Պայթյուն ավտոտնակում. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 11 2024
  • $
    387.17
  • RUBLE
    3.95
  • 420.51
WEATHER
+16.09 oC

Պայթյուն ավտոտնակում. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը

11:48 02.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հոկտեմբերի 30-ին, գիշերվա ժամը 1.15-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին է զանգահարել Դիլիջանի Կամոյի փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իր ավտոտնակը պայթել է: Մեկնել են բաժնի օպերատիվ խումբը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ղեկավարներ ու ծառայողներ:

Ըստ ահազանգող 65-ամյա տղամարդու` կեսգիշերից մոտ 25 րոպե անց իր հարևան 56-ամյա տղամարդը անհայտ պայթուցիչ է նետել իր քարե ավտոտնակ, որտեղ կայանված էր որդուն պատկանող «ՎԱԶ-21010» մակնիշի մեքենան: Ըստ ավտոտնակի տիրոջ` իրենց պատճառվել էր խոշոր չափերի վնաս:

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հարևանը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին:

Նույն օրը Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, 56-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Պարզվել է նաև, որ հարևանների միջև հողային հարցի շուրջ ծագած վեճն ունի յոթ տարվա պատմություն: Ու թեև 56-ամյա հարևանը հերքել է իր մասնակցությունը ավտոտնակի պայթեցմանը` օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել հակառակն ապացուցող փաստեր, և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը հսկող դատախազը բավարարել է:

Նույն օրը հարևանին մեղադրանք է առաջադրվել, և քրեական վարույթի շրջանակում նրա բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են ողորկափող երկու հրացան, մեկ օրինական որսորդական հրացան, որսորդական հրացանի բազմաթիվ փամփուշտ ու պարկուճ, վառոդ, պատրույգ, ինքնաձիգի դատարկ պահունակ, ինքնաձիգի պահունակի լիցքավորիչ, այլ զինամթերք:

56-ամյա տղամարդու նկատմամբ դատարանը խափանման միջոց է կիրառել տնային կալանքը: Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոտայքի մարզում «Toyota Corolla»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել հողաթմբի վրա

16:19 02.11.2024

Կոտայքի մարզում «Toyota Corolla»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել հողաթմբի վրա

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Միքայել Գ․-ն իր վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Երևան Մ4 ավտոճանապարհից դեպի Հրազդան տանող ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել հողաթմբի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ […] ...

Հյուսիսային Կորեան կշարունակի ակտիվացնել իր գործնական ջանքերը՝ պահպանելու ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում․ ԱԳՆ

16:08 02.11.2024

Հյուսիսային Կորեան կշարունակի ակտիվացնել իր գործնական ջանքերը՝ պահպանելու ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում․ ԱԳՆ

Հյուսիսային Կորեան մեղադրել է ԱՄՆ-ին և Հարավային Կորեային պատերազմ հրահրելու նպատակով համապատասխան սցենար իրագործելու մեջ։ Այս մասին հայտնել է ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարությունը։ «ԿԺԴՀ-ն կշարունակի ակտիվացնել իր գործնական ջանքերը՝ զսպելու թշնամական ուժերի ռազմական սպառնալիքը և պահպանելու ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում»,-նշված է հաղորդագրության մեջ: Հյուսիսկորեական կողմի կարծիքով՝ Վաշինգտոնն ու Սեուլը Փհենյանին այլ ելք չեն թողնում, քան նախապատրաստվել […] ...

Շտապ օգնության տեխնիկական վերազինումները կշարունակվեն

15:54 02.11.2024

Շտապ օգնության տեխնիկական վերազինումները կշարունակվեն

Շտապ օգնության ծառայությունում այսուհետ առավել ակտիվորեն կկիրառեն էլեկտրոնային գրանցման համակարգը, քանի որ ծառայությունում իրականացվում են տեխնիկական վերազինման և մեքենաների պարկի թարմացման աշխատանքներ: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Թրա՞մփ, թե՞ Հարիս, ո՞ւմ կընտրեն ամերիկացիները. Հեռանկար բանավեճ

15:43 02.11.2024

Թրա՞մփ, թե՞ Հարիս, ո՞ւմ կընտրեն ամերիկացիները. Հեռանկար բանավեճ

Մոլորակի թիվ մեկ գերտերությունն ընտրում է իր թիվ մեկ պաշտոնյային: Ինչպե՞ս դա կանդրադառնա Հայաստանի վրա: Ինչպիսի՞ն են Քամալա Հարիսի ու Դոնալդ Թրամփի մոտեցումները հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ: Այս և այլ հարցերի մասին «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում իրենց կարծիքն են հայտնել Բենիամին Պողոսյանը և Հակոբ Բադալյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Արտակագ դեպք՝ Շիրակի մարզում. տղամարդը պատանդ էր վերցրել իր կնոջը և սպառնացել կտրել նրա կոկորդը

15:32 02.11.2024

Արտակագ դեպք՝ Շիրակի մարզում. տղամարդը պատանդ էր վերցրել իր կնոջը և սպառնացել կտրել նրա կոկորդը

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, արտակագ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ախուրյանի վարչական տարածքում գտնվող տներից մեկում տղամարդը պատանդ է վերցրել իր կնոջը և սպառնում է կոկորդը կտրել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ ոստիկաններն ու պարեկները […] ...

Կառավարությունը հաստատել է Հայաստանի մինչև 2040 թվականի ժողովրդագրության ռազմավարությունը

15:21 02.11.2024

Կառավարությունը հաստատել է Հայաստանի մինչև 2040 թվականի ժողովրդագրության ռազմավարությունը

Կառավարությունը հաստատել է Հայաստանի մինչև 2040 թվականի ժողովրդագրության ռազմավարությունը. թեմայի մասին հարցազրույց՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ: ...

BACK_TO_TOP