17:41 01.11.2024
ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները նոյեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, զննության են ենթարկել կալանավորված անձ Է․Յ․-ի մոտ երեխայի հետ երկարատև տեսակցության եկած կնոջ՝ Է․Ս․-ի իրերը։
Ծառայողները խուզարկության արդյունքում մանկական սայլակի անիվի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են բջջային հեռախոս, ականջակալ և USB լար։
Ինչպես տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից, դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։
21:04 01.11.2024
Ուղևորային հայտարարագրում լրացված տեղեկությունները հաստատող ինչ փաստաթղթեր են անհրաժեշտՊետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ սահմանով անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման նպատակից և հայտարարագրված տեղեկությունների բնույթից կախված, Հայաստանի սահմանը հատող ֆիզիկական անձանցից մաքսային մարմինը կարող է պահանջել անհրաժեշտ փաստաթղթերը։ Մասնավորապես, անձը հաստատող փաստաթղթերը, այդ թվում՝ անչափահասի, հայտարարագրվող անձնական օգտագործման ապրանքների արժեքը հիմնավորող փաստաթղթերը, 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը գերազանցելու դեպքում՝ կանխիկ դրամական միջոցների և […] ...
20:56 01.11.2024
Թեհրանը հայտարարել է, որ Իսրայելի հարձակմանը կպատասխանի «ճիշտ ժամանակին»Իրանը Իսլամական Հանրապետությունը իր տարածքի վրա Իսրայելի վերջին հարձակմանը կպատասխանի «ճիշտ ժամանակին և պատշաճ ձևով»։ Այդ մասին Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Քամալ Խարազին։ Նոյեմբերի 1-ին ԶԼՄ-ները հաղորդել են, որ Խամենեին Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին հանձնարարել է Իսրայելի դեմ պատասխան հարված հասցնելու ծրագիր մշակել: ...
20:48 01.11.2024
ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերը պայմանական հարվածներ են հասցրել Հյուսիսային Կորեայի թիրախներինՎաշինգտոնն ու Սեուլը օդային վարժանքներ են անցկացրել։ Երկու երկրների ռազմաօդային ուժերի զորավարժություններին մասնակցել է 110 ինքնաթիռ։ Այս մասին հայտնում է The Times-ը։ Համատեղ զորավարժությունների ընթացքում պայմանական ռմբակոծվել են Հյուսիսային Կորեայի ենթակառուցվածքները, մասնավորապես՝ հարվածներ են հասցվել հյուսիսկորեական արձակման կայանների մակետներին։ Զորավարժությունների նպատակը ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի դաշնակից ուժերի ցուցադրումն է Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկումից հետո։ […] ...
20:40 01.11.2024
Հայաստանում կանցկացվի «Արժանապատիվ աշխատանք. ուղի դեպի սոցիալական արդարություն» խորագրով միջազգային համաժողովՆոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի, Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի և Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ, Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդիի և այլ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ՝ Հայաստանում կանցկացվի միջազգային համաժողով՝ «Արժանապատիվ աշխատանք. ուղի դեպի սոցիալական արդարություն» խորագրով։ Միջոցառումը կիրականացվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ։ Միջոցառմանը մասնակցելու նպատակով՝ Հայաստան են այցելել […] ...
20:32 01.11.2024
Ի՞նչ անել, եթե ախտորոշվել է հեպատիտ Ց, ո՞ր ծառայություններն են տրամադրվում անվճարԵթե Ձեզ մոտ հեպատիտ Ց-ի հակամարմինները արագ թեստի արդյունքում դրական են, հաջորդիվ պետք է կատարվի ՊՇՌ հետազոտություն, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը։ ՀՀ բոլոր քաղաքացիները, որոնք ունեն հեպատիտ Ց-ի դրական հակամարմիններ, կարող են դիմել ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն անվճար ՊՇՌ հետազոտության համար, որով հաստատվում կամ ժխտվում է հեպատիտ Ց-ի ախտորոշումը։ ՊՇՌ […] ...
20:24 01.11.2024
ՄԻՊ-ը ապօրինի կերպով հրազեն պահելու կասկածանքով ձերբակալված 9 անձի վերաբերյալ հայտարարություն է տարածել2024 թվականի հոկտեմբերի 31-ին զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական հարթակներում տեղեկություններ են հրապարակվել առ այն, որ օպերատիվ տվյալների հիման վրա ապօրինի կերպով հրազեն պահելու կասկածանքով ձերբակալվել և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր է տեղափոխվել 9 անձ: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմում անմիջապես սկսվել է ուսումնասիրության ընթացակարգ: Նույն օրը նշված անձանց ձերբակալման իրավական հիմնավորվածության […] ...