Կիրառվում է բարձր փոխարժեքով տարադրամի փոխանակման պատրվակով խարդախությամբ գումարներ հափշտակելու նոր մեխանիզմ․ ՀՀ քննչական կոմիտեն զգուշացնում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Կիրառվում է բարձր փոխարժեքով տարադրամի փոխանակման պատրվակով խարդախությամբ գումարներ հափշտակելու նոր մեխանիզմ․ ՀՀ քննչական կոմիտեն զգուշացնում է

14:23 01.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բազմաթիվ անձանց կողմից ներկայացված առերևույթ հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել են մեկ տասնյակից ավելի քրեական վարույթներ՝ տարադրամի բարձր շահութաբերությամբ փոխանակման պատրվակով խարդախությամբ տարբեր չափերի գումարներ հափշտակելու դեպքերի առթիվ։

Նշված քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ գործադրվում է կոնկրետ հանցավոր մեխանիզմ։

Մասնավորապես, ինքնությունը չպարզված անձի/անձանց/ կողմից սոցիալական տարբեր հարթակներում տեղադրվում են գովազդներ` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքից անհամեմատ բարձր փոխարժեքով տարադրամի փոխանակման վերաբերյալ՝ որպես հետադարձ կապի միջոց նշելով հիմնականում WatsApp և Telegram հավելվածների արտասահմանյան հեռախոսահամարներ, որոնք, ըստ էության, ՀՀ կապի օպերատոների կողմից չեն հսկվում և չունեն որևէ անձի անունով գրանցում:

Քաղաքացիները, տրվում են գովազդում առաջարկվող շահավետ ծառայության գայթակղությանը և նշված հեռախոսահամարներով կապ են հաստատում այդ անձանց հետ։ Տարադրամի փոխանակման շուրջ համաձայնության գալուց հետո, հանցավորն /ներն/ առաջարկում են մոտենալ Երևան քաղաքում գործող Ռիո մոլ առևտրի կենտրոնի ավտոկայանատեղի։ Ապա պատճառաբանելով, թե զբաղվածությամբ պայմանավորված չի կարող անձամբ ներկայանալ, և իր փոխարեն իր մտերիմը կմոտենա՝ քաղաքացիներին խնդրում են գումարը փոխանցել վերջինիս, ով, իբրև թե, կկատարի տարադրամի փոխանակումը և փոխանակված գումարը հետ կվերադարձնի:

Այդ ընթացքում հանցագործը(ները) զանգահարում և կապ են հաստատում էլեկտրոնային հարթակներում և հավելվածներում տաքսի ծառայություն մատուցելու վերաբերյալ հայտարարություններ տեղադրած վարորդների կամ օրավարձով ավտոմեքենա տրամադրող անձանց հետ և վերջիններիս նույնպես մոլորության մեջ գցելով՝ հայտնում նրանց ծառայություններից անհամեմատ բարձր ուղեվարձով օգտվելու ցանկության մասին։

Ստանալով վարորդների համաձայնությունը՝ հանցավորը/ները/ վերջիններիս ուղղորդում են նույնպես մոտենալ նշված առևտրի կենտրոնի ավտոկայանատեղի՝ իբրև թե իր հյուրերին այնտեղից Երևան քաղաքում գործող ճանաչված հյուրանոցներից որևէ մեկը, ապա՝ Զվարթնոց օդանավակայան տեղափոխելու նպատակով: Իսկ տարադրամ փոխանակել ցանկացող և իրենց ծուղակն ընկած քաղաքացիներին խնդրում են մոտենալ նշված վայրում կայանված այդ ավտոմեքենային՝ նշելով ավտոմեքենայի մակնիշը, հաշվառման համարանիշը, վարորդի անունը՝ որպես իր փոխարինող մտերիմի:

Երբ տուժող քաղաքացիները մոտենում են վարորդներին, հանցավորը կապ է հաստատում վերջիններիս հետ՝ նրան խնդրելով մինչև իր հյուրին կամ հյուրերին նշված վայրեր տեղափոխելը նրանցից վերցնել համապատասխան գումարը, ներս մտնել առևտրի կենտրոն և գումարը փոխանցեն իր կողմից մատնանշած անձին:

Քաղաքացիները, մոտենալով ավտոմեքենային, առանց հավելյալ ճշտումներ կատարելու, վարորդներին փոխանցում են փոխանակման նպատակով իրենց հետ բերած գումարը, իսկ վերջիններս, պայմանավորվածության համաձայն, մտնելով առևտրի կենտրոն, գումարը փոխանցում են այլ անձի։ Այդ ընթացքում քաղաքացիները վարորդին սպասում են ավտոմեքենայի սրահում, ինչը ևս վերջիններիս վստահություն է ներշնչում առ այն, որ գործ ունեն իրենց հետ կապ հաստատած անձի մտերիմի հետ:

Հանցագործության զոհ դարձած լինելու մասին թե՛ արտարժույթի փոխանակում կատարող անձինք և թե՛ տաքսու վարորդները պարզում եմ միայն այն ժամանակ, երբ վերջիններս առանց գումարի վերադառնում են և ավտոմեքենայի սրահում կատարում համապատասխան պարզաբանումները, ինչից հետո դիմում են իրավապահ մարմիններին:

Քրեական վարույթների նախաքննությամբ պարզվել է, որ այն անձինք, ում վարորդները վերջնարդյունքում առևտրի կենտրոն մտնելուց հետո փոխանցում են գումարը, ևս հանդիսացել են ավտոմեքենաներով վճարովի ծառայություն մատուցող անձինք, ովքեր, տեղեկացված չլինելով իրենց հետ կապ հաստատած անձի կամ անձանց հանցավոր մտադրությունների մասին և նրա հետ պայմանավորված լինելով բարձր վարձավճարով ծառայությունների մատուցման շուրջ, վերջինիս պահանջով ստացած գումարը տեղափոխում և Երևան քաղաքի տարբեր վայրերում, որտեղ առկա չեն տեսանկարահանող սարքեր, փոխանցում են այլ անձի:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ խարդախության նշված սխեմայով տուժողներին պատճառված ընդհանուր վնասը կազմում է 65.000 ԱՄՆ դոլար և շուրջ 11.000.000 ՌԴ ռուբլի:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցավոր գործունեություն ծավալած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Նկատի ունենալով, որ խարդախության նշված սխեմայի ծուղակում կարող են հայտնվել նաև այլ անձինք, ինչպես նաև այն փաստը, որ հանցավորների հետ տուժողների ֆիզիկական և վիզուալ կոնտակտի բացակայությունը, վիրտուալ հեռախոսահամարներ կիրառվելու հանգամանքը էականորեն դժվարացնում են հանցագործություն կատարած անձի կամ անձանց նույնականացումը՝ ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է.

զերծ մնալ համացանցային գովազդների հիման վրա իրական հիմքեր չունեցող նման գայթակղիչ առաջարկներ անող, առավել ևս ֆիզիկական ներկայությամբ իրենց ինքնությունը բացահայտելուց խուսափող անծանոթ անձանց հետ նման հարաբերությունների մեջ մտնելուց,
նախքան գումարը որևէ անձի փոխանցելը պարզել վերջինիս ինքնությունը, առնչությունը նախապես իրենց հետ կապ հաստատած անձանց հետ և նշված վայրում գտնվելու նպատակները,
օգտվել պետական արտոնագիր ունեցող փոխանակման կետերից կամ բանկային ծառայություններից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

Ֆինլանդիայում առաջարկել են մտածել հակահետևակային ականներից հրաժարվելու մասին կոնվենցիայից դուրս գալու մասին

23:10 23.11.2024

Ֆինլանդիայում առաջարկել են մտածել հակահետևակային ականներից հրաժարվելու մասին կոնվենցիայից դուրս գալու մասին

Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի հրամանատար Յաննե Յաակկոլան առաջարկել է քննարկել հակահետևակային ականների փուլային ոչնչացման Օտտավայի կոնվենցիայից դուրս գալու հարցը։ «Անվտանգության միջավայրը զգալիորեն փոխվել է այն բանից հետո, երբ Ֆինլանդիան հրաժարվեց ականներից և միացավ Օտտավայի կոնվենցիային 2012 թվականին»,-ասել է Յաակկոլան MTV News Extra-ին: Ըստ նրա՝ համաձայնագրին միանալն արտացոլում էր այն ժամանակվա իրավիճակը։ Այժմ անվտանգության իրավիճակը բոլորովին այլ […] ...

BACK_TO_TOP