Համատեղ նիստում քննարկվել են առողջապահական ոլորտին ուղղված պետբյուջեի նախագծով նախատեսված հատկացումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 12 2024
  • $
    395.75
  • RUBLE
    3.97
  • 411.42
WEATHER
-0.91 oC

Համատեղ նիստում քննարկվել են առողջապահական ոլորտին ուղղված պետբյուջեի նախագծով նախատեսված հատկացումները

15:08 01.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Առողջապահության նախարարության գծով ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվում է հատկացնել 162 մլրդ 996 մլն դրամ, որը 5,3 մլրդ դրամով պակաս է 2024 թվականի համեմատ:

Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 1-ին քննարկման ներկայացնելով «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

2025 թվականի բյուջեի նախագծում Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման համար միջոցներ չեն նախատեսվել: Վահե Հովհաննիսյանը, ներկայացնելով Ֆինանսների նախարարության դիրքորոշումը, նշել է, որ Առողջության համապարփակ ապահովագրության ծրագրի ներդրման ձեւի եւ բովանդակության վերաբերյալ տարաձայնություններ չունեն:

«Միջնաժամկետ ծախսերի շրջանակում 2025 թվականին մենք արդեն նախատեսել էինք ապահովագրության առաջին փուլի մեկնարկը: Սակայն ֆիսկալ տարածքի սահմանափակ լինելու հետ կապված ապահովագրության հատվածը դուրս է եկել»,- պարզաբանել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` հավելելով, որ 2024 թվականի ընթացքում առողջության ապահովագրությանը վերաբերող օրենսդրական փաթեթի մշակման աշխատանքները շարունակվել են: Խորհրդարանն արդեն ստացել է օրենսդրական փաթեթը, որի վերաբերյալ առաջիկայում տեղի կունենան մի շարք քննարկումներ:

Անդրադառնալով 2025 թվականին իրականացվելիք ծրագրերին` նախարարը տեղեկացրել է, որ կատարվել է փոփոխություն «Իմունականխարգելման ազգային ծրագրում». այս տարի իրականացվել է ջրծաղիկի պատվաստանյութի գնման գործընթաց: Մեկնարկում է ջրծաղիկի պատվաստումների ծրագիրը, ըստ որի` առաջնահերթությունը կտրվի նախազորակոչային տարիքի անձանց, զորակոչիկներին:

Ըստ Անահիտ Ավանեսյանի` վեց ամիսների ամփոփված տվյալներով արձանագրվել է մանկական մահացության դեպքերի, չարորակ նորագոյացությունների եւ սրտանոթային հիվանդությունների հայտնաբերման նվազում: Նախարարությունը շարունակում է սքրինինգային ծրագրերի, առողջ ապրելակերպի քաղաքականության իրականացման ընդլայնումը:

Անահիտ Ավանեսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին` ներկայացնելով պարզաբանումներ բյուջեի նախագծում տեղ գտած ֆինանսական հատկացումների, նախադպրոցական եւ դպրոցական ծրագրերում սպորտի պարտադիր ներդրման, մոր եւ մանկան առողջության ուղղությամբ 2025 թվականին իրականացվելիք ծրագրերի, հոգեկան առողջության բուժօգնության որակի ապահովման վերաբերյալ: Նա ընդգծել է, որ նախագծում տեղ գտած հիմնավորումները, ուղղությունները, ծախսային հոդվածները համապատասխանում են մեր երկրի առողջապահական առաջնահերթություններին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դոնալդ Թրամփը «Հյուսթոն Ռոքեթսի» սեփականատիրոջը նշանակել է դիվանագիտական պաշտոնի

22:27 24.12.2024

Դոնալդ Թրամփը «Հյուսթոն Ռոքեթսի» սեփականատիրոջը նշանակել է դիվանագիտական պաշտոնի

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Հյուսթոն Ռոքեթսի» սեփականատեր Թիլման Ֆերտիտին նշանակել է Իտալիայում ԱՄՆ-ի դեսպան: «Թիլմանը հաջողակ բիզնեսմեն է, որը հիմնադրել ու կառուցել է լավագույն ժամանցային և ռիելտորական ընկերություններից մեկը: Այնտեղ 50 000 ամերիկացի է աշխատում»,- սոցիալական ցանցում գրել է Դոնալդ Թրամփը: 67-ամյա Ֆերտիտը Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի համար այս տարի 487 […] ...

Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն

22:20 24.12.2024

Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն

Դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահի տեղակալ Գևորգ Պապոյանը։ Հաստատվել է Կուսակցության 2025թ.-ի բյուջեն։ Աշոցքի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Կարեն Մանուկյանի, իսկ Ամասիայի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում՝ Սամվել Ղարիբյանի թեկնածությունը։ Փոփոխություններ են կատարվել Կուսակցության ընտրությունների կարգում։ ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռի սարկավագաց դասին

22:15 24.12.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռի սարկավագաց դասին

Դեկտեմբերի 24-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռում սպասավորող, Գևորգյան հոգևոր ճեմարանի և նորընծա սարկավագներին՝ ուղեկցությամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանի և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե […] ...

Հոսանքանջատումներ դեկտեմբերի 25-ին

22:07 24.12.2024

Հոսանքանջատումներ դեկտեմբերի 25-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք 11 փողոց 10 առանձնատուն, Նորք 1-ին նրբանցք 50/2, 72, 98, 104/3 առանձնատներ, Նորքի թաղ․ 1/28, 32 առանձնատներ, Գյուրջյան փ. 9, 14/5 առանձնատներ, Նորք 2-րդ փողոց 1-ին նրբանցք 3/2 […] ...

SHANTNEWS

22:00 24.12.2024

SHANTNEWS

Ամփոփվել են «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի արդյունքները

21:54 24.12.2024

Ամփոփվել են «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի արդյունքները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի հաղթողները որոշվել են ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Քվեարկությանը մասնակցել են մարզական 18 լրագրողներ, որոնք կատարել են են փակ, գաղտնի քվեարկություն: Լավագույն 3 մարզիկներ՝ Արթուր Ալեքսանյան, Արթուր Դավթյան, Վարազդատ Լալայան, Լավագույն կին մարզիկ՝ Ալեքսանդրա Գրիգորյան, Հաշմանդամություն […] ...

BACK_TO_TOP