Քաղաքների աճը և ուրբանիզացիան տաքացնում են Երկիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 11 2024
  • $
    387.17
  • RUBLE
    3.95
  • 420.51
WEATHER
+6.09 oC

Քաղաքների աճը և ուրբանիզացիան տաքացնում են Երկիրը

16:50 01.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռուս գիտնականները ցույց են տվել, թե ինչպես է քաղաքների աճը հանգեցնում օդի ջերմաստիճանի գլոբալ աճին։ Ասֆալտի և բետոնի տակ հողը «փակելը» թույլ չի տալիս որ այն սառչի: Ավելին, քաղաքային տարածքները կլանում են ավելի շատ ջերմություն, քան բնական մակերեսները։ Արդյունքում քաղաքներում ջերմային կղզիներ են առաջանում։

Կարևոր է հասկանալ մարդու գործունեության, ուրբանիզացիայի և ջերմաստիճանի փոփոխության միջև կապը: Սա շատ կարևոր է կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու համար: Գիտնականները գնահատել են, թե ինչպես է ուրբանիզացիան և մարդկային գործունեությունն ազդում ջերմաստիճանի վրա՝ օգտագործելով Եգիպտոսի հյուսիսում գտնվող Կաֆր էլ-Շեյխի քաղաքային թաղամասը:
Օգտագործվել են եղանակի պատմական տվյալներ և արբանյակային պատկերներ Landsat արբանյակից 1972-2021 թթ․ ժամանակահատվածի համար։ Գնահատման մեջ կիրառվել են մեքենայական ուսուցման ալգորիթմներ: Գիտնականները պարզել են, որ նախկինում ուսումնասիրվող տարածքում առկա էին մշակովի հողեր, դատարկ հողեր, քաղաքային մակերեսներ, բնական բուսականություն, Բուրուլլուս լիճը և ձկնաբուծարաններ: 1988թ․ ի վեր քաղաքային մակերեսն ավելացել է 2543 հեկտարով, մինչդեռ գյուղատնտեսական նշանակության հողատարածքները նվազել են գրեթե 1600 հեկտարով: Դատարկ հողերի տեսակարար կշիռը 28․3%-ից նվազել է մինչև 0․7%, քանի որ այդ հողերը օգտագործվել են քաղաքաշինության, գյուղատնտեսական նշանակության հողերի և ձկնաբուծական տնտեսությունների համար։

Օդի միջին ջերմաստիճանը 32․4°C–ից հասել է 33․6°C–ի։ Սպասվում է, որ մինչև 2056թ․ ջերմաստիճանը կբարձրանա ևս 3 °C-ով։ Գյուղատնտեսական նշանակության հողերի մակերեսը ըստ կանխատեսման կնվազի 11.48%-ով, քաղաքաշինությանը՝ 4.6%-ով, ձկնաբուծարաններինը՝ 6.1%-ով։

«Մենք կանխատեսում էինք հողօգտագործման և մակերևույթի ջերմաստիճանի փոփոխություններ: Քաղաքների ընդարձակումը բացասաբար է անդրադառնում շրջակա միջավայրի վրա. ջերմաստիճանի փոփոխություններն ամբողջությամբ պայմանավորված են մարդու գործունեության հետ: Տեղական իշխանությունները պետք է վարեն այնպիսի քաղաքականություն, որը կնվազեցնի քաղաքների կողմից հողատարածքների գրավումը և կսահմանափակի ջերմաստիճանի բարձրացումը», – նշում են РУДН -ի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Sustainability ամսագրում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոչ ենք անում զերծ մնալ ՄԻՊ հաստատության հեղինակությունն արատավորող անհիմն հայտարարություններից և գործել էթիկայի սկզբունքների պահպանմամբ․ ՄԻՊ աշխատակազմ

21:28 01.11.2024

Կոչ ենք անում զերծ մնալ ՄԻՊ հաստատության հեղինակությունն արատավորող անհիմն հայտարարություններից և գործել էթիկայի սկզբունքների պահպանմամբ․ ՄԻՊ աշխատակազմ

«Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դիմաց տեղի է ունեցած բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցներն անթույլատրելի և իրականության հետ աղերս չունեցող գնահատականներ են հնչեցրել Պաշտպանի և ՄԻՊ հաստատության գործունեության վերաբերյալ՝ փորձելով ստվերել կառույցի անկախությունն ու անաչառությունը: Վերոնշյալի հաշվառմամբ և Պաշտպանի գործունեությանը կոնկրետ քաղաքական դերակատարների կողմից միջամտելու շարունակական պրակտիկան նկատի ունենալով՝ կոչ ենք անում զերծ մնալ […] ...

Ժնևի ՄԱԿ-ի գրասենայկում բացվել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակ

21:20 01.11.2024

Ժնևի ՄԱԿ-ի գրասենայկում բացվել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակ

Հոկտեմբերի 31-ին Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում տեղի է ունեցել Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակի հանդիսավոր բացումը։ ՄԱԿ-ի աշխատանքային սենյակներից մեկը, որտեղ անցկացվում են միջազգային հանդիպումներ ու միջոցառումներ այսուհետ կրելու է այս անունը։ Այդ կապակցությամբ սենյակում զետեղվել են գեղանկարիչ Ժան Պողոսյանի մեծադիր ստեղծագործությունները, որոնցից մեկը խորհրդանշում է Հայաստանը, մյուսը՝ Ֆրանսիան։ Սենյակի մուտքին տեղադրվել է Ժան Պողոսյանի հեղինակած […] ...

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Միսաք Մանուշյանի կիսանդրին ստեղծելու նպատակով նախագծերի ներկայացման բաց մրցույթ

21:12 01.11.2024

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Միսաք Մանուշյանի կիսանդրին ստեղծելու նպատակով նախագծերի ներկայացման բաց մրցույթ

Միսաք Մանուշյանի ստեղծվելիք կիսանդրին իր պատվանդանով նախատեսվում է տեղադրել նրա անունը կրող այգում, որի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2025 թվականին: Հայտատուներից պահանջվում է պատրաստել արձանի մանրակերտը, լուսանկարել մանրակերտը երեք դիրքից և, անհրաժեշտ հայտաձևն ուղարկելով համապատասխան էլ-հասցեին, փաթեթը ներկայացնել մրցույթին: Հայտերը անանուն կներկայացվեն մրցութային հանձաժողովին, որից հետո տեղի կունենա մանրակերտերի ցուցադրությունը և գնահատումը: Հաղթող ճանաչված հայտի […] ...

Ուղևորային հայտարարագրում լրացված տեղեկությունները հաստատող ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ

21:04 01.11.2024

Ուղևորային հայտարարագրում լրացված տեղեկությունները հաստատող ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ սահմանով անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման նպատակից և հայտարարագրված տեղեկությունների բնույթից կախված, Հայաստանի սահմանը հատող ֆիզիկական անձանցից մաքսային մարմինը կարող է պահանջել անհրաժեշտ փաստաթղթերը։ Մասնավորապես, անձը հաստատող փաստաթղթերը, այդ թվում՝ անչափահասի, հայտարարագրվող անձնական օգտագործման ապրանքների արժեքը հիմնավորող փաստաթղթերը, 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը գերազանցելու դեպքում՝ կանխիկ դրամական միջոցների և […] ...

Թեհրանը հայտարարել է, որ Իսրայելի հարձակմանը կպատասխանի «ճիշտ ժամանակին»

20:56 01.11.2024

Թեհրանը հայտարարել է, որ Իսրայելի հարձակմանը կպատասխանի «ճիշտ ժամանակին»

Իրանը Իսլամական Հանրապետությունը իր տարածքի վրա Իսրայելի վերջին հարձակմանը կպատասխանի «ճիշտ ժամանակին և պատշաճ ձևով»։ Այդ մասին Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Քամալ Խարազին։ Նոյեմբերի 1-ին ԶԼՄ-ները հաղորդել են, որ Խամենեին Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին հանձնարարել է Իսրայելի դեմ պատասխան հարված հասցնելու ծրագիր մշակել: ...

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերը պայմանական հարվածներ են հասցրել Հյուսիսային Կորեայի թիրախներին

20:48 01.11.2024

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերը պայմանական հարվածներ են հասցրել Հյուսիսային Կորեայի թիրախներին

Վաշինգտոնն ու Սեուլը օդային վարժանքներ են անցկացրել։ Երկու երկրների ռազմաօդային ուժերի զորավարժություններին մասնակցել է 110 ինքնաթիռ։ Այս մասին հայտնում է The Times-ը։ Համատեղ զորավարժությունների ընթացքում պայմանական ռմբակոծվել են Հյուսիսային Կորեայի ենթակառուցվածքները, մասնավորապես՝ հարվածներ են հասցվել հյուսիսկորեական արձակման կայանների մակետներին։ Զորավարժությունների նպատակը ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի դաշնակից ուժերի ցուցադրումն է Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկումից հետո։ […] ...

BACK_TO_TOP