11:01 02.11.2024
Իսրայելը ստիպված կլինի մոտ ապագայում համաձայնել հրադադարի ռեժիմին Լիբանանում, քանի որ շիական «Հըզբոլլահի» կազմավորումները թույլ չտվեցին իսրայելական բանակին հասնել ցանկալի արդյունքների։ Նման կարծիք է հայտնել Իրանի զինված ուժերի գեներալ-մայոր Մոհամմադ Աքրմինիան։
«Առաջիկա օրերին Սիոնիստական ռեժիմը (Իսրայել) ստիպված կլինի համաձայնել հրադադարի, քանի որ այս ռեժիմի իշխանությունները լավ են հասկացել, որ հարավային Լիբանանում իրենց գործողությունները ցանկալի արդյունքի չեն բերի, և այսուհետ նրանք ավելի մեծ կորուստներ են կրելու», – մեջբերում է ISNA գործակալությունը ռազմական առաջնորդի խոսքերը։
Ինչպես նշել է Աքրմինիան, հրեական պետությունը հույս ուներ, որ «Հըզբոլլահի» որոշ առաջնորդների մահից հետո կկորցնի իսրայելական բանակին դիմակայելու կարողությունը։
«Սակայն, չնայած ուժեղ ճնշումներին և ռմբակոծություններին, Սիոնիստական ռեժիմը չկարողացավ գրավել հարավային Լիբանանի ոչ մի բնակավայր, ինչը լիբանանյան դիմադրության հաջողության ցուցիչն է»,- հավելել է գեներալը։
16:19 02.11.2024
Կոտայքի մարզում «Toyota Corolla»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել հողաթմբի վրաԱյսօր՝ նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Միքայել Գ․-ն իր վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Երևան Մ4 ավտոճանապարհից դեպի Հրազդան տանող ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել հողաթմբի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ […] ...
16:08 02.11.2024
Հյուսիսային Կորեան կշարունակի ակտիվացնել իր գործնական ջանքերը՝ պահպանելու ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում․ ԱԳՆՀյուսիսային Կորեան մեղադրել է ԱՄՆ-ին և Հարավային Կորեային պատերազմ հրահրելու նպատակով համապատասխան սցենար իրագործելու մեջ։ Այս մասին հայտնել է ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարությունը։ «ԿԺԴՀ-ն կշարունակի ակտիվացնել իր գործնական ջանքերը՝ զսպելու թշնամական ուժերի ռազմական սպառնալիքը և պահպանելու ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում»,-նշված է հաղորդագրության մեջ: Հյուսիսկորեական կողմի կարծիքով՝ Վաշինգտոնն ու Սեուլը Փհենյանին այլ ելք չեն թողնում, քան նախապատրաստվել […] ...
15:54 02.11.2024
Շտապ օգնության տեխնիկական վերազինումները կշարունակվենՇտապ օգնության ծառայությունում այսուհետ առավել ակտիվորեն կկիրառեն էլեկտրոնային գրանցման համակարգը, քանի որ ծառայությունում իրականացվում են տեխնիկական վերազինման և մեքենաների պարկի թարմացման աշխատանքներ: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
15:43 02.11.2024
Թրա՞մփ, թե՞ Հարիս, ո՞ւմ կընտրեն ամերիկացիները. Հեռանկար բանավեճՄոլորակի թիվ մեկ գերտերությունն ընտրում է իր թիվ մեկ պաշտոնյային: Ինչպե՞ս դա կանդրադառնա Հայաստանի վրա: Ինչպիսի՞ն են Քամալա Հարիսի ու Դոնալդ Թրամփի մոտեցումները հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ: Այս և այլ հարցերի մասին «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում իրենց կարծիքն են հայտնել Բենիամին Պողոսյանը և Հակոբ Բադալյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
15:32 02.11.2024
Արտակագ դեպք՝ Շիրակի մարզում. տղամարդը պատանդ էր վերցրել իր կնոջը և սպառնացել կտրել նրա կոկորդըԵրեկ՝ նոյեմբերի 1-ին, արտակագ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ախուրյանի վարչական տարածքում գտնվող տներից մեկում տղամարդը պատանդ է վերցրել իր կնոջը և սպառնում է կոկորդը կտրել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ ոստիկաններն ու պարեկները […] ...
15:21 02.11.2024
Կառավարությունը հաստատել է Հայաստանի մինչև 2040 թվականի ժողովրդագրության ռազմավարությունըԿառավարությունը հաստատել է Հայաստանի մինչև 2040 թվականի ժողովրդագրության ռազմավարությունը. թեմայի մասին հարցազրույց՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ: ...