«Արարատ» ակումբը իր լիակատար աջակցությունն է հայտնել ՀՖՖ գործող ղեկավարությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 11 2024
  • $
    387.09
  • RUBLE
    3.91
  • 421.97
WEATHER
+8.09 oC

«Արարատ» ակումբը իր լիակատար աջակցությունն է հայտնել ՀՖՖ գործող ղեկավարությանը

22:08 02.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Արարատ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել հայկական ֆուտբոլի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակի վերաբերյալ։

««Արարատ» ֆուտբոլային ակումբը ցանկանում է անդրադառնալ հայկական ֆուտբոլի շուրջ ներկայումս ստեղված իրավիճակին:

ՀՖՖ նախագահի՝ 2023 թ. դեկտեմբերին կայացած ընտրություններում մենք սատարել ենք ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին և քվեարկել նրա օգտին:

Բնականաբար, մենք ևս, որպես հայկական ֆուտբոլի համար շահագրգիռ կողմ, բավարարված չենք ինչպես ազգային, այնպես էլ տարբեր տարիքային հավաքականների գրանցած արդյունքներից, սակայն միևնույն ժամանակ տեսնում ենք այն աշխատանքները, որոնք ՀՖՖ-ն ձեռնարկում է ենթակառուցվածքների բարելավման հարցում, մանկապատանեկան ֆուտբոլում, կանանց ֆուտբոլում, ֆուտզալում, մասսայական ֆուտբոլում և ֆուտբոլային այլ բնագավառներում: Մենք համոզված ենք, որ ժամանակի ընթացքում այդ աշխատանքները կտան իրենց արդյունքները։

Այսպիսով, հաշվի առնելով այս ամենը, մենք հաստատում ենք մեր լիակատար աջակցությունը ՀՖՖ գործող ղեկավարությանը»,- ասվում է ակումբի տարածած հայտարարության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է շաշկու ներհիմնարկային մրցաշար

21:50 04.11.2024

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է շաշկու ներհիմնարկային մրցաշար

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից կազմակերպվել է շաշկու ներհիմնարկային մրցաշար։ Մասնակից ազատազրկված անձինք մեծ ոգևորությամբ պայքար են մղել մրցանակային տեղերի համար։ Առաջին տեղը զբաղեցրել է դատապարտյալ Գևորգ Թովմասյանը, երկրորդ տեղը՝ դատապարտյալ Արմեն Խանաղյանը, իսկ երրորդը՝ դատապարտյալ Արմեն Փարսադանյանը։ Մրցաշարի ավարտին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ողջունել է մասնակիցներին և […] ...

Վրաստանում ընդդիմությունը ծրագրում է խափանել նոր խորհրդարանի առաջին նիստը

21:40 04.11.2024

Վրաստանում ընդդիմությունը ծրագրում է խափանել նոր խորհրդարանի առաջին նիստը

Ընդդիմությունը մտադիր է կանխել Վրաստանում նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը, որը կազմավորվել է հոկտեմբերի 26-ին կայացած ընտրություններից հետո։ Այս մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցող հանրահավաքում հայտարարել է ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության առաջնորդ, նախկին պատգամավոր Զուրաբ Ջափարիձեն։ «10 օրից, ըստ սահմանադրության, խորհրդարանի շենքում այդ աղբը պետք է հավաքվի և ճանաչի իր լեգիտիմությունը։Մենք չպետք է թույլ […] ...

Գալիք տարվա բյուջեով նախատեսվում է ավելացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ուղղված ֆինանսական միջոցները

21:32 04.11.2024

Գալիք տարվա բյուջեով նախատեսվում է ավելացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ուղղված ֆինանսական միջոցները

2024 թվականի համեմատ 2025 թվականի պետական բյուջեի նախագծով ֆինանսական ամենաէական ավելացումներն արվել են ՊՆ-ի եւ ԱՍՀՆ-ի բյուջեներում: Նախարարությանը պլանավորվում է հատկացնել 905 մլրդ 684 մլն դրամ, որը 110 մլրդ 360 մլն դրամով ավելի շատ է, քան 2024 թվականին կամ 13,9 տոկոսով: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ […] ...

Տրանսպորտային համակարգը ակտիվորեն բարելավվում է․ քաղաքապետարան

21:24 04.11.2024

Տրանսպորտային համակարգը ակտիվորեն բարելավվում է․ քաղաքապետարան

Երևանի հասարակական տրանսպորտային համակարգը վերջին տարիներին ակտիվորեն բարելավվում է, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Նոր շարժակազմ, առանձնացված գծեր, ավելացված նոր երթուղիներ, վճարային նոր համակարգ. քաղաքային իշխանությունը ապահովում է վարորդների և ուղևորների առավել անվտանգ ու հարմարավետ երթևեկությունը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ի՞նչ կարևորություն ունի մեդիագրագիտությունը հասարակության համար

21:16 04.11.2024

Ի՞նչ կարևորություն ունի մեդիագրագիտությունը հասարակության համար

Նոր դարաշրջանը պահանջում է քայլել տեխնիկական զարգացումներին զուգահեռ։ Նոյեմբերի 4-10-ը անցկացվում է «Մեդիագրագիտությունը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով մեդիագրագիտության շաբաթ։ Նախագծի շրջանակում իրականացվում են պանելային քննարկումներ, վարպետության դասեր, հանդիպումներ և դասընթացներ գրադարաններում, համալսարաններում և դպրոցներում։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Մարդու իրավունքների պաշտպան Քայլաշ Սաթյարթիին շնորհել է ԵՊՀ-ի պատվավոր դոկտորի կոչում

21:08 04.11.2024

Մարդու իրավունքների պաշտպան Քայլաշ Սաթյարթիին շնորհել է ԵՊՀ-ի պատվավոր դոկտորի կոչում

Երևանի պետական համալսարանը այսօր սոցիալական աշխատողի օրվա և Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի 20-ամյակին նվիրված «Սոցիալական աշխատանք․ նվիրում և համագործակցություն» խորագրով աշխատաժողովի շրջանակում Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, մարդու իրավունքների պաշտպան Քայլաշ Սաթյարթիին ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ շնորհել է ԵՊՀ-ի պատվավոր դոկտորի կոչում։ Քայլաշ Սաթյարթին Հայաստանում է մասնակցելու՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին […] ...

BACK_TO_TOP