17:07 01.11.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2024-2026 թվականների Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի և դրանից բխող գործողությունների ծրագրի նախագիծը:
Նախ անդրադարձ է կատարվել նախորդ ռազմավարության արդյունքներին, որոնց թվում են՝ Ներքին գործերի նախարարության ստեղծումը, Պարեկային ծառայության ներդնումը, օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծումը, պարեկային ծառայության կադրերի պատրաստման ուղղությամբ իրականացված ծրագրերը և այլն: Զեկուցվել է, որ ռազմավարական ծրագրից բխող գործողությունների ծրագրով նախատեսվում է բարելավել ՆԳՆ կողմից մատուցվող հանրային ծառայությունների որակը, ոստիկանության կառավարման սխեման բերել ավարտական տեսքի, ներդնել մարդկային ռեսուրսների կառավարման ինստիտուցիոնալ նոր մոտեցում, իրականացնել ոստիկանության արտաքին նկարագրի, ենթակառուցվածքների, տեխնիկական հագեցվածության լավարկում և այլն: Միաժամանակ, վերը նշված ժամանակահատվածում նախատեսվում է գործարկել Քրեական ոստիկանությունը, Համայնքային ոստիկանությունը, Ոստիկանության գվարդիան նոր կառուցվածքով և ֆունկցիոնալով, ձևավորել հանրապետական մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոն։
Հետևողական քայլեր են իրականացվելու կրթական միջավայրի բարելավման, ոստիկանության կադրային պատրաստման, մասնագիտական զարգացման, Պարեկային ծառայության զարգացման, ազատությունից զրկված անձանց իրավունքների երաշխավորման, վատ վերաբերմունքի կանխարգելման և այլ ուղղություններով:
Միաժամանակ, նշվել է, որ վերջին շրջանում անկախ կազմակերպությունների կողմից իրականացվել են սոցհարցումներ՝ պարզելու Ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը: Մասնավորապես, ԵԱՀԿ կողմից 2024թ․ անցկացված հարցման արդյունքներով Ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը կազմել է 72%, IRI-ի կողմից 2023-ին անցկացված հարցումներով՝ 58%, իսկ 2024թ․-ին՝ 62%:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների արդյունավետ իրականացումը՝ ընդգծելով հանրային վստահության մակարդակի բարձրացման ուղղությամբ հետևողական ու շարունակական քայլերի անհրաժեշտությունը:
22:20 24.12.2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջենԴեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահի տեղակալ Գևորգ Պապոյանը։ Հաստատվել է Կուսակցության 2025թ.-ի բյուջեն։ Աշոցքի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Կարեն Մանուկյանի, իսկ Ամասիայի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում՝ Սամվել Ղարիբյանի թեկնածությունը։ Փոփոխություններ են կատարվել Կուսակցության ընտրությունների կարգում։ ...
22:15 24.12.2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռի սարկավագաց դասինԴեկտեմբերի 24-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռում սպասավորող, Գևորգյան հոգևոր ճեմարանի և նորընծա սարկավագներին՝ ուղեկցությամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանի և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե […] ...
22:07 24.12.2024
Հոսանքանջատումներ դեկտեմբերի 25-ին«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք 11 փողոց 10 առանձնատուն, Նորք 1-ին նրբանցք 50/2, 72, 98, 104/3 առանձնատներ, Նորքի թաղ․ 1/28, 32 առանձնատներ, Գյուրջյան փ. 9, 14/5 առանձնատներ, Նորք 2-րդ փողոց 1-ին նրբանցք 3/2 […] ...
21:54 24.12.2024
Ամփոփվել են «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի արդյունքներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի հաղթողները որոշվել են ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Քվեարկությանը մասնակցել են մարզական 18 լրագրողներ, որոնք կատարել են են փակ, գաղտնի քվեարկություն: Լավագույն 3 մարզիկներ՝ Արթուր Ալեքսանյան, Արթուր Դավթյան, Վարազդատ Լալայան, Լավագույն կին մարզիկ՝ Ալեքսանդրա Գրիգորյան, Հաշմանդամություն […] ...
21:46 24.12.2024
ՄԱԿ-ի դատարանը Պաղեստինի նկատմամբ Իսրայելի պարտավորությունների վերաբերյալ փաստաթղթերը կընդունի մինչև փետրվարի 28-ըԱրդարադատության միջազգային դատարանը 2025 թվականի փետրվարի 28-ը սահմանել է վերջնաժամկետ՝ գրավոր հայտարարություններ ստանալու համար՝ որպես օկուպանտ տերություն Իսրայելի պարտավորությունների վերաբերյալ կապված Պաղեստինի հետ։ Այս մասին ասվում է դատարանի մամուլի հաղորդագրությունում։ «Հետագա քայլերի վերաբերյալ որոշումները կկայացվեն պատշաճ ժամկետներում»,- հավելել է դատարանը։ Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև էր ընդունել, որով Արդարադատության միջազգային դատարանից պահանջում էր խորհրդատվական […] ...