղղել ներդրումների խթանմանը, 577 մլն դրամը՝ ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմաբավարությամբ նախատեսված միջոցառումներին:

396 մլն դրամ մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման պետական աջակցության տրամադրմանը կուղղվի, 288 մլն դրամ էլ՝ պետական աջակցություն ՀՀ-ում ներդրումային ծրագրերի խթանմանը, իրականացմանը եւ հետներդրումային սպասարկմանը վերաբերող միջոցառմանը:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցադրումներին, ներկայացրել պարզաբանումներ: Նա տեղեկացրել է, որ զբոսաշրջության ռազմավարությունը դեռ չի հաստատվել, այն ակտիվ քննարկումների փուլում է: Համաշխարհային բանկի հետ հնգամյա վարկային պայմանավորվածության շրջանակում նախատեսվում է 100 մլն դրամ վարկային միջոցներ ուղղել ՀՀ մարզերում 10 զբոսաշրջային կլաստերների, համալիրների ստեղծմանը:

Պատգամավորների հարցերը վերաբերել են, մասնավորապես, արտահանման եւ ներմուծման տեմպերին, տնտեսության տարբեր ճյուղերում առկա խնդիրներին, ոլորտում առկա վերահսկողությանը, սննդամթերքի անվտանգության ապահովմանը, զբոսաշրջության զարգացմանը միտված քայլերին եւ ոլորտային այլ խնդիրների:

«Անպայման ուզում եմ նշել այս մասին: Նշեցի, որ արտադրողականության խթանման ծրագրով արդեն մեր պորտֆելը 308 մլրդ դրամ է, եւս մոտ 70 մլրդի պորտֆել ունենք գյուղբլոկում: 1 մլրդ դոլարի նոր մեքենասարքավորումներ են Հայաստան ներմուծվել վերջին երեք տարիներին, որոնք նույնպես էականորեն բարձրացրել են մեր ապրանքների մրցունակությունը: Օրինակ՝ սպիրտը նախկինում պահվում էր խորհրդային արտադրության տարաների մեջ, իսկ հիմա պահվում է հատուկ տարաների մեջ, որոնք հատուկ ջերմային ռեժիմներ ունեն, այսինքն՝ այդ ապրանքի որակն էլ է պատշաճ մակարդակով պահպանվում: Այդ ապրանքները ձեռք են բերվել 0 տոկոս տոկոսադրույքով, լիզինգով մեր տնտեսավարողների կողմից, իսկ տոկոսադրույքը ՀՀ կառավարությունն Էկոնոմիկայի նախարարության միջոցով ֆինանսավորել է»,- պարզաբանել է Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով սպառողական շուկայում վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներին վերաբերող հարցերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կամավոր ատեստավորման տեղի և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը կուղարկվի at.emis.am կամ matyan.emis.am համակարգերի միջոցով

10:51 05.11.2024

Կամավոր ատեստավորման տեղի և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը կուղարկվի at.emis.am կամ matyan.emis.am համակարգերի միջոցով

Կամավոր ատեստավորմանը դիմած ուսուցիչները կամ ուսուցիչ չաշխատող անձինք ատեստավորման անցկացման վայրի և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը կստանան կամավոր ատեստավորման համակարգով (at.emis.am) կամ էլեկտրոնային մատյանի (matyan.emis.am) միջոցով, ինչպես որ գրանցվել են: Այն ուսուցիչները, որոնք ներկայացվել են ատեստավորման առարկայական գիտելիքի իմացության կարիքի գնահատմամբ կամ նախորդ տարիներին կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չեն հաղթահարել և այս փուլում իրականացվող կամավոր ատեստավորմանը […] ...

2 զոհ, 4 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

10:44 05.11.2024

2 զոհ, 4 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Նոյեմբերի 4-ին, ժամը 9.20-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 43-րդ կմ-ին՝ Ուշի գյուղի ոլորանների մոտ, իրար են բախվել «Լենդ Ռովեր» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի ուղևորը՝ 35-ամյա Հովհաննես Մ.-ն, մահացել է, իսկ «Լենդ Ռովերի» վարորդը և ուղևորը, «ՎԱԶ-2107»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ժամը 19.04-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-2107»-ի 45–ամյա ուղևոր […] ...

Ռեալը կարող է 200 մլն եվրոյի դիմաց ձեռք բերել Հոլանդին, բայց միայն մեկ դեպքում

10:39 05.11.2024

Ռեալը կարող է 200 մլն եվրոյի դիմաց ձեռք բերել Հոլանդին, բայց միայն մեկ դեպքում

«Մանչեսթեր Սիթիի» 24-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է հեռանալ ակումբից, եթե մոտ ապագայում թիմի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն ֆինանսական խախտումների համար, հայտնում է Defensa Central-ը։ Հայտնում է Armsport-ը։ Աղբյուրի համաձայն՝ նորվեգացի հարձակվողով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Այնուամենայնիվ, «քաղաքաբնակները» պատրաստ կլինեն վաճառել Հոլանդին միայն մեկ պայմանով. եթե ակումբը ենթարկվի խիստ պատժամիջոցների՝ FFP-ի կանոնները խախտելու համար՝ հնարավոր անկումով […] ...

Ալմաթիում երկրաշարժ է տեղի ունեցել

10:33 05.11.2024

Ալմաթիում երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժ է գրանցվել Ալմաթիում։ Այս մասին հայտնել է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։ «Աստանայի ժամանակով ժամը 10:01-ին երկրաշարժ է գրանցվել Ալմաթիի շրջանում և Ալմաթի քաղաքում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Երկրաշարժի օջախը գտնվել է Ալմաթիից 33 կմ դեպի արևելք, ցնցումների ուժգնությունը կազմել է 3 բալ։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

ՊԵԿ-ը բացահայտել է էլեկտրատեխնիկայի առևտրի ոլորտում շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք

10:27 05.11.2024

ՊԵԿ-ը բացահայտել է էլեկտրատեխնիկայի առևտրի ոլորտում շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 7 բաժին տեղեկություններ էին ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գործող կենցաղային սարքավորումների և էլեկտրատեխնիկայի առևտուր իրականացնող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում […] ...

2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք

10:21 05.11.2024

2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք

Թոքի քաղցկեղը այս հիվանդության ամենատարածված տեսակներից է և աշխարհում մահացության գլխավոր պատճառներից մեկը։ Տղամարդիկ առավել հաճախ են հիվանդանում թոքի քաղցկեղով։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Աշխարհում տարեկան հաստատված շուրջ 20 միլիոն քաղցկեղի դեպքերից 2,4 միլիոնը պայմանավորված է թոքի քաղցկեղով։ 2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք։ Ծխախոտի երկարատև օգտագործման հետ […] ...

BACK_TO_TOP