Բնապահպանության նախարարն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Բնապահպանության նախարարն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ

18:20 17.09.2018

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ։ Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարությունից:

Աշխատանքային խմբում եղել են նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը, աշխատակազմի և տարածքային ստորաբաժանումների համապատասխան գործառնական ստորաբաժանումների ղեկավարներ, KfW գերմանական բանկի բնապահպանական ծրագրերի ղեկավար  Ալվարո Բեռիելին, «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի/8,25 մլն եվրո/  թիմի ներկայացուցիչներ։

Սյունիքի մարզպետարանում մարզպետ Կարեն Համբարձումյանի հետ  կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել մարզի բնապահպանական խնդիրներին։ Խորհրդակցությանը մասնակցել են փոխմարզպետներ Հերմինե Համբարձումյանը, Նարեկ Բաբայանը, Կապանի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանը, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։

Էրիկ Գրիգորյանը, ողջունելով ներկաներին, ներկայացրել է մարզային այցի նպատակները, Սյունիքի տարածքային ստորաբաժանումների աշխատանքների ընթացքը, իրականացվող ու նախատեսվող ծրագրերը և ցանկություն հայտնել մարզային իշխանությունների հետ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Սյունիքի մարզպետը բարձրացրել է «Շիկահող» պետական արգելոցի հարակից համայնքների և սահմանամերձ գյուղերի բնակչությանը վառելափայտով ապահովելու խնդիրը, ինչին ի պատասխան նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սյունիքի անտառտնտեսության կողմից բնակիչներին կհատկացվի 2300 մ³ վառելափայտ,  բայց առաջնային է համարել նմանատիպ խնդիրներին երկարաժամկետ լուծումներ տալու նպատակով արդեն մեկնարկած ծրագրերի արդյունավետ իրականացումը։ Բնապահպանության նախարարը նաև շեշտել է, որ ուժեղացվելու է ապօրինի հատումների դեմ պայքարը և այդ նպատակով տարածքային ստորաբաժանումները հագեցվում են տեխնիկական միջոցներով։ Մեղրիի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի՝ մասնավորապես «Արևիք» ազգային պարկի աշխատակիցներին՝ պահպանվող տարածքների հարակից հատվածներում բռնկված հրդեհների մարմանն ակտիվ մասնակցելու համար, ինչի արդյունքում դրանք արագ շիջվել են և հիմնականում չեն վնասել պահպանվող տարածքները։

Այցի առաջին օրը նախարար Էրիկ Գրիգորյանը և KfW գերմանական բանկի բնապահպանական ծրագրերի ղեկավար Ալվարո Բեռիելին «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի և Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեններին են հանձնել «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) դրամաշնորհային ծրագրի միջոցներով գնված մեքենաների սեփականության վկայականներ։

Բնապահպանության նախարարության աշխատանքային խումբը, մարզպետի և փոխմարզպետի հետ միասին հանդիպել է մարզային հասարակական կազմակերպությունների և համայնքների բնակիչների հետ։ Ծավալված շահագրգիռ քննարկման ժամանակ նախարար Գրիգորյանը պատասխանել է ներկաների բարձրացրած հարցերին։ Խնդիրների մի մասի վերաբերյալ հանձնարարականներ են տրվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ պարզաբանելու ճշգրտման կարիք ունեցող հարցերը և պատասխանների մասին տեղեկացնելու քաղաքացիներին։

ՊՏԱԾ-Հ ծրագրի միջոցներով  նախատեսվում է գնել շինություն, որտեղ տեղակայվելու են բնապահպանության նախարարության Սյունիքի տարածքային բոլոր ստորաբաժանումները։ Աշխատանքային խումբը շրջայց է կատարել նաև վերոհիշյալ շինությունում, ծանոթացել առաջարկվող պայմաններին։

Էրիկ Գրիգորյանը նաև աշխատանքային քննարկում է անցկացրել բնապահպանության նախարարության տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմերի հետ, որի ժամանակ ներկայացվել են ստորաբաժանումների աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ կատարվող քայլերը։ Բնապահպանության նախարարը կարևորել է պահպանման ռեժիմի ուժեղացումը՝ ինչին միտված է ստորաբաժանումներն ամենագնացներով ապահովելու և կարողությունների մեծացման միջոցառումները։ Նշվել է, որ տրամադրված տրանսպորտային միջոցների մի մասը հագեցվելու են նաև հակահրդեհային միջոցներով, ինչը հնարավորություն կստեղծի հրդեհների դեմ պայքարել դժվարամատչելի տեղանքներում։

Այցի երկրորդ օրն աշխատանքային խմբի ներկայացուցիչները մասնակցել են Համաշխարհային մաքրության օրվա շրջանակներում իրականացրած միջոցառումներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP