Կատարի պետությունում ՆԳ նախարարը համագործակցության զարգացման մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 11 2024
  • $
    387.17
  • RUBLE
    3.95
  • 420.51
WEATHER
+17.09 oC

Կատարի պետությունում ՆԳ նախարարը համագործակցության զարգացման մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել

12:20 01.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կատարի պետություն այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ակադեմիա:

Ակադեմիայի աշխատակազմի հետ քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաներ, մասնավորապես՝ երկու երկրների ոստիկանության ակադեմիաների համագործակցության, կադրերի վերապատրաստման, կրթական ոլորտում փոխհարաբերությունների զարգացման ուղղությամբ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների կրթահամալիրների սովորողների փոխանակման ծրագրերի շուրջ:

Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև Կատարի պետության ՆԳ նախարարության Քաղաքացիական պաշտպանության գլխավոր տնօրինություն:

Պատվիրակության անդամները ծանոթացել են արագ արձագանքման, մոնիթորինգի ստորաբաժանումների, ինչպես նաև փրկարարների աշխատանքին, զրուցել են աշխատակիցների հետ:

Հիշեցնենք, որ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Կատարի պետությունում մասնակցել է հասարակական անվտանգության և պաշտպանության խնդիրներին նվիրված «MILIPOL Qatar 2024» համաշխարհային ցուցահանդեսին, որի շրջանակում հանդիպումներ է ունեցել նաև Կատարի պետության գործընկերների հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոյեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը

16:03 01.11.2024

Նոյեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից ցածր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

«Լուրջ խնդիր ենք դրել զարգացնելու խոհարարական կրթությունը». Արաքսիա Սվաջյան

15:58 01.11.2024

«Լուրջ խնդիր ենք դրել զարգացնելու խոհարարական կրթությունը». Արաքսիա Սվաջյան

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն Տուրիզմի հայկական ֆեդերացիայի հետ Մեգերյան կարպետում կազմակերպել է համաժողով՝ նվիրված Ազգային խոհանոցի զարգացման ռազմավարությանը: Համաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը: Համաժողովի ընթացքում պետական, մասնավոր կառույցների, միջազգային […] ...

Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Տաջիկստանի մշակույթի նախարարի տեղակալ Օբիդ Նազարիոնի հետ

15:52 01.11.2024

Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Տաջիկստանի մշակույթի նախարարի տեղակալ Օբիդ Նազարիոնի հետ

Դուշանբե կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Տաջիկստանի մշակույթի նախարարի առաջին տեղակալ Օբիդ Նազարիոնի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Տաջիկստանում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Սմբատ Հովհաննիսյանն ու ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր: Մասնավորապես՝ անդրադարձ […] ...

Առողջապահության ոլորտի կարիքների համար 2025թ. պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 162 մլրդ 996 մլն դրամ

15:48 01.11.2024

Առողջապահության ոլորտի կարիքների համար 2025թ. պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 162 մլրդ 996 մլն դրամ

Առողջապահության ոլորտի կարիքների համար 2025թ. պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 162 մլրդ 996 մլն դրամ։ Այսօր Ազգային ժողովում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է ոլորտի կարևոր առաջնահերթություններին` 2025թ. պետական բյուջեով նախատեսվող միջոցների զգալի մասը պետական պատվերի հատկացման օֆերտային սկզբունքի ապահովմանն է ուղղվելու: Ծրագրերն անխափան շարունակվելու են, պահուստային ֆոնդերից նույնպես հատկացումներ կլինեն: Առողջապահական ենթակառուցվածքների արդիականացման և […] ...

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությանը

15:40 01.11.2024

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ փոխվարչապետը հատուկ անդրադարձ է կատարել Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի և Սյունիքի մարզի միջև ձևավորված բազմաոլորտ համագործակցությանը՝ ընդգծելով ապակենտրոնցված համագործակցության դերը Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների հետագա խորացման տեսանկյունից։ Այս համատեքստում […] ...

Գառնի գյուղում այրվել է ավտոմեքենա

15:32 01.11.2024

Գառնի գյուղում այրվել է ավտոմեքենա

Նոյեմբերի 1-ին, ժամը 13:42-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի Բանավան փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Գառնու կամավորական հրշեջ-փրկարարկան խմբից մեկ կամավոր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:24-ին, մարվել՝ 14:31-ին: Այրվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան։ ...

BACK_TO_TOP