21:45 01.01.2025
Սուրճի մեջ դարչին ավելացնելը կարող է մի փոքր իջեցնել արյան շաքարը և զսպել քաղցը: Այս մասին The Conversation-ին ասել է Հարավային Ավստրալիայի համալսարանի պրակտիկ սննդաբան Էվանջելին Մանցիորիսը։
Բժշկի խոսքով, դարչինի կարողությունը` արագացնել քաշի կորուստը, գնահատվել է բազմաթիվ հետազոտությունների արդյունքում: Դրանցից մեկը ցույց է տվել, որ օրական 1,5 գրամ դարչին օգտագործելը (կես թեյի գդալում պարունակվող քանակությունը) մի քանի ամսվա ընթացքում նվազեցրել է գոտկատեղի շրջագիծը 1,68 սմ-ով։
21 կլինիկական հետազոտությունների մեկ այլ մետավերլուծություն, որին մասնակցել են 1 480 մարդ, ցույց է տվել, որ դարչինը նաև նվազեցնում է մարմնի զանգվածի ինդեքսը: Սննդաբանը հավելեl 1, որ ընդհանուր առմամբ, այս հետազոտությունների մասնակիցների մոտ նկատված քաշի կորուստը շատ փոքր է եղել։
Մանցիորիսը նշել է, որ դարչինը թույլ է տալիս գլյուկոզային արյան մեջ ավելի արագ մտնել մարմնի բջիջներ։ Սա օգնում է բարձրացնել ինսուլին հորմոնի արդյունավետությունը, որն իր հերթին մի փոքր արագացնում է ճարպերի քայքայումը և նվազեցնում քաղցը։ Այնուամենայնիվ, համեմունքն ուղղակիորեն չի արագացնում ճարպերի այրումը։
Սննդաբանը հավելել է, որ դարչինը սուրճի հետ համադրելիս նիհարելը կարող է պայմանավորված լինել վերջինիս ազդեցությամբ։ Սակայն դա հաստատող ոչ մի հիմնավոր ապացույց դեռ չի հայտնաբերվել:
15:47 06.01.2025
Իրանի ԱԳՆ-ն հաստատել է, որ Ռուսաստանի հետ համաձայնագիրը ներառելու է պաշտպանական հարցերՌուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը կներառի նաև պաշտպանության և անվտանգության հարցեր։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության համաձայնագիրը տարբեր ասպեկտներ ունի։ Դրա կարևոր մասը առևտրատնտեսական, էներգետիկ, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության հարցերն են։ Այս համաձայնագիրը կթարմացնի և կլրացնի գոյություն […] ...
15:35 06.01.2025
Ադրբեջանում ապօրինի պահվող Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործով դատաքննությունը կսկվի հունվարի 17-ինԱդրբեջանում ապօրինի պահվող, Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատաքննությունը կսկվի հունվարի 17-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Արայիկ Հարությանին և Ռուբեն Վարդանյանին մեղադրանքներ է առաջադրվել մի շարք ծանր հոդվածներով։ Նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։ Ավելի վաղ, Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարել է, որ այս մեղադրանքներն […] ...
15:20 06.01.2025
Ալիևը կարծում է, որ կարելի էր խուսափել AZAL ինքնաթիռի կործանումիցԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի կործանումից հնարավոր էր խուսափել։ Այս մասին նա հայտարարել է անձնակազմի զոհված անդամների ընտանիքների և ինքնաթիռի ողջ մնացած բորտուղեկցորդների հետ հանդիպմանը։ Մասնավորապես, ըստ Ադրբեջանի ղեկավարի, ողբերգությունը տեղի չէր ունենա «եթե ժամանակին միջոցներ ձեռնարկվեին Գրոզնիի տարածքում Ռուսաստանի օդային տարածքը փակելու համար»։ Նա ընդգծել է, որ Բաքուն […] ...
15:07 06.01.2025
Վթարի է ենթարկվել Ապարան-Երևան երթուղու մարդատար «Gazel»-ը. կա 13 տուժածԱյսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Տառերի պուրակի հարևանությամբ, Ապարան-Երևան երթուղին սպասարկող մարդատար «Gazel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 13 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոններ: ...
14:57 06.01.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորըՀունվարի 6-ին, ժամը 09:18-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջանի թունելի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 79-րդ կմ-ին […] ...
14:52 06.01.2025
Մոդին մտադիր է փետրվարին այցելել Փարիզ․ ԶԼՄՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ծրագրում է փետրվարին այցելել Ֆրանսիա։ Ինչպես հաղորդում է The Hindu թերթը՝ վկայակոչելով աղբյուրները, Փարիզում կարող են գործարքներ կնքվել Հնդկաստանի ռազմածովային ուժերի համար Rafale կործանիչների և Scorpene սուզանավերի ձեռքբերման վերաբերյալ։ «Սպասվում է, որ վարչապետ Մոդին կայցելի Փարիզ՝ մասնակցելու արհեստական ինտելեկտի գագաթնաժողովին: Այցը կունենա նաև երկկողմ բաղադրիչ: Կողմերն աշխատում են երկու գործարքի վրա, […] ...