Վլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է անցկացրել Լվով քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 11 2024
  • $
    387.62
  • RUBLE
    3.99
  • 421.19
WEATHER
+15.09 oC

Վլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է անցկացրել Լվով քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

09:53 01.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հոկտեմբերի 30-ին Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է անցկացրել Ուկրաինայի Լվով քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։

«Ջերմ, ընկերական մթնոլորտում անցկացված զրույցի ընթացքում դեսպանն անդրադարձել է իր պաշտոնավարման ավելի քան երեք տարիներին, մասնավորապես դեսպանության գործունեության ընթացքում արձանագրված հաղթանակներին ու հաղթահարված դժվարություններին:
Վլադիմիր Կարապետյանն իր խոսքում ընդգծել է, որ համագործակցությունը Լվովի հայ համայնքի հետ եղել է օրինակելի, ինչը նպաստել է հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել համայնքի բոլոր անդամներին ակտիվ մասնակցության և աջակցության համար, հատկապես դժվարին 2022 թվականին, երբ դեսպանությունը ժամանակավորապես տեղափոխվել էր Լվով:
Համայնքի ներկայացուցիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել դեսպանին արված աշխատանքի, Լվովի համայնքի հարցերը մշտական հետաքրքրության կենտրոնում պահելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանական կեղծիքն Ամբերդի վերաբերյալ

13:48 01.11.2024

Ադրբեջանական կեղծիքն Ամբերդի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ հավակնությունների քաղաքականության շրջանակում Իլհամ Ալիևն ադրբեջանցի գիտնականներին հանձնարարել էր ուսումնասիրել և աշխարհին ներկայացնել «Արևմտյան Ադրբեջանը»։ Մասնավորապես, նա հայտարարել էր, որ «Արևմտյան Ադրբեջանը պատմական ադրբեջանական երկրամաս է, իսկ քաղաքների ու գյուղերի անվանումներն ադրբեջանական ծագում ունեն»։ Այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը: ««Օգտակարը» հաճելիի հետ համատեղելով՝ ադրբեջանցի գիտնականները մեծ եռանդով անցել են […] ...

ԱՄՆ-ն 2024 թվականին 29,8 միլիարդ դոլար է ծախսել ռազմական հետախուզության վրա

13:40 01.11.2024

ԱՄՆ-ն 2024 թվականին 29,8 միլիարդ դոլար է ծախսել ռազմական հետախուզության վրա

Միացյալ Նահանգները 29,8 միլիարդ դոլար է ծախսել ռազմական հետախուզության վրա 2024 թվականի սեպտեմբերի 30-ին ավարտված ֆինանսական տարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Պենտագոնը։Ինչպես նշված է հակիրճ մամուլի հաղորդագրության մեջ, ռազմական հետախուզության ծրագրի իրականացման բյուջեն կազմել է 29,8 միլիարդ դոլար։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ այս ծրագրի մանրամասնությունների կամ դրա ֆինանսավորման վերաբերյալ այլ տեղեկատվություն […] ...

2024-ին գրանցվել է կարմրուկով վարակման 556 դեպք

13:31 01.11.2024

2024-ին գրանցվել է կարմրուկով վարակման 556 դեպք

2024-ին արձանագրվել է կարմրուկով վարակման 556 դեպք, նրանցից 335-ը երեխա է, 221-ը՝ մեծահասակ: Այս մասին հայտնում է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ ...

Մետրոյի ղեկավարությունը համապատասխան վերլուծություններ է կատարում՝ պարզելու ծանրաբեռնվածության պատճառներն ու գտնելու լուծումներ․ հայտարարություն

13:20 01.11.2024

Մետրոյի ղեկավարությունը համապատասխան վերլուծություններ է կատարում՝ պարզելու ծանրաբեռնվածության պատճառներն ու գտնելու լուծումներ․ հայտարարություն

Այսօր, սոց ցանցերում մեր քաղաքացիները մետրոյի ուղևորափոխադրումների վերաբերյալ հրապարակումներ են անում և իրենց դժգոհություններն արտահայտում պիկ ժամերին ստեղծված անհարմարություններից։ Թեմայի վերաբերյալ Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել։ «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու մարդկանց աննախադեպ հոսքը՝ մետրոյի ղեկավարությունը համապատասխան վերլուծություններ է կատարում՝ պարզելու ծանրաբեռնվածության պատճառներն ու գտնելու արդյունավետ լուծումներ՝ քաղաքացիներին պատճառված անհարմարությունները հնարավորինս արագ վերացնելու նպատակով։ Պատճառված […] ...

Գեղարքունիքի մարզում հոկտեմբեր ամսին ծնվել է 161 երեխա

13:12 01.11.2024

Գեղարքունիքի մարզում հոկտեմբեր ամսին ծնվել է 161 երեխա

2024 թվականի հոկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 161 երեխա, որից 93-ը՝ տղա, 68-ը՝ աղջիկ: 161 երեխաներից՝ 33-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 79-ը՝ Մարտունու ծննդատանը, 33-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 13-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 3-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:06 01.11.2024

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում նոյեմբերի 1-2-ին, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ին հնարավոր է կարճատև անձրև։ Մարզերում նոյեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-4-ի ցերեկն աստիճանաբար կնվազի […] ...

BACK_TO_TOP