Առաջիկայում հնարավոր է լինելու ուղեվարձի վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 11 2024
  • $
    387.09
  • RUBLE
    3.91
  • 421.97
WEATHER
+1.09 oC

Առաջիկայում հնարավոր է լինելու ուղեվարձի վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցով

12:26 03.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նոյեմբերի 2-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 23 192 300 ՀՀ դրամ, որից 5 083 700-ը՝ վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR): Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Իսկ դրա նախորդ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 26-ին, մինչև նոր վճարման պայմաններին անցնելը, հավաքագրումները կազմել են 18 250 000 ՀՀ դրամ։

Հիշեցնեմ, որ մինչև ամբողջական տոմսային համակարգին անցումը, առաջիկայում հնարավոր է լինելու վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցով»,-գրել է Կոստանյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:25 05.11.2024

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Ավստրալիան 14 ռազմական նավ կուղարկի Ուկրաինա՝ Սև ծովում օգտագործելու համար

08:20 05.11.2024

Ավստրալիան 14 ռազմական նավ կուղարկի Ուկրաինա՝ Սև ծովում օգտագործելու համար

Ավստրալիայի կառավարությունն անվճար 14 ռազմական նավ կուղարկի Ուկրաինա՝ ավելի քան 9 միլիոն դոլար արժողությամբ, հայտնել է երկրի պաշտպանության նախարարության ղեկավար Ռիչարդ Մարլսը։ Պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ նա ասել է, որ ռազմական օգնության նոր փաթեթը «Ուկրաինային հնարավորություն կտա ամրապնդել ծովային անվտանգությունը և ապահովել առափնյա պահպանություն»: «Ավստրալիայի զինված ուժերին պատկանող այս արագ և մանևրելի նավակները կբարձրացնեն […] ...

ԱՄՆ-ում 60-րդ անգամ կանցկացվեն նախագահական եւ փոխնախագահների ընտրություններ

08:10 05.11.2024

ԱՄՆ-ում 60-րդ անգամ կանցկացվեն նախագահական եւ փոխնախագահների ընտրություններ

Երեքշաբթի օրը ԱՄՆ-ում տեղի կունենան 60-րդ համընդհանուր ընտրությունները։ Բացի նախագահից և փոխնախագահից, ամերիկացիները պետք է ընտրեն 33 սենատորների, Ներկայացուցիչների պալատի 435 անդամների, 11 նահանգի և երկու տարածքների նահանգապետերի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների։ Սպիտակ տան համար պայքարում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և Օհայոյի սենատոր Ջեյմս Դևիդ Վենսի տանդեմը մրցում է փոխնախագահ Քամալա Հարիսի և Մինեսոտայի […] ...

Ճապոնիան հայտարարել է Հյուսիսային Կորեայից արձակված յոթ հրթիռների մասին

08:00 05.11.2024

Ճապոնիան հայտարարել է Հյուսիսային Կորեայից արձակված յոթ հրթիռների մասին

Հյուսիսային Կորեան երեքշաբթի առավոտյան 7 փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել։ Նման տվյալներ է ներկայացրել Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանին։ «Առնվազն յոթ հրթիռ թռել է 400 կմ թռիչքի 100 կմ բարձրության վրա», – մեջբերում է նրա խոսքերը FNN հեռուստաալիքը։ Հրթիռի արձակման մասին ավելի վաղ հայտնել էր Ճապոնիայի առափնյա պահպանությունը: Հրթիռներն ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական […] ...

ԵՄ դիվանագիտության ղեկավարը շփոթել է Հարավային Կորեան ու Ճապոնիան

00:00 05.11.2024

ԵՄ դիվանագիտության ղեկավարը շփոթել է Հարավային Կորեան ու Ճապոնիան

Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Սեուլում իր ասիական շրջագայության ժամանակ շփոթել է Ճապոնիան և Հարավային Կորեան։ «Ես այստեղ եմ որպես եվրոպացի՝ հայտարարելու ԵՄ-ի և Ճապոնիայի միջև պաշտպանական և անվտանգության գործընկերության մասին»,-ասել է Բորելը Հարավային Կորեայի կառավարության պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ: Այն բանից հետո, երբ եվրոպական պատվիրակության անդամներից մեկը դիտողություն է […] ...

Հյուսիսային Կորեան հողաթմբեր է կառուցել դեպի Հարավային Կորեա տանող ավերված ճանապարհների վրա

23:52 04.11.2024

Հյուսիսային Կորեան հողաթմբեր է կառուցել դեպի Հարավային Կորեա տանող ավերված ճանապարհների վրա

Հյուսիսային Կորեան 11 մետր բարձրությամբ հողաթմբեր է կառուցել Կենգի և Դոնհե ճանապարհների նախկինում պայթեցված հատվածների տեղում, որոնք կապում են երկիրը Հարավային Կորեայի հետ, հաղորդել են հարավկորեական լրատվամիջոցները: Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ այդ նպատակներով մոտ 300-400 աշխատող է ներգրավված եղել։ Միևնույն ժամանակ, հյուսիսկորեացիները կառուցել են նաև հակատանկային բետոնե խրամատներ՝ թմբերի հարավային կողմում, իսկ բլրակների վրա ծառեր են […] ...

BACK_TO_TOP