Կոչ ենք անում զերծ մնալ ՄԻՊ հաստատության հեղինակությունն արատավորող անհիմն հայտարարություններից․ ՄԻՊ աշխատակազմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 11 2024
  • $
    387.17
  • RUBLE
    3.95
  • 420.51
WEATHER
+5.09 oC

Կոչ ենք անում զերծ մնալ ՄԻՊ հաստատության հեղինակությունն արատավորող անհիմն հայտարարություններից․ ՄԻՊ աշխատակազմ

21:28 01.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դիմաց տեղի է ունեցած բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցներն անթույլատրելի և իրականության հետ աղերս չունեցող գնահատականներ են հնչեցրել Պաշտպանի և ՄԻՊ հաստատության գործունեության վերաբերյալ՝ փորձելով ստվերել կառույցի անկախությունն ու անաչառությունը:

Վերոնշյալի հաշվառմամբ և Պաշտպանի գործունեությանը կոնկրետ քաղաքական դերակատարների կողմից միջամտելու շարունակական պրակտիկան նկատի ունենալով՝ կոչ ենք անում զերծ մնալ ՄԻՊ հաստատության հեղինակությունն արատավորող անհիմն հայտարարություններից և գործել էթիկայի սկզբունքների պահպանմամբ:

Դեռևս 2024 թվականի հունիսին Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI) հայտարարություն էր տարածել, որով կոչ էր անում Հայաստանի բոլոր դերակատարներին՝ հավատարիմ մնալ այն միջազգային չափանիշներին, որոնք, ի թիվս այնի, վերաբերում են ՄԻՊ հաստատության անկախության և գործունեության արդյունավետության վրա բացասաբար ազդող ցանկացած գործողությունից Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտպանությանը:

Եվրոպական ցանցն ընդգծել էր, որ Փարիզյան սկզբունքների հիմնարար պահանջն այն է, որ մարդու իրավունքների ազգային հաստատությունը պետք է կարողանա գործունեություն իրականացնել՝ առանց քաղաքական միջամտության: Շեշտադրվել էր նաև, որ բոլոր դերակատարները պետք է նպաստեն մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների նկատմամբ հանրային վստահության խթանմանը։

Ավելին, Եվրոպական ցանցի՝ Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցում ընդգծվել էր, որ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի դեմ արշավը կազմակերպված բնույթ է կրում։

Հիշեցնենք, որ Միավորված Ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովն օրեր առաջ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհել է վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակ: Նման կարգավիճակ շնորհվում է այն օմբուդսմաններին և ազգային հաստատություններին, որոնք համապատասխանում են ՄԻՊ գործունեության համար սահմանված սկզբունքներին, անկախ են, վստահելի և դրսևորում են մարդու իրավունքներին առնչվող խնդիրներն արդյունավետորեն ուսումնասիրելու և լուծելու կարողություն:

Ենթահանձնաժողովն ուսումնասիրել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, որի արդյունքում հաստատել է, որ Հայաստանի Պաշտպանի ինստիտուտը գործում է Փարիզյան սկզբունքների համաձայն և համապատասխանում է բարձրագույն կարգավիճակ ստանալու չափանիշներին»,-ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եթե դուք տառապում եք անքնությունից՝ պարզ տեխնիկա, որը կօգնի ձեզ արագ և խորը քնել

00:00 02.11.2024

Եթե դուք տառապում եք անքնությունից՝ պարզ տեխնիկա, որը կօգնի ձեզ արագ և խորը քնել

Հաճախ, չնայած հոգնածությանը, արագ քնել չի ստացվում: Քնի պակասը կարող է բազմաթիվ հիվանդությունների զարգացման գործոն դառնալ, այդ թվում՝ գիրության, արյան բարձր ճնշման և սրտի հիվանդության: Այս մասին գրում է The Independent-ը։ Հրատարակությունը առաջարկում է հեշտ, բայց արդյունավետ մեթոդ, որը կօգնի արագ քնել։ Նշվում է, որ այս հնարքն օգտագործվում է բրիտանական բանակում․ թուլացրեք մարմնի և դեմքի […] ...

Հաջորդ COP-ը տեղի կունենա 2026 թվականին Հայաստանում

23:55 01.11.2024

Հաջորդ COP-ը տեղի կունենա 2026 թվականին Հայաստանում

Կոլումբիայի շրջակա միջավայրի և կայուն զարգացման նախարար, COP16-ի նախագահ Սուսանա Մուհամադն իր շնորհավորական ուղերձն ու բարեմաղթանքներն է հղել Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը և պատվիրակության ղեկավար Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանին` քվեարկության արդյունքում հաղթանակ տանելու և Կողմերի հաջորդ համաժողովը Հայաստանում հյուրընկալելու առթիվ։ Ի պատասխան Արա Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել տիկին Մուհամադին ջերմ ընդունելության և կամային ու […] ...

Եթովպիան կարողացել է Բրիտանիայից հետ ստանալ գողացված գանձը

23:52 01.11.2024

Եթովպիան կարողացել է Բրիտանիայից հետ ստանալ գողացված գանձը

Եթովպիային հաջողվել է 156 տարի անց վերադարձնել ազգային պատմություն և մշակութային արժեք հանդիսացող կայսր Թեվոդրոս II-ի վահանը, որը գողացել էին բրիտանական գաղութային զորքերը 19-րդ դարում: 1867-1868 թվականների անգլո-եթովպական պատերազմի ժամանակ զավթիչները գողացել են վահանը Մեքդելե ամրոցի գրավումից հետո, հաղորդում է EBC ռադիոն։ Ինքը՝ կայսրը, չցանկանալով հանձնվել, ինքնասպան է եղել։ Եթովպիայի ժառանգության պաշտպանության գրասենյակը ավելի քան […] ...

Հրդեհ Գյումրի քաղաքում

23:44 01.11.2024

Հրդեհ Գյումրի քաղաքում

Նոյեմբերի 1-ին, ժամը 19:47-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Լոմոնոսովի փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում (մոտ 20 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:11-ին, […] ...

Թուրքիան ԵՄ-ին մեղադրում է անհիմն գնահատականներ տալու մեջ

23:36 01.11.2024

Թուրքիան ԵՄ-ին մեղադրում է անհիմն գնահատականներ տալու մեջ

Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է Եվրամիության կողմից Թուրքիայի մասին հրապարակված զեկույցին, հայտնում է ermenihaber.am-ը։ «Մենք հերքում ենք Թուրքիայի մասին 2024-ի զեկույցում ԵՄ-ի անհիմն գնահատականները հատկապես քաղաքական չափանիշների և ներքաղաքական զարգացումների վերաբերյալ»,-ասվում է հայտարարության մեջ։ Թուրքական կողմը ԵՄ-ին մեղադրել է նաև երկկողմ հարաբերություններում քաղաքական խնդիրներ առաջ քաշելու մեջ և ընդգծել, որ անկալում է, թե ԵՄ-ն կվերացնի այդ […] ...

Լեհաստանը սկսել է ամրություններ կառուցել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին

23:28 01.11.2024

Լեհաստանը սկսել է ամրություններ կառուցել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին

Լեհաստանը «Արևելյան վահան» ծրագրի շրջանակներում սկսել է պաշտպանական ամրությունների գծի կառուցումը Ռուսաստանի հետ սահմանին: Այս մասին հայտարարել է վարչապետ Դոնալդ Տուսկը։ «Արևելյան վահանը» (Tarcza Wschód) պաշտպանության նախարարության և Լեհաստանի բանակի գլխավոր շտաբի կողմից պատրաստված ծրագիր է, որը ներառում է տարբեր տեսակի ամրությունների, տեղանքային խոչընդոտների և ռազմական ենթակառուցվածքների կառուցում Ռուսաստանի և Բելառուսի հետ Լեհաստանի սահմաններին՝ 800 […] ...

BACK_TO_TOP