22:32 01.11.2024
ՄԱԿ-ում Միացյալ Թագավորության մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մեծ Բրիտանիայի նախագահության օրոք կարևոր իրադարձությունների մասին, որոնք ուղղված են աշխարհի երեք ամենամեծ հակամարտությունների քննարկմանը: Այս մասին դիվանագետը հայտարարել է միջազգային կազմակերպության կենտրոնակայանում կայացած ճեպազրույցում։
«Երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 18-ին, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին կգլխավորի Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին: Իրավիճակը կայունացնելու համար անհրաժեշտ է անհապաղ հրադադար հաստատել Գազայում և Լիբանանում՝ հետագա սրացումից խուսափելու համար։ Որպես երկարաժամկետ լուծման մաս՝ Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել երկու պետությունների՝ Պաղեստինի, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմի և Իսրայելի տեսլականին, որոնք պետք է միասին ապրեն խաղաղության և անվտանգության պայմաններում»,- ասել է նա։
Սպասվում է, որ նույն օրը Լամմին՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ, կանցկացնի ևս մեկ հանդիպում՝ նվիրված Ուկրաինային։ Այն կհամընկնի հակամարտության սկզբից 1000-րդ օրվա հետ:
Երրորդ առանցքային հանդիպումը նվիրված կլինի Սուդանում տիրող իրավիճակին։ Այն տեղի կունենա նոյեմբերի 12-ին։
21:54 24.12.2024
Ամփոփվել են «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի արդյունքներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի հաղթողները որոշվել են ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Քվեարկությանը մասնակցել են մարզական 18 լրագրողներ, որոնք կատարել են են փակ, գաղտնի քվեարկություն: Լավագույն 3 մարզիկներ՝ Արթուր Ալեքսանյան, Արթուր Դավթյան, Վարազդատ Լալայան, Լավագույն կին մարզիկ՝ Ալեքսանդրա Գրիգորյան, Հաշմանդամություն […] ...
21:46 24.12.2024
ՄԱԿ-ի դատարանը Պաղեստինի նկատմամբ Իսրայելի պարտավորությունների վերաբերյալ փաստաթղթերը կընդունի մինչև փետրվարի 28-ըԱրդարադատության միջազգային դատարանը 2025 թվականի փետրվարի 28-ը սահմանել է վերջնաժամկետ՝ գրավոր հայտարարություններ ստանալու համար՝ որպես օկուպանտ տերություն Իսրայելի պարտավորությունների վերաբերյալ կապված Պաղեստինի հետ։ Այս մասին ասվում է դատարանի մամուլի հաղորդագրությունում։ «Հետագա քայլերի վերաբերյալ որոշումները կկայացվեն պատշաճ ժամկետներում»,- հավելել է դատարանը։ Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև էր ընդունել, որով Արդարադատության միջազգային դատարանից պահանջում էր խորհրդատվական […] ...
21:37 24.12.2024
Դատարանը սահմանի հատման գործով Սաակաշվիլիի կալանքը թողել է անխափանԹբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին թողել է կալանքի տակ՝ 2021 թ․ պետական սահմանն ապօրինի հատելու քրեական գործի շրջանակներում։ Դատարանը հաշվի չի առել փաստաբանների առարկությունները, որ Սահակաշվիլին, նույնիսկ առանց այս քրեական գործի, գտնվում է կալանքի տակ և կրում է վեց տարվա ազատազրկում նախկինում կայացված պատիժների համար։ Սպասվում է, որ դատարանն այս գործով շուտով […] ...
21:30 24.12.2024
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըԴեկտեմբերի 24-ին, ժամը 14:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն կամրջին քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Փրկարարները կամրջին հայտնաբերել են քաղաքացուն՝ հուզված վիճակում: Հոգեբանը տեղում […] ...
21:24 24.12.2024
«Սանթոսը» պատմության մեծագույն ակումբն է, որն աշխարհին նվիրել է արքային ու արքայազնին․ ՆեյմարՍաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարը ասել է, որ չնայած «Կորինտիանսի» հետաքրքրվածությանը, նա Բրազիլիայում երբեք «Սանթոսից» բացի այլ ակումբում չի խաղա: ««Սանթոսն» աշխարհի մեծագույն ակումբն է, որն նվիրել է ֆուտբոլի արքային ու արքայազնին: Ես շատ եմ հարգում «Կորինտիանսին», բայց «Սանթոսն» իմ սիրելի ակումբն է»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը: Նշենք, որ Նեյմարը «Սանթոսի» սան […] ...