Ուկրաինային զենքի մատակարարումը կախված կլինի Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի համագործակցությունից. Սեուլ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 11 2024
  • $
    387.09
  • RUBLE
    3.91
  • 421.97
WEATHER
+8.09 oC

Ուկրաինային զենքի մատակարարումը կախված կլինի Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի համագործակցությունից. Սեուլ

21:16 02.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ուկրաինային հարավկորեական զենք մատակարարելու որոշումը չի բացառվում և կախված կլինի ռազմատեխնիկական ոլորտում Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի համագործակցության մակարդակից, հայտարարել է Հարավային Կորեայի արտգործնախարար Չո Թաե-յոլը ։

«Բոլոր հնարավոր սցենարները դիտարկվում են», – ասել է դիվանագետը լրագրողներին Օտտավայում Կանադայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նա պարզաբանել է, որ Սեուլը կհետևի Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի միջև համագործակցության զարգացմանը, մասնավորապես, «ինչ ծառայություն կստանա Հյուսիսային Կորեան» Ուկրաինայի հակամարտությանը հնարավոր մասնակցության համար։

«Մենք կքննարկենք այս բոլոր գործոնները, նախքան կոնկրետ որոշումներ կայացնելը», – ավելացրել է նախարարը:

Նախկինում Հարավային Կորեան Ուկրաինային ոչ մահաբեր օգնություն էր տրամադրել՝ հրաժարվելով կատարել զենքի վերաբերյալ Կիևի խնդրանքը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանում քննադատել են ամերիկյան B-52 ռմբակոծիչների տեղակայումը Մերձավոր Արևելքում

22:08 04.11.2024

Իրանում քննադատել են ամերիկյան B-52 ռմբակոծիչների տեղակայումը Մերձավոր Արևելքում

Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայինը քննադատել է ԱՄՆ-ին՝ տարածաշրջանում B-52 ռմբակոծիչների տեղակայումից հետո։ «Մենք միշտ հավատացել ենք, որ Ամերիկայի ներկայությունը տարածաշրջանում ապակայունացնող է, սակայն դա չի զսպի Իրանի՝ պաշտպանվելու վճռականությունը», – ասել է Բաղային մամուլի ասուլիսում՝ պատսխանելով ռմբակոծիչների տեղակայման վերաբերյալ հարցին։ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր B-52 ռազմավարական ռմբակոծիչների տեղակայման մասին իր ազդեցության տարածք, որը […] ...

SHANTNEWS

22:00 04.11.2024

SHANTNEWS

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է շաշկու ներհիմնարկային մրցաշար

21:50 04.11.2024

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է շաշկու ներհիմնարկային մրցաշար

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից կազմակերպվել է շաշկու ներհիմնարկային մրցաշար։ Մասնակից ազատազրկված անձինք մեծ ոգևորությամբ պայքար են մղել մրցանակային տեղերի համար։ Առաջին տեղը զբաղեցրել է դատապարտյալ Գևորգ Թովմասյանը, երկրորդ տեղը՝ դատապարտյալ Արմեն Խանաղյանը, իսկ երրորդը՝ դատապարտյալ Արմեն Փարսադանյանը։ Մրցաշարի ավարտին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ողջունել է մասնակիցներին և […] ...

Վրաստանում ընդդիմությունը ծրագրում է խափանել նոր խորհրդարանի առաջին նիստը

21:40 04.11.2024

Վրաստանում ընդդիմությունը ծրագրում է խափանել նոր խորհրդարանի առաջին նիստը

Ընդդիմությունը մտադիր է կանխել Վրաստանում նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը, որը կազմավորվել է հոկտեմբերի 26-ին կայացած ընտրություններից հետո։ Այս մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցող հանրահավաքում հայտարարել է ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության առաջնորդ, նախկին պատգամավոր Զուրաբ Ջափարիձեն։ «10 օրից, ըստ սահմանադրության, խորհրդարանի շենքում այդ աղբը պետք է հավաքվի և ճանաչի իր լեգիտիմությունը։Մենք չպետք է թույլ […] ...

Գալիք տարվա բյուջեով նախատեսվում է ավելացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ուղղված ֆինանսական միջոցները

21:32 04.11.2024

Գալիք տարվա բյուջեով նախատեսվում է ավելացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ուղղված ֆինանսական միջոցները

2024 թվականի համեմատ 2025 թվականի պետական բյուջեի նախագծով ֆինանսական ամենաէական ավելացումներն արվել են ՊՆ-ի եւ ԱՍՀՆ-ի բյուջեներում: Նախարարությանը պլանավորվում է հատկացնել 905 մլրդ 684 մլն դրամ, որը 110 մլրդ 360 մլն դրամով ավելի շատ է, քան 2024 թվականին կամ 13,9 տոկոսով: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ […] ...

Տրանսպորտային համակարգը ակտիվորեն բարելավվում է․ քաղաքապետարան

21:24 04.11.2024

Տրանսպորտային համակարգը ակտիվորեն բարելավվում է․ քաղաքապետարան

Երևանի հասարակական տրանսպորտային համակարգը վերջին տարիներին ակտիվորեն բարելավվում է, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Նոր շարժակազմ, առանձնացված գծեր, ավելացված նոր երթուղիներ, վճարային նոր համակարգ. քաղաքային իշխանությունը ապահովում է վարորդների և ուղևորների առավել անվտանգ ու հարմարավետ երթևեկությունը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP