Իրանի դեմ իսրայելական հարձակումներն ու Ադրբեջանի դերակատարումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 11 2024
  • $
    387.17
  • RUBLE
    3.95
  • 420.51
WEATHER
+15.09 oC

Իրանի դեմ իսրայելական հարձակումներն ու Ադրբեջանի դերակատարումը

10:14 02.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրանը պաշտոնապես հաստատել է, որ հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելը հրթիռային հարվածներ էր հասցրել Թեհրան, Իլամ, Խուզիստան նահանգներում գտնվող ռազմական օբյեկտներին: Հարձակումը, որի հետևանքով զոհվել են Իրանի բանակի 4 զինծառայող և ևս մեկ քաղաքացիական անձ, իրագործվել է՝ օգտագործելով մի քանի երկրի տարածք, այդ թվում՝ Իրաքի։ Այդ ֆոնին՝ Իրանում կրկին ակտիվացել է Ադրբեջանում իսրայելական ներկայության հարցը: Իսրայելական հարձակումից երկու օր առաջ Իրանի նախագահի տեղակալ Մոհամմադ Ջավադ Զարիֆը մատնանշել էր, որ Իսրայելը ներկայություն ունի Ադրբեջանում: Այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը։

«Իրանական մամուլի հրապարակումներում տեղ են գտել նյութեր, թե հարձակումն իրագործելիս Իսրայելն օգտագործել է նաև Ադրբեջանի տարածքը: Նման պնդումների համար իրանական մամուլը հիմք է ընդունում Ադրբեջան-Իսրայել բազմաշերտ և բազմաոլորտ համագործակցությունը, ինչպես նաև՝ նախկինում Ադրբեջանի տարածքից Իրանի դեմ Իսրայելի գործողությունների փորձը (ավելի մանրամասն՝ «Իրանը Իսրայել-Ադրբեջան համագործակցության թիրախ» հոդվածում): Բացի այդ՝ Ադրբեջանի տարածքի օգտագործման հավանականության մասին խոսում են նաև իսրայելցի փորձագետները, ինչը ևս արտացոլվել է իրանական ԶԼՄ-ներում:

Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Բորհան Հեշմաթին նկատել է. «Երբ 2022 թվականի սեպտեմբերի 9-ին Բրենդա Շեֆերը (խմբ.՝ Ադրբեջանի լոբբիստ) հրապարակեց «Իսրայելի դերը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում և դրա հետևանքներն ու ապագան» վերնագրով հոդվածը, որտեղ բացատրել էր Իսրայելի ռեժիմի հետ Բաքվի հարաբերությունների հիմնարար փոփոխությունը և գրել, որ Բաքվի հարաբերություններն Իսրայելի հետ չեն սահմանափակվում միայն իսրայելական զենքի վաճառքով կամ այդ հանրապետությունում զենքի տեղական արդյունաբերության ստեղծմամբ, քչերը հավատացին, որ կգա այն օրը, երբ Բաքուն կմասնակցի Իրանի վրա սիոնիստական ռեժիմի օդային հարձակման գործողություններին»: Հեշմաթին ընդգծել էր՝ չնայած Բաքվի մասնակցության հարցը հավելյալ ուսումնասիրությունների կարիք ունի, սակայն, դեռ նախքան հարձակումը, իսրայելական լրատվամիջոցները բարձրաձայնել էին, որ Բաքուն թույլ է տալու օգտագործել Ադրբեջանի օդային տարածքն ու հնարավորությունները՝ Իրանի վրա Իսրայելի հարձակման համար: «Ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ, Իրանի և Իսրայելի միջև աճող ռազմական լարվածությանը զուգահեռ, դեպի Իսրայել Ադրբեջանի «Silk Way Airlines»-ի ռազմատրանսպորտային ինքնաթիռի չվերթները աճ էին արձանագրել»,- ընդգծում է Հեշմաթին: Փորձագետը շեշտում է, որ Իսրայելն ամենաշատն Իրանի դեմ գործել և գործելու է հենց Ադրբեջանից: «Ժամանակը ցույց կտա, թե ինչ է կատարվել իրականում, բայց եթե Բաքվի վարքագծի տիպաբանությանն ուշադրություն դարձնենք, Բաքուն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի հակաիրանական գործողություններին իր մասնակցությունը բնատուր պարտականություն է միշտ համարել»,- նշում է նա:

«Farikhtegan» օրաթերթը ուշադրություն է հրավիրել մամուլում նախկինում արված այն հրապարակումներին, ըստ որոնց, Ադրբեջանը ավիաբազա է տրամադրել Իսրայելին: Մյուս կողմից՝ օրաթերթը կասկածամտությամբ է վերաբերում Արցախի բռնազավթած տարածքներում Իսրայելի մասնակցությամբ «խելացի գյուղերի» կառուցմանը՝ համարելով, որ այդ կերպ Թել Ավիվը պարզապես քողարկում է Իրանի հարևանությամբ իր հետախուզական գործունեությունը: «Իրան-Ադրբեջան հարաբերություններում սրացումներն ու լարվածությունը ցույց են տալիս, որ Բաքուն դարձել է Իրանի համար մեծ սպառնալիք, հատկապես՝ Թել Ավիվի հետ Ադրբեջանի սերտ հարաբերությունների աճի ֆոնին»,- նշում է օրաթերթը: Անդրադառնալով նավթի վաճառքի, ռազմական, կիբեր և այլ ոլորտներում իսրայելաադրբեջանական համագործակցությանը՝ օրաթերթն ընդգծում է. «Նրանք, ովքեր իրենց ռազմաբազաներն ու անվտանգությունը վարձակալության են տվել օկուպանտ ռեժիմին, Իրանի տարածքի դեմ Թել Ավիվի ագրեսիայից հետո պետք է ամենաշատը վախենան Իրանի հնարավոր արձագանքից»:

Իրանական «Tabnak» լրատվական կայքի՝ «Արդյո՞ք Բաքուն մասնակցություն է ունեցել Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը» վերտառությամբ հոդվածում, մեջբերելով Ալաբամայի համալսարանի պրոֆեսոր Նադեր Էնթեսարին, նշված է՝ եթե պարզվի, որ Իսրայելի հարձակմանն այլ երկրներ ևս աջակցել են, Իրանը կարող է նրանց օրինական թիրախ համարել:

Իրանի դեմ հարձակմանն Ադրբեջանի մասնակցության հավանականության մասին բարձրաձայնվել է նաև հեռուստաեթերում: Մասնավորապես՝ «Shabake-ye khabar» լրատվական հեռաուստաալիքի տաղավար հրավիրված փորձագետը, ներկայացնելով Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարման սխեման, ընդգծել է. «Խոսակցություններ կան, որ Ադրբեջանը դեր է խաղացել Իրանի վրա Իսրայելի հարձակման մեջ»:

Մեկ այլ հանգամանք, որին իրանցի փորձագետներն ու լրատվական դաշտն ուշադրություն են դարձրել, այն է, որ Բաքուն որևէ կերպ չի դատապարտել Իրանի դեմ Իսրայելի հարձակումը, այն պարագայում, երբ դա արել են տարածաշրջանային մի շարք երկրներ (այդ թվում՝ Հայաստանը): Սա ևս փաստում է, թե որքան սերտ են Ադրբեջանի հարաբերությունները Իսրայելի հետ։ Որևէ արձագանք չտալով այդ հարձակմանը՝ Բաքուն առնվազն իր լուռ համաձայնությունն է արտահայտում: Պատահական չէ, որ տարբեր առիթներով իսրայելական կողմն ընդգծել էր, որ Իրանն Ադրբեջանի ու Իսրայելի համար ընդհանուր սպառնալիք է, որի դեմ պետք է համատեղ ուժերով պայքարել, ու չի բացառվում, որ Իրանի դեմ վերջին հարձակման ժամանակ հենց այդ «համատեղ պայքարն» էլ գտել է իր դրսևորումը»,-նշված է հոդվածում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի ազգային անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել Իսրայելին ռազմական պատասխան տալու մասին

14:14 02.11.2024

Իրանի ազգային անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել Իսրայելին ռազմական պատասխան տալու մասին

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշել է Իսրայելին ռազմական պատասխան տալ հոկտեմբերի 26-ին Իսլամական Հանրապետության թիրախների վրա հարձակմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Էսմայիլ Քոսարին։ «Որոշ պետական ​​պաշտոնյաներ և մյուսները կարող են ասել, որ մենք չենք պատասխանի Իսրայելին, բայց կառավարության ներսում և դրսում այդ մարդիկ որոշումներ չեն կայացնում: Սիոնիստական ​​ռեժիմին […] ...

Այաթոլլա Ալի Խամենեին սպառնացել է ԱՄՆ-ին և Իսրայելին կործանարար պատասխանով

13:58 02.11.2024

Այաթոլլա Ալի Խամենեին սպառնացել է ԱՄՆ-ին և Իսրայելին կործանարար պատասխանով

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Թել Ավիվը և Վաշինգտոնը պատասխան կստանան Իրանի և դիմադրության ճակատի դեմ իրենց գործողությունների համար։ «Թշնամիները՝ լինի դա Իսրայելի ռեժիմը, թե Միացյալ Նահանգները, անպայման կստանան ջախջախիչ պատասխան այն ամենի համար, ինչ նրանք անում են Իրանի, իրանական ազգի և դիմադրության ճակատի նկատմամբ»,-ասել է Խամենեին։ ...

Գերմանիայում արագընթաց գնացքը մահացու վրաերթի է ենթարկել երիտասարդների

13:46 02.11.2024

Գերմանիայում արագընթաց գնացքը մահացու վրաերթի է ենթարկել երիտասարդների

Գերմանիայի կենտրոնական Լանգենսելբոլդ քաղաքում երկու երիտասարդ է մահացել՝ ICE արագընթաց գնացքի վրաերթի ենթարկվելուց հետո, հաղորդել է Bild-ը։ «Ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսին հասնելու համար մի խումբ տղամարդիկ՝ մոտ 7 հոգի, փորձել են հատել երկաթգծերը, ըստ երևույթին, չեն նկատել արագնթաց գնացքը: Նրանցից երկուսը զոհվել է»,- գրում է Bild-ը։ Շտապօգնության աշխատակիցները գրեթե անմիջապես փորձել են օգնություն ցույց տալ, սակայն […] ...

Էրիկ տեն Հագը հրաժեշտի նամակ է հղել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուներին

13:35 02.11.2024

Էրիկ տեն Հագը հրաժեշտի նամակ է հղել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուներին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հրաժեշտի նամակ է հրապարակել այն բանից հետո, երբ երկուշաբթի՝ հոկտեմբերի 28-ին, հեռացվել է իր պաշտոնից։ «Սիրելի երկրպագուներ, թույլ տվեք սկսել շնորհակալությամբ։ Շնորհակալ եմ, որ միշտ աջակցել եք ակումբին։ Անկախ նրանից՝ խաղում էինք տնից հեռու, թե «Օլդ Թրաֆորդում» դժվար խաղում, ձեր աջակցությունը միշտ անսասան է եղել։ «Օլդ Թրաֆորդի» […] ...

Լեհաստանում հայտնաբերվել է նացիստական ​​ճամբարի բանտարկյալների զանգվածային գերեզման

13:10 02.11.2024

Լեհաստանում հայտնաբերվել է նացիստական ​​ճամբարի բանտարկյալների զանգվածային գերեզման

Լեհաստանի հետազոտողները Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական ​​բանտային ճամբարից նախկինում անհայտ զանգվածային գերեզման են հայտնաբերել, հայտնում է RMF24 ռադիոկայանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Սթարգարդում հայտնաբերվել է զանգվածային գերեզման, որը պարունակում էր գրեթե 200 ռազմագերու մնացորդ: Մոտ 6 հազար մարդ չի փրկվել այնտեղից՝ գերի ընկած զինվորները, ինչպես նաև ապստամբության տապալումից հետո Վարշավայից վտարված քաղաքացիական անձինք (1944թ..)։ […] ...

Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանում և Գազայի հատվածում հարձակվել են 120 թիրախների վրա

13:00 02.11.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանում և Գազայի հատվածում հարձակվել են 120 թիրախների վրա

Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Լիբանանի և Գազայի հատվածի շուրջ 120 տարբեր ​​թիրախների վրա։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ հարվածները հասցվել են լիբանանյան շիական «Հըզբոլլահ» կազմակերպության և Գազայում իշխող պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման թիրախներին։ Հարձակման ենթարկված թիրախների թվում եղել են հրթիռային կայաններ, զենքի պահեստներ […] ...

BACK_TO_TOP