Մեկնարկել է Երևան համայնքի երեխայի պաշտպանության համակարգի մասնագետների, այդ թվում՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների վերապատրաստումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 11 2024
  • $
    387.17
  • RUBLE
    3.95
  • 420.51
WEATHER
+7.09 oC

Մեկնարկել է Երևան համայնքի երեխայի պաշտպանության համակարգի մասնագետների, այդ թվում՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների վերապատրաստումը

17:55 01.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության և «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի հետ համագործակցության արդյունքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ում մեկնարկել է Երևան համայնքի երեխայի պաշտպանության համակարգի մասնագետների, այդ թվում՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների վերապատրաստում, որն իրականացվելու է երկու փուլով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Առաջին փուլում նախատեսված է դասընթաց՝ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժինների մասնագետների համար, իսկ երկրորդ փուլում՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների համար:

Վերապատրաստման նպատակն է զարգացնել Երևան քաղաքի վարչական շրջանների բաժինների աշխատակիցների, իսկ երկրորդ փուլով նաև խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, նպաստել փոխգործակցության ապահովմանը, համատեղ գործառույթների իրականացմանը, ինչպես նաև բարձրացնել ոլորտային օրենսդրության իմացությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել «Իմ Քայլը» հիմնադրամի բարեգործական ընթրիքը

22:08 01.11.2024

Տեղի է ունեցել «Իմ Քայլը» հիմնադրամի բարեգործական ընթրիքը

«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող «Երիտասարդի երազանք» նախագծի բարեգործական ընթրիքին մասնակցել է 62 հաջողակ տղամարդ գործարար, ինչի արդյունքում «Իմ Քայլը» հիմնադրամը հավաքել է 62 մլն դրամ: «Այս ծրագիրը մեծ կարևորություն ունի ոչ միայն «Իմ Քայլը» հիմնադրամի, ոչ միայն ծրագրի շահառուների համար, որոնք կստանան դրամաշնորհներ, այլ նաև մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության, մեր երկրում բարեգործության մշակույթ ձևավորելու […] ...

SHANTNEWS

22:00 01.11.2024

SHANTNEWS

Վաղինակ Քարամյանը որոնվում է որպես անհետ կորած

21:52 01.11.2024

Վաղինակ Քարամյանը որոնվում է որպես անհետ կորած

ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1974 թվականին ծնված Վաղինակ Քարամյանը։ Նա հոկտեմբերի 20-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։ Վաղինակ Քարամյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության Նոր Նորքի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։ ...

Ֆրանսիայում հրաձգությունը վերաճել է ծեծկռտուքի, որին մասնակցել են հարյուրավոր մարդիկ

21:44 01.11.2024

Ֆրանսիայում հրաձգությունը վերաճել է ծեծկռտուքի, որին մասնակցել են հարյուրավոր մարդիկ

Ֆրանսիայի իշխանությունները հայտնում են, որ հինգշաբթի՝ հոկտեմբերի 31-ի երեկոյան, Պուատիե քաղաքում թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված փոխհրաձգությունը վերաճել է ծեծկռտուքի, որին մասնակցել է մինչև 600 մարդ։ Հինգ մարդ լուրջ վիրավորում է ստացել քաղաքի ռեստորանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով, այդ թվում՝ 15-ամյա մի երիտասարդ, ով գլխի վիրավորումից հետո գտնվում է ծանր վիճակում։ Ոստիկանության աղբյուրը հայտնել […] ...

Այրվել է մոտ 16 հա խոտածածկույթ

21:36 01.11.2024

Այրվել է մոտ 16 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 1-ին, ժամը 19:21-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհի աջակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել, որ հրդեհը բռնկվել է Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:15-ին, մարվել՝ 20:21-ին: Այրվել է […] ...

Կոչ ենք անում զերծ մնալ ՄԻՊ հաստատության հեղինակությունն արատավորող անհիմն հայտարարություններից․ ՄԻՊ աշխատակազմ

21:28 01.11.2024

Կոչ ենք անում զերծ մնալ ՄԻՊ հաստատության հեղինակությունն արատավորող անհիմն հայտարարություններից․ ՄԻՊ աշխատակազմ

«Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դիմաց տեղի է ունեցած բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցներն անթույլատրելի և իրականության հետ աղերս չունեցող գնահատականներ են հնչեցրել Պաշտպանի և ՄԻՊ հաստատության գործունեության վերաբերյալ՝ փորձելով ստվերել կառույցի անկախությունն ու անաչառությունը: Վերոնշյալի հաշվառմամբ և Պաշտպանի գործունեությանը կոնկրետ քաղաքական դերակատարների կողմից միջամտելու շարունակական պրակտիկան նկատի ունենալով՝ կոչ ենք անում զերծ մնալ […] ...

BACK_TO_TOP