Ուկրաինան աջակցում է Մոլդովայի ժողովրդի եվրոպական ընտրությանը․ Զելենսկու շնորհավորանքը՝ Սանդուին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 11 2024
  • $
    387.09
  • RUBLE
    3.91
  • 421.97
WEATHER
+6.09 oC

Ուկրաինան աջակցում է Մոլդովայի ժողովրդի եվրոպական ընտրությանը․ Զելենսկու շնորհավորանքը՝ Սանդուին

13:18 04.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է Մայա Սանդուին Մոլդովայի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ նշելով, որ Կիևն աջակցում է հանրապետության եվրոպական ընտրությանը և պատրաստ է համագործակցել գործընկերության ամրապնդման համար։ Հրապարակումը հայտնվել է X սոցիալական ցանցի նրա էջում։

«Շնորհավորում եմ Մայա Սանդուին Մոլդովայի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Ուկրաինան աջակցում է Մոլդովայի ժողովրդի եվրոպական ընտրությանը և պատրաստ է համագործակցել մեր գործընկերության ամրապնդման համար։ Մոլդովացիները հստակ ընտրություն կատարեցին՝ նրանք ընտրեցին տնտեսական աճի և սոցիալական կայունության ուղին»,- գրել է Զելենսկին։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ-ը բացահայտել է էլեկտրատեխնիկայի առևտրի ոլորտում շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք

10:27 05.11.2024

ՊԵԿ-ը բացահայտել է էլեկտրատեխնիկայի առևտրի ոլորտում շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 7 բաժին տեղեկություններ էին ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գործող կենցաղային սարքավորումների և էլեկտրատեխնիկայի առևտուր իրականացնող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում […] ...

2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք

10:21 05.11.2024

2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք

Թոքի քաղցկեղը այս հիվանդության ամենատարածված տեսակներից է և աշխարհում մահացության գլխավոր պատճառներից մեկը։ Տղամարդիկ առավել հաճախ են հիվանդանում թոքի քաղցկեղով։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Աշխարհում տարեկան հաստատված շուրջ 20 միլիոն քաղցկեղի դեպքերից 2,4 միլիոնը պայմանավորված է թոքի քաղցկեղով։ 2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք։ Ծխախոտի երկարատև օգտագործման հետ […] ...

Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:17 05.11.2024

Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Նոյեմբերի 6-ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 11:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին

10:14 05.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 423 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․91 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․95 դրամ:   ...

Կատարը սահմանադրական փոփոխությունների հանրաքվե կանցկացնի

10:00 05.11.2024

Կատարը սահմանադրական փոփոխությունների հանրաքվե կանցկացնի

Համընդհանուր քվեարկությունը Կատարի Սահմանադրության փոփոխության հարցի շուրջ, որը նախատեսում է Խորհրդատվական խորհրդի (խորհրդարանի) անդամների երկու երրորդի ընտրությունների չեղարկում, կանցկացվի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հրամանագրով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Հանրաքվեի անցկացման հիմնական պատճառը պետության ղեկավարի առաջարկն է չեղյալ համարել Խորհրդատվական խորհրդի՝ օրենսդիր մարմնի ընտրությունները։ Ըստ հրապարակման՝ չնայած օրենսդրական գործընթացին մասնակցությանը, Խորհրդատվական խորհուրդը […] ...

Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում առնվազն 70 մարդ է զոհվել․ Al Jazeera

09:50 05.11.2024

Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում առնվազն 70 մարդ է զոհվել․ Al Jazeera

Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 70 պաղեստինցի է զոհվել շրջափակված անկլավի վրա իսրայելական բանակի հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Վիրավորների թվի մասին տեղեկություն չի հաղորդվում։ Ավելի վաղ հեռուստաալիքը հաղորդել էր տարածաշրջանում 37 մահվան մասին՝ նշելով, որ նրանցից 25-ը զոհվել է հյուսիսում։ Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի […] ...

BACK_TO_TOP