Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել «Կլիմայի փոփոխություն եւ էներգիայի անցումային մոտեցումներ. գործելու հնարավորություններ խորհրդարանականների համար» համաժողովի բացմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 12 2024
  • $
    395.75
  • RUBLE
    3.97
  • 411.42
WEATHER
0.09 oC

Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել «Կլիմայի փոփոխություն եւ էներգիայի անցումային մոտեցումներ. գործելու հնարավորություններ խորհրդարանականների համար» համաժողովի բացմանը

14:13 01.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 1-ին մասնակցել է «Կլիմայի փոփոխություն եւ էներգիայի անցումային մոտեցումներ. գործելու հնարավորություններ խորհրդարանականների համար» համաժողովին:

Համաժողովին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, Կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձագետներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ընդգծելով, որ կլիմայական ճգնաժամը մեր ժամանակների ամենալուրջ մարտահրավերներից է եւ պահանջում է անհապաղ ու միասնական արձագանք՝ իր ողջույնի խոսքում ԱԺ փոխնախագահը նշել է.

«Կլիմայի փոփոխության հետեւանքները դրսեւորվում են տարբեր ձեւերով՝ ջերմաստիճանի բարձրացում, անկայուն եղանակային պայմաններ եւ բնական աղետների հաճախականության աճ:

Հայաստանում մենք զգացել ենք կլիմայի փոփոխության հետեւանքները՝ սկսած գյուղատնտեսության կառուցվածքի փոփոխություններից մինչեւ ջրամատակարարման եւ ջրահեռացման հետ կապված խնդիրներ: Կարեւոր է, որ մենք գնահատենք այս իրողությունները եւ վճռական գործողություններ ձեռնարկենք դրանց հետեւանքները վերացնելու համար:

Որպես խորհրդարանականներ՝ մենք կարեւոր դեր եւ պատասխանատվություն ենք ստանձնել այս հարցում: Մեր գործը ոչ միայն օրենքներ մշակելն է, այլեւ օրինակ ծառայելը, կրթելը եւ այնպիսի քաղաքականություն վարելը, որի առաջնահերթությունը կայունությունն ու դիմակայունության բարձրացումն է:

Մենք պետք է միասին աշխատենք Հայաստանի համար կայուն էներգետիկ ապագա կառուցելու համար, որը ոչ միայն կբավարարի մեր ներկայի կարիքները, այլեւ կկանխարգելի վաղվա մարտահրավերները:

Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել մեր գործընկերներին այս նախաձեռնության համար, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին, ինչպես նաեւ մեր միջազգային գործընկերներին, Շվեդիայի եւ Նորվեգիայի կառավարություններին: Անգնահատելի է մեր խորհրդարանի ներուժին աջակցելու ձեր հանձնառությունը:

Այսօրվա քննարկումների առանցքային թեմաներից մեկը կայուն զարգացմանն ուղղված հասանելի տնտեսական եւ ֆինանսական գործիքների կիրառումն է: Մենք պատկերացում կկազմենք «կանաչ ֆինանսավորման» տարբերակների եւ կայուն ներդրումային հնարավորությունների մասին, որոնք կարող են ներգրավել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ներդրումները՝ մաքուր էներգիայի եւ կայուն ենթակառուցվածքների մեջ:

Համագործակցելով եւ օգտագործելով մեր հավաքական փորձը՝ մենք կարող ենք նպաստել կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության բարձրացմանը եւ լավագույն պրակտիկայի ներդրմանը մեր հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:

Այսօրվա մեր ջանքերից է կախված այն ժառանգությունը, որը մենք թողնելու ենք գալիք սերունդներին: Մենք պարտավոր ենք ապահովել կայուն եւ բարեկեցիկ ապագա:

Շնորհակալ եմ այս կարեւոր գործին ձեր նվիրվածության համար եւ սպասում եմ նոր գաղափարների ու համագործակցության, որոնք ի հայտ կգան այս համաժողովի քննարկումների ընթացքում»:

Համաժողովի ընթացքում ողջույնի խոսքերով հանդես են եկել նաեւ Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնն ու մեր երկրում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին: Նշվել է, որ Հայաստանում իրականացվող ոլորտային բարեփոխումների ծրագրերը շարունակական են լինելու: Այս առումով ընդգծվել է ՀՀ Ազգային ժողովի ներգրավվածությունը շրջակա միջավայրի քաղաքականությունների մշակման եւ իրականացման գործընթացում: Առանձնակի կարեւորվել է այն հանգամանքը, որ 2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը:

Քննարկումների ընթացքում բանախոսները տարբեր ձեւաչափերով անդրադարձել են կլիմայի օրակարգի ամրապնդման գործում խորհրդարանի դերին, էներգիայի այլընտրանքային աղբյուրներին անցնելու անհրաժեշտությանը, դիտարկվել են Հայաստանում կլիմայի ռիսկերի փաստական ապացույցները, ընդգծվել դիմակայունության ամրապնդման կարեւորությունը:

Միջոցառումը կազմակերպվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Խթանելով ՀՀ Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» եւ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրերի հետ համատեղ՝ ՀՀ Ազգային ժողովի հետ սերտ համագործակցությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դատարանը սահմանի հատման գործով Սաակաշվիլիի կալանքը թողել է անխափան

21:37 24.12.2024

Դատարանը սահմանի հատման գործով Սաակաշվիլիի կալանքը թողել է անխափան

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին թողել է կալանքի տակ՝ 2021 թ․ պետական սահմանն ապօրինի հատելու քրեական գործի շրջանակներում։ Դատարանը հաշվի չի առել փաստաբանների առարկությունները, որ Սահակաշվիլին, նույնիսկ առանց այս քրեական գործի, գտնվում է կալանքի տակ և կրում է վեց տարվա ազատազրկում նախկինում կայացված պատիժների համար։ Սպասվում է, որ դատարանն այս գործով շուտով […] ...

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

21:30 24.12.2024

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն կամրջին քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Փրկարարները կամրջին հայտնաբերել են քաղաքացուն՝ հուզված վիճակում: Հոգեբանը տեղում […] ...

«Սանթոսը» պատմության մեծագույն ակումբն է, որն աշխարհին նվիրել է արքային ու արքայազնին․ Նեյմար

21:24 24.12.2024

«Սանթոսը» պատմության մեծագույն ակումբն է, որն աշխարհին նվիրել է արքային ու արքայազնին․ Նեյմար

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարը ասել է, որ չնայած «Կորինտիանսի» հետաքրքրվածությանը, նա Բրազիլիայում երբեք «Սանթոսից» բացի այլ ակումբում չի խաղա: ««Սանթոսն» աշխարհի մեծագույն ակումբն է, որն նվիրել է ֆուտբոլի արքային ու արքայազնին: Ես շատ եմ հարգում «Կորինտիանսին», բայց «Սանթոսն» իմ սիրելի ակումբն է»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը: Նշենք, որ Նեյմարը «Սանթոսի» սան […] ...

2024 թվականը՝ Նորք-Մարաշում․ քաղաքապետարանի տեսանյութը

21:18 24.12.2024

2024 թվականը՝ Նորք-Մարաշում․ քաղաքապետարանի տեսանյութը

2024 թվականին Նորք-Մարաշ վարչական շրջանում կառուցվել է պուրակ և հիմնանորոգվել բակային տարածք, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Ասֆալտապատվել է 6784 քմ, սալիկապատվել 805 քմ տարածք։ 600 գծմ եզրաքար է փոխարինվել։Տեղադրվել է 30 նստարան և 10 աղբաման։ Հիմնանորոգվել և կառուցվել են ոռոգման ցանցեր, փոխարինվել ջրագծեր։ ...

Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին

21:11 24.12.2024

Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին

Քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել պետի նորանշանակ տեղակալ Գուրգեն Սարգսյանին: Գրիգորյանը շնորհավորել է Գուրգեն Սարգսյանին, մաղթել բարի ծառայություն՝ հույս հայտնելով, որ վերջինս բավականին արագ կներգրավվի համակարգ և իր մասնագիտական գիտելիքներն ամբողջապես կներդնի ոլորտի զարգացման գործում: Գուրգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարին՝ իրեն այս պաշտոնը վստահելու […] ...

Ինչպի՞սի ռիսկերի առջև է կանգնած Հայաստանը. ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հարցազրույցը

21:05 24.12.2024

Ինչպի՞սի ռիսկերի առջև է կանգնած Հայաստանը. ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հարցազրույցը

Ի՞նչ մարտահրավերներ ունի Հայաստանը այսօրվա աշխարհաքաղաքական բարդ միջավայրում, ի՞նչ լուծումներ են հնարավոր, ինչի՞ վրա է հիմնված երկրի շահերի պաշտպանությունը։ Այս և այլ հարցերի է անդրադարձել  ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP