Տրանսպորտի ուղեվարձի չվճարման դեպքեր են արձանագրվել, կկիրառվեն մեթոդներ․ Երևանի քաղաքապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 11 2024
  • $
    387.17
  • RUBLE
    3.95
  • 420.51
WEATHER
+8.09 oC

Տրանսպորտի ուղեվարձի չվճարման դեպքեր են արձանագրվել, կկիրառվեն մեթոդներ․ Երևանի քաղաքապետ

18:06 01.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսել է հասարակական տրանսպորտի ուղեվարձի վճարման հետ կապված խնդիրների մասին։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս՝ պարտադիր պայման է 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը, կամ ավտոբուսներում և մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թեմայի առնչությամբ Ավինյանը նշել է, որ շատ կարևոր էր այս գործընթացը սկսել միասնական տոմսային համակարգին անցնելուց առաջ, որպեսզի բացահայտեն բոլոր հնարավոր խնդիրները, որոնք կարող են առաջանալ։

«Կարծում եմ, որ, ընդհանուր առմամբ, այսօրվա արձանագրված խնդիրները մեզ համար ուղղակի ուղղություններ են աշխատանքում շտկումներ իրականացնելու համար։ Գրանցել ենք, որ շատ դեպքերում տեղի են ունեցել ուղեվարձը չվճարելու դեպքեր, բազմաթիվ նմանատիպ դեպքեր կան։ Այստեղ էլ որոշակի միջոցներ և մեթոդներ կիրառելու ենք։ Դա ունենալու է իր համարժեք հետևանքը»,- ասել է Ավինյանը։

Նրա խոսքով՝  հաջորդ տարվա հունվարի 1-ից կլինի ամբողջական աշխատող միասնական տոմսային համակարգ, և ավտոբուսի ներսում կանխիկ վճարումներ հնարավոր չի լինի անել։

«Ավելանալու է նաև բանկային քարտերով վճարումների տարբերակը։ Շուտով թողարկվելու են նաև տրանսպորտային քարտերը, որոնք հաջորդիվ դառնալու են անվանական, որովհետև լինելու են տարբեր խմբեր, որոնք կունենան զեղչային համակարգեր»,- եզրափակել է Ավինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամրագոտին կյանք է փրկում․ ՆԳՆ

22:16 01.11.2024

Ամրագոտին կյանք է փրկում․ ՆԳՆ

Ամրագոտին ճանապարհատրանսպորտային պատահարների ծանր հետևանքները կանխարգելելու լավագույն միջոցներից է։ Ներքին գործերի նախարարության իրազեկման արշավին են միացել ԱԺ պատգամավորներ, լրագրողներ, մշակույթի գործիչներ, հաղորդավարներ, պետական համակարգի աշխատակիցներ և ոստիկանության ծառայողներ։ «Սիրելի՛ վարորդներ և ուղևորներ, երթևեկե՛ք ամրակապված։ Ամրագոտին կյանք է փրկում»,-ասվում է ՀՀ ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ ...

Տեղի է ունեցել «Իմ Քայլը» հիմնադրամի բարեգործական ընթրիքը

22:08 01.11.2024

Տեղի է ունեցել «Իմ Քայլը» հիմնադրամի բարեգործական ընթրիքը

«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող «Երիտասարդի երազանք» նախագծի բարեգործական ընթրիքին մասնակցել է 62 հաջողակ տղամարդ գործարար, ինչի արդյունքում «Իմ Քայլը» հիմնադրամը հավաքել է 62 մլն դրամ: «Այս ծրագիրը մեծ կարևորություն ունի ոչ միայն «Իմ Քայլը» հիմնադրամի, ոչ միայն ծրագրի շահառուների համար, որոնք կստանան դրամաշնորհներ, այլ նաև մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության, մեր երկրում բարեգործության մշակույթ ձևավորելու […] ...

SHANTNEWS

22:00 01.11.2024

SHANTNEWS

Վաղինակ Քարամյանը որոնվում է որպես անհետ կորած

21:52 01.11.2024

Վաղինակ Քարամյանը որոնվում է որպես անհետ կորած

ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1974 թվականին ծնված Վաղինակ Քարամյանը։ Նա հոկտեմբերի 20-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։ Վաղինակ Քարամյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության Նոր Նորքի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։ ...

Ֆրանսիայում հրաձգությունը վերաճել է ծեծկռտուքի, որին մասնակցել են հարյուրավոր մարդիկ

21:44 01.11.2024

Ֆրանսիայում հրաձգությունը վերաճել է ծեծկռտուքի, որին մասնակցել են հարյուրավոր մարդիկ

Ֆրանսիայի իշխանությունները հայտնում են, որ հինգշաբթի՝ հոկտեմբերի 31-ի երեկոյան, Պուատիե քաղաքում թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված փոխհրաձգությունը վերաճել է ծեծկռտուքի, որին մասնակցել է մինչև 600 մարդ։ Հինգ մարդ լուրջ վիրավորում է ստացել քաղաքի ռեստորանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով, այդ թվում՝ 15-ամյա մի երիտասարդ, ով գլխի վիրավորումից հետո գտնվում է ծանր վիճակում։ Ոստիկանության աղբյուրը հայտնել […] ...

Այրվել է մոտ 16 հա խոտածածկույթ

21:36 01.11.2024

Այրվել է մոտ 16 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 1-ին, ժամը 19:21-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհի աջակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել, որ հրդեհը բռնկվել է Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:15-ին, մարվել՝ 20:21-ին: Այրվել է […] ...

BACK_TO_TOP