21:24 02.11.2024
Ամերիկացիները կարծում են, որ երկրի հարուստների խնդիրներն ու կարիքներն ավելի շատ մտահոգում են նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփին, քան դեմոկրատ փոխնախագահ Քամալա Հարիսին, հաղորդում է The Hill-ը՝ վկայակոչելով YouGov սոցիոլոգիական ծառայության հարցումը:
Այսպես, Թրամփի մասին նման կարծիք է հայտնել հարցվածների 63%-ը, Հարիսի մասին՝ 25%-ը։ Միևնույն ժամանակ, դեմոկրատների 69%-ը և հանրապետականների 63%-ը նման տեսակետ ունեն Թրամփի մասին, իսկ դեմոկրատների 30%-ը և հանրապետականների 21%-ը Հարիսի վերաբերյալ։
Ընդ որում, հարցվածները կարծում են, որ Թրամփի նախընտրական ծրագիրն ավելի շատ հաշվի է առնում սպիտակամորթ ընտրողների շահերը, և մի փոքր ավելի, քան Հարիսինը՝ գյուղական ընտրողների, արվարձանների և քրիստոնյաների շահերը։ Ինչ վերաբերում է Հարիսին, հարցվածներն ասում են, որ նա ավելի շատ կենտրոնացած է աֆրոամերիկացիների, տարեց և երիտասարդ ընտրողների, միջին խավի, աղքատների և քաղաքաբնակների վրա:
45%-ը կարծում է, որ Թրամփը մտածում է տղամարդկանց շահերի մասին, Հարիսի վերաբերյալ այս տեսակետն ունի 25%-ը: Ընդ որում, կանանց 48%-ը կարծում է, որ Հարիսը մտածում է իրենց խնդիրների մասին, 28%-ը նույնն է ասում Թրամփի մասին։
32%-ն ասել է, որ չի կարծում, որ Թրամփը մտածում է աֆրոամերիկացիների մասին, իսկ 35%-ը նույնն է ասել աղքատների վերաբերյալ Թրամփի մտահոգությունների վերաբերյալ:
The Hill-ի և ընտրություններին հետևող Decision Desk HQ կայքի 324 հարցումների վերլուծությունը ցույց է տվել, որ Հարիսը Թրամփից առաջատար է ընդամենը 0,3%-ով։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Սակայն Ֆլորիդայի համալսարանի տվյալներով՝ ավելի քան 72 միլիոն մարդ արդեն վաղաժամ քվեարկել է:
21:50 04.11.2024
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է շաշկու ներհիմնարկային մրցաշարՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից կազմակերպվել է շաշկու ներհիմնարկային մրցաշար։ Մասնակից ազատազրկված անձինք մեծ ոգևորությամբ պայքար են մղել մրցանակային տեղերի համար։ Առաջին տեղը զբաղեցրել է դատապարտյալ Գևորգ Թովմասյանը, երկրորդ տեղը՝ դատապարտյալ Արմեն Խանաղյանը, իսկ երրորդը՝ դատապարտյալ Արմեն Փարսադանյանը։ Մրցաշարի ավարտին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ողջունել է մասնակիցներին և […] ...
21:40 04.11.2024
Վրաստանում ընդդիմությունը ծրագրում է խափանել նոր խորհրդարանի առաջին նիստըԸնդդիմությունը մտադիր է կանխել Վրաստանում նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը, որը կազմավորվել է հոկտեմբերի 26-ին կայացած ընտրություններից հետո։ Այս մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցող հանրահավաքում հայտարարել է ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության առաջնորդ, նախկին պատգամավոր Զուրաբ Ջափարիձեն։ «10 օրից, ըստ սահմանադրության, խորհրդարանի շենքում այդ աղբը պետք է հավաքվի և ճանաչի իր լեգիտիմությունը։Մենք չպետք է թույլ […] ...
21:32 04.11.2024
Գալիք տարվա բյուջեով նախատեսվում է ավելացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ուղղված ֆինանսական միջոցները2024 թվականի համեմատ 2025 թվականի պետական բյուջեի նախագծով ֆինանսական ամենաէական ավելացումներն արվել են ՊՆ-ի եւ ԱՍՀՆ-ի բյուջեներում: Նախարարությանը պլանավորվում է հատկացնել 905 մլրդ 684 մլն դրամ, որը 110 մլրդ 360 մլն դրամով ավելի շատ է, քան 2024 թվականին կամ 13,9 տոկոսով: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ […] ...
21:24 04.11.2024
Տրանսպորտային համակարգը ակտիվորեն բարելավվում է․ քաղաքապետարանԵրևանի հասարակական տրանսպորտային համակարգը վերջին տարիներին ակտիվորեն բարելավվում է, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Նոր շարժակազմ, առանձնացված գծեր, ավելացված նոր երթուղիներ, վճարային նոր համակարգ. քաղաքային իշխանությունը ապահովում է վարորդների և ուղևորների առավել անվտանգ ու հարմարավետ երթևեկությունը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
21:16 04.11.2024
Ի՞նչ կարևորություն ունի մեդիագրագիտությունը հասարակության համարՆոր դարաշրջանը պահանջում է քայլել տեխնիկական զարգացումներին զուգահեռ։ Նոյեմբերի 4-10-ը անցկացվում է «Մեդիագրագիտությունը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով մեդիագրագիտության շաբաթ։ Նախագծի շրջանակում իրականացվում են պանելային քննարկումներ, վարպետության դասեր, հանդիպումներ և դասընթացներ գրադարաններում, համալսարաններում և դպրոցներում։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
21:08 04.11.2024
Մարդու իրավունքների պաշտպան Քայլաշ Սաթյարթիին շնորհել է ԵՊՀ-ի պատվավոր դոկտորի կոչումԵրևանի պետական համալսարանը այսօր սոցիալական աշխատողի օրվա և Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի 20-ամյակին նվիրված «Սոցիալական աշխատանք․ նվիրում և համագործակցություն» խորագրով աշխատաժողովի շրջանակում Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, մարդու իրավունքների պաշտպան Քայլաշ Սաթյարթիին ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ շնորհել է ԵՊՀ-ի պատվավոր դոկտորի կոչում։ Քայլաշ Սաթյարթին Հայաստանում է մասնակցելու՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին […] ...