Արտակագ դեպք՝ Շիրակի մարզում. տղամարդը պատանդ էր վերցրել իր կնոջը և սպառնացել կտրել նրա կոկորդը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 11 2024
  • $
    387.17
  • RUBLE
    3.95
  • 420.51
WEATHER
+8.09 oC

Արտակագ դեպք՝ Շիրակի մարզում. տղամարդը պատանդ էր վերցրել իր կնոջը և սպառնացել կտրել նրա կոկորդը

15:32 02.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, արտակագ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ախուրյանի վարչական տարածքում գտնվող տներից մեկում տղամարդը պատանդ է վերցրել իր կնոջը և սպառնում է կոկորդը կտրել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ ոստիկաններն ու պարեկները կժամանեին դեպքի վայր, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ  է ստացվում նշված տան բնակիչ 23-ամյա Ս․ Բ․-ից, ով հայտնում է, որ ինքը ապրիլյան 44-օրյա պատերազմի մասնակից է, առողջական խնդիրներ ունի և որ իր 23-ամյա կինը իր կողմից «գերի» է: Տղամարդը սպառնացել է, որ հնարավոր է նրա կոկորդը կտրի։

Ոստիկաններն ու պարեկները շրջափակել են տունը և տևական ժամանակ բանակցություններ են վարել, ինչի շնորհիվ հնարավոր է եղել վնասազերծել Ս․ Բ․-ին։ Նրան տեղափոխել են Գյումրու «Հոգեկան առողջության կենտրոն»։

Վնասազերծելուց հետո տղամարդու մոտ հայտնաբերվել է 2 հատ դանակ և 1 հատ ածելի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հետագա սահմանազատումը պետք է սկսել մինչև COP29-ը. Ռուբեն Գալչյան

20:09 02.11.2024

Հետագա սահմանազատումը պետք է սկսել մինչև COP29-ը. Ռուբեն Գալչյան

Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը մտավ ուժի մեջ։ Երեկ հանձնաժողովները փոխանակեցին կարգը ուժի մեջ մտնելու ընթացակարգերի մասին ծանուցումները։ Դա տեղի էր ունեցել սահմանին Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպմանը։ Այս թեման մանրամասնել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը «Հեռանկարի» տաղավարում: ...

SHANTNEWS

20:00 02.11.2024

SHANTNEWS

Հրդեհ Սյունիքի մարզի Ծավ գյուղում

19:55 02.11.2024

Հրդեհ Սյունիքի մարզի Ծավ գյուղում

Նոյեմբերի 2-ին, ժամը 14:40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծավ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անտառամերձ հատվածում, քամու պատճառով առկա է դեպի […] ...

Մարտունի քաղաքի մոտակա սարալանջին այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ

19:50 02.11.2024

Մարտունի քաղաքի մոտակա սարալանջին այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 2-ին, ժամը 15:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի անասնագոմերի մոտակայքում այրվում է դաշտ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքի մոտակա սարալանջին այրվում է խոտածածկույթ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։24-ին, մարվել՝ 18։35-ին: Այրվել է մոտ 60 […] ...

Ջուլիետա Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

19:38 02.11.2024

Ջուլիետա Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ Ջուլիետա Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ավարտին մոտեցող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության մինչև 20 տարեկանների +87 կգ քաշայինների պայքարում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հայ մարզուհին երկամարտում ցույց է տվել 235 կգ արդյունք (108+127 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս Ավանեսյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին»,-ասված է հաղորդագրության մեջ: […] ...

Օդաչուն թռչելու վախը հաղթահարելու պարզ միջոց է բացահայտել

19:30 02.11.2024

Օդաչուն թռչելու վախը հաղթահարելու պարզ միջոց է բացահայտել

American Airlines-ի օդաչուն խորհուրդ է տվել աերոֆոբիա ունեցող ուղևորներին շփվել ինքնաթիռի անձնակազմի հետ։ Թռիչքից վախը հաղթահարելու համար նա բացահայտել է այս պարզ միջոցը, գրել է Daily Mail-ը։ Նա խորհուրդ է տվել մեկնելուց առաջ բորտուղեկցորդներից խնդրել հնարավորություն՝ խոսելու օդաչուների հետ: «Նրանց հարցրեք թռիչքի երթուղու մասին, ասեք, որ անհանգիստ ուղևոր եք»,- նշել է տղամարդը՝ հավելելով, որ օդաչուները […] ...

BACK_TO_TOP