15:58 01.11.2024
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն Տուրիզմի հայկական ֆեդերացիայի հետ Մեգերյան կարպետում կազմակերպել է համաժողով՝ նվիրված Ազգային խոհանոցի զարգացման ռազմավարությանը: Համաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը:
Համաժողովի ընթացքում պետական, մասնավոր կառույցների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, ոլորտային դերակատարներին և փորձագետներին ներկայացվել են Ազգային խոհանոցի զարգացման ռազմավարության հիմնական ուղղությունները: Այնուհետև տեղի են ունեցել պանելային քննարկումներ, կայացել են Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի «Ազգային խոհանոց» գրքերի շնորհանդեսները:
Նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ խոհարարությունն ամենահասանելի և հանրային ոլորտներից է՝ միտված ազգային ավանդույթների պահպանմանն ու հանրահռչակմանը: Անդրադառնալով ազգային խոհանոցին կրթության տեսանկյունից՝ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է նման նախաձեռնությունների կարևորությունը, որոնք կրթության որակի վրա էական ազդեցություն են ունենում:
«Մեր ուսումնական հաստատություններում բազմաթիվ երիտասարդներ սովորում են խոհարարություն, որն ամենապահանջված մասնագիտություններից է քոլեջներում և ուսումնարաններում: Մենք լուրջ խնդիր ենք դրել մեր առջև զարգացնելու խոհարարական կրթությունը նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, և դրա վառ ապացույցն այս տարի առաջին անգամ ՄԿՈՒ հաստատություններում մասնագիտական վերապատրաստումների և ատեստավորման հնարավորության ներդրումն է, որը հնարավորություն է տալու կրկնակի և ավելի աշխատավարձի բարձրացում ունենալ դասավանդողների համար: Ատեստավորման համար այս տարվա մեր ընտրած 4 ուղղություններից մեկը հենց խոհարարությունն է: Շատ ուրախ եմ և շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին նաև այս գործընթացում մասնակցության համար, որովհետև առանց գործնական ոլորտում աշխատող մասնագետների՝ մասնագիտական կրթության որակն անհնար է փոխել:
Բոլորին հայտնի է, որ վերջերս ընդունվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքը, որի շրջանակում բազմաթիվ անելիքներ ունենք, մասնավորապես՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման զարգացման մեխանիզմների ներդրման ուղղությամբ: Այդ համատեքստում խոհարարությունն ամենակարևոր մասնագիտություններից է, որը հենց տեղում գործնական հմտություններ ձևավորելու հնարավորություններ է ընձեռում մեր ուսանողներին և տալու է հնարավորություն ավելի պատրաստված մտնել աշխատաշուկա»,- նշել է Արաքսիա Սվաջյանը և կրկին կարևորել այն մեծածավալ աշխատանքը, որն իրականացվել է Ազգային խոհանոցի զարգացման ռազմավարության և 4 մարզերի «Ազգային խոհանոց» գրքերի ստեղծման ուղղությամբ:
Նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ նախարարությունում տեղի է ունեցել քննարկում, որտեղ արծարծվել է ազգային ուտեստների, դրանց պատրաստման ծրագրերի ներառվածության հարցը խոհարարական կրթության ծրագրերում և նախանշվել հարցի հնարավոր լուծման ուղիները:
Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև ազգային խոհանոցին՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության մաս և տեղեկացրել, որ այս ուղղությամբ ևս նախարարությունն իր ծրագրերի միջոցով բավական աշխատանքներ է իրականացրել, որոնք կրում են շարունակական բնույթ:
Նշենք, որ Ազգային խոհանոցի զարգացման 5-ամյա ռազմավարությունն առաջին փաստաթուղթն է ՀՀ-ում, որում հստակ նշված են ազգային խոհանոցի պահպանման, զարգացման և հանրահռչակման կարևորությունն ու դրանց հասնելու քայլերը: Ռազմավարության նպատակն է նպաստել հայկական մշակութային ժառանգության պահպանմանը, ներգնա զբոսաշրջության կայուն զարգացմանը, հանրային առողջության ապահովմանը, հայկական ազգային կերակրատեսակների հանրայնացմանը, ՀՀ բնաշխարհին հատուկ էնդեմիկ բուսատեսակների և պտղատեսակների պահպանությանը, հանրահռչակմանը և այլնին:
Փաստաթղթում ներկայացված են ոլորտի խնդիրները, մարտահրավերները և դրանց լուծման ուղիները: Հնգամյա ծրագրով ակնկալվում է ոլորտի զարգացումը ռազմավարական ուղղություններով:
Համաժողովի շրջանակում ներկայացվել են «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի հեղինակած «Սյունիքի խոհանոց», «Վայոց ձորի խոհանոց», «Տավուշի խոհանոց», «Լոռվա խոհանոց» հայերեն-անգլերեն գրքերը, որոնք հնարավորություն են տալիս նորովի բացահայտել հայկական խոհանոցը, ընդգծել դրա բազմազանությունը, տարածաշրջանային յուրահատկությունները և ազգային ժառանգության պահպանման կարևորությունը։
Բաղադրատոմսերի հավաքչությունը կատարվել է Սեդրակ Մամուլյանի գլխավորությամբ։ Գրքերի տպագրությունն իրականացվել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ), իսկ Սյունիքի գիրքը՝ RECONOMY-ի «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրերի շրջանակում։
20:08 01.11.2024
Գևորգ Պապոյանը այցելել է Արմավիրի մարզի գինեգործարաններՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 1-ին այցելել է Արմավիրի մարզի գինեգործարաններ: Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը։ Նախարարը նախ այցելել է Բամբակաշատ գյուղում գործող Ջրաղացպանյանների գինեգործարան, շրջել ընկերությունում և ծանոթացել արտադրական գործընթացներին։ Ջրաղացպանյանների գինեգործարանը ընտանեկան բիզնես է, […] ...
19:54 01.11.2024
Մաքգրեգորի արտասովոր ՀելոուինըUFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը սոցցանցերում հրապարակել է տեսանյութ, որտեղ ցույց է տվել, թե ինչպես է Հելոուինի տոնն անցկացրել իր երեխաների հետ: Իռլանդացին զինվորական հանդերձանք է հագել և երեխաներին օգնել է կոնֆետներ պահանջել հարևաններից: Հիշեցնենք, որ 36-ամյա Մաքգրեգորն ու նրա ընկերուհի Դի Դեվլին 4 երեխա ունեն՝ Քոնոր կրտսերը, Ռիանան, Մական և Կրոյան: […] ...
19:47 01.11.2024
Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումներն ամփոփել են հոկտեմբեր ամիսըՀամաձայն ՆԳՆ փրկարար ծառայության աշխատանքային պլանի՝ հոկտեմբեր ամսվա ընթացքում Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները իրականացրել են տարաբնույթ միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ոչ միայն ապահովել հասարակության և պետական կառույցների պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներին դիմակայելու հարցում, այլև հնարավորություն են տալիս արագ արձագանքել, նվազեցնել հետևանքները և ապահովել բնակչության պաշտպանվածությունը։ Ամսվա ընթացքում Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից […] ...
19:39 01.11.2024
«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները պատրաստվում են առաջիկա քննություններին«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները պատրաստվում են առաջիկա քննություններին: Մանրամասները՝ Պաշտպանության նախարարության տեսանյութում: ...
19:30 01.11.2024
Իսպանիայում ջրհեղեղների զոհերի թիվն աճել էԻսպանիայում տեղի ունեցած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 205-ի: Կան տասնյակ անհետ կորածներ: Արտակարգ իրավիճակների ծառայությունները, փրկարարներն ու զինվորականները շարունակում են որոնողական աշխատանքները և աղետի հետևանքների վերացումը։ Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվել: ...