Հակոբ Հակոբյանի և Ղուկաս Չուբարյանի քանդակները տեղադրվել են մայրաքաղաքի այգիներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+11.09 oC

Հակոբ Հակոբյանի և Ղուկաս Չուբարյանի քանդակները տեղադրվել են մայրաքաղաքի այգիներում

18:26 01.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի անմիջական առաջարկով, ԿԳՄՍ նախարարի հրամանով 2023 թվականին ստեղծվեց հոբելյանական հանձնաժողով: Նախագահականի աշխատակազմի, ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, արվեստագետների ընտանիքների սերտ համագործակցությամբ արվելու էր լավագույնը՝ նշանավորելու հայ մեծանուն քանդակագործներ և Հայաստանի ժողովրդական նկարիչներ Ղուկաս Չուբարյանի և Հակոբ Հակոբյանի 100-ամյա հոբելյանները:

Ղուկաս Չուբարյանի ընտանիքն իր պատրաստակամությունն էր հայտնում Երևան քաղաքին նվիրել Չուբարյանի հեղինակած «Սուրբ լինի անունը քո»՝ պատերազմներում նահատակված զինվորների հիշատակին նվիրված և հակապատերազմական խորհուրդ կրող արձանը, որի մեկ օրինակը գտնվում է Մոսկվայի Տրետյակովի անվան պատկերասրահում:

Ղուկաս Չուբարյանի հեղինակած քանդակը, որը ոչ թե արվեստի, այլ ավելի շատ մարդկային զգացմունքների մասին է, տեղադրվել է Երևանի Մանկական այգում: Հեղինակը այն նվիրել է իր՝ 1942 թ. անհայտ կորած եղբոր հիշատակին, որի աճյունը գտնվեց 2007-ին:

Հակոբ Հակոբյանի ընտանիքը Երևան քաղաքին էր նվիրում վարպետի գիպսե քանդակներից մեկի՝ «Որս»-ի բնօրինակը՝ այն բրոնզից ձուլելու համար, որն իրագործող քանդակագործը Համլետ Մատինյանն էր լինելու:

Մանրամասները՝ ռեպորտաժում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

18:35 21.11.2024

Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

ՀՀ ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 21-ին հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարի հետ (նստավայրը` Թբիլիսի): Երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում Արսեն Թորոսյանը կարեւորել է միջխորհրդարանական կապերի խորացումը՝ ընդգծելով բարեկամական խմբերի սերտ համագործակցությունն ու փոխայցերը: Նա նշել է, որ վերջին տարիներին հայ-էստոնական հարաբերություններն արագընթաց զարգանում են, […] ...

Այսօր Ֆրանսերենի ուսուցիչների միջազգային օրն է

18:28 21.11.2024

Այսօր Ֆրանսերենի ուսուցիչների միջազգային օրն է

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում այսօր նշվել է Ֆրանսերենի ուսուցիչների միջազգային օրը, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Միջոցառումն անցկացրել է Ֆրանսերենի հայ ուսուցիչների ասոցիացիան՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է ֆրանսերենի ուսուցիչներին մասնագիտական տոնի առիթով և շնորհակալություն հայտնել գործընկերներին միջոցառման կազմակերպման համար: «Նոր չափորոշչի ներդրման […] ...

Միխայիլ Մամիաշվիլին 6-րդ անգամ վերընտրվել է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ

18:23 21.11.2024

Միխայիլ Մամիաշվիլին 6-րդ անգամ վերընտրվել է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ

Միխայիլ Մամիաշվիլին կշարունակի ղեկավարել Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիան (ՌԸՖ)։ ՌԸՖ-ի նախագահը վերընտրվել է միաձայն որոշմամբ։ 61-ամյա Մամիաշվիլին նախագահի միակ թեկնածուն էր, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Միխայիլ Մամիաշվիլին 6-րդ անգամ է ընտրվում այդ պաշտոնում։ Նա այս պաշտոնը զբաղեցնում է 1998 թվականից, մինչ այս վերընտրվել էր 2002, 2008, 2013, 2016, 2020 թվականներին։ Հիշեցնենք, որ վերջերս Ռուսաստանի քաղաքացիություն […] ...

Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին

18:17 21.11.2024

Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին

Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ համագործակցության հետագա խորացմանն ուղղված ջանքերին՝ թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ԵՄ հարթակում: Երկկողմ գործընկերության օրակարգի հետագա ընդլայնման համատեքստում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը զուգահեռ զրուցակիցները կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում […] ...

Առաջարկությունների ու խնդիրների հավաքագրումը որպես ծառայության որակն ու արդյունավետությունը բարելավելու կարևոր բաղադրիչ. Կանանց հարցերով խորհրդի հանդիպում Գյումրիում

18:12 21.11.2024

Առաջարկությունների ու խնդիրների հավաքագրումը որպես ծառայության որակն ու արդյունավետությունը բարելավելու կարևոր բաղադրիչ. Կանանց հարցերով խորհրդի հանդիպում Գյումրիում

ՆԳ նախարարությանը կից Կանանց հարցերով խորհրդի հերթական հանդիպման շրջանակում նոյեմբերի 20-ին Գյումրիում էին Պարեկային ծառայության Երևանի գնդի և մարզերի գումարտակների կին ծառայողները։ Ամփոփելով նախորդ հանդիպմանը կին պարեկների բարձրացրած հարցերի և առաջարկությունների հավաքագրման ուղղությամբ իրականացված աշխատանքը՝ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը հետաքրքրվել է ներդրված լուծումների արդյունքներով։ Արթուր Խուդինյանը, ընդգծելով քաղաքացու և ոստիկանի միջև արդյունավետ հաղորդակցության կարևորությունը, […] ...

Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել

18:06 21.11.2024

Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում նոյեմբերի 14-ին տեղեկություններ էին ստացվել։ 51-ամյա մի տղամարդ առանց համապատասխան լիցենզիայի պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է ալկոհոլային կեղծ խմիչքներ։ Տեղեկությունն անմիջապես ստուգվել և հաստատվել է։ Տղամարդու տանը և կից շինությունում հայտնաբերվել են օղու դատարկ և շշալցված, կոնյակի դատարկ տարաներ, արկղեր, խցաններ։ Տղամարդն ընդունել է, որ առանց համապատասխան թույլտվության զբաղվում է […] ...

BACK_TO_TOP