17:05 31.10.2024
Զոոնոզ հիվանդություններից մարդկանց մոտ ամենաշատն արձանագրվում է բրուցելոզը:
Բրուցելոզը զոոնոզ՝ մարդկանց և կենդանիների համար ընդհանուր, հիվանդություն է, որը մարդուն է փոխանցվում հիմնականում հիվանդ կենդանուց ստացված և ջերմային մշակման չենթարկված կաթի/կաթնամթերքի միջոցով: ՀՀ առողջապահության նախարարության տվյալները վկայում են, որ Հայաստանում մարդկանց մոտ ամենաշատն արձանագրվում է բրուցելոզ հիվանդությունը:
Ըստ այդ նույն տվյալների՝ 2024 թվականի ընթացքում բնակչության շրջանում բրուցելոզի առաջնակի հաստատված դեպքերի 70%-ի մոտ վարակը պայմանավորված է սննդային (տարբեր անհատներից գնված թարմ պանիր, ջերմային մշակման չենթարկված կաթ, ոչ լիարժեք թերմիկ մշակման ենթարկված միս), իսկ մնացած 30%-ի դեպքում՝ կոնտակտ-կենցաղային գործոններով։
Հիվանդության փոխանցման ռիսկերը նվազեցնելու նպատակով՝ ՍԱՏՄ-ից հորդորում են հետևել մի քանի կանոնի, որոնք կանխարգելիչ ազդեցություն ունեն:
«ՀԱՐԳԵԼԻ ՍՊԱՌՈՂՆԵՐ
Մի գնեք տնային պայմաններում ստացված կաթ/կաթնամթերք, իսկ եթե գնել եք, ապա մինչև կաթն օգտագործելը այն անպայման ենթարկեք ջերմային մշակման՝ եռացրեք (առնվազն 30 րոպե մինչև +600C կամ 5 րոպե +85-900C),
– հում միսը վերամշակեք համապատասխան ձեռնոցներով՝ հատկապես, եթե ձեռքի մաշկը վնասված է,
– գյուղատնտեսական մթերքի շուկաներում կենդանական ծագման մթերքների անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացումը պարտադիր է, պահանջեք, որ ձեզ ցույց տան փորձաքննության եզրակացությունը:ՀԱՐԳԵԼԻ ԱՆԱՍՆԱՏԵՐԵՐ
– Կենդանի ձեռք բերելու դեպքում՝ անհապաղ տեղեկացրեք անասնաբուժին և նվազագույնը 1 ամիս մեկուսացրեք կենդանուն:
– Եթե հետազոտությամբ կհաստատվի, որ կենդանին առողջ է, կարող եք խառնել հոտին, բրուցելոզ ախտորոշելու պարագայում՝ հիվանդ կենդանին պետք է անհապաղ ենթարկվի սպանդի,
– մի օգտագործեք հում կաթ և դրանից պատրաստված պանիր,
– եթե վնասված է ձեր ձեռքի մաշկը, մի կթեք կենդանուն, մի շփվեք կաթի, մսի և/կամ կենդանու պտղի ու պտղաջրերի հետ՝ վարակի փոխանցումը կանխելու նպատակով,
– ծնից, կթից հետո մաքրեք և ախտահանեք տարածքը,
– վիժումների դեպքում՝ անհապաղ տեղեկացրեք անասնաբույժին, մեկուսացրեք կենդանուն, հետազոտեք բրուցելոզի նկատմամբ և անմիջապես ախտահանեք տարածքը:ՀԱՐԳԵԼԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐ
– Կաթնամթերքի և մսամթերքի մշակումն իրականացրեք պատշաճ ջերմային պայմաններում՝ խստորեն պահպանելով կենսաանվտանգության կանոնները,
– միսը/կաթը ընդունեք միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերով,
– ամեն օր մաքրեք և ախտահանեք աշխատավայրն ու սարքավորումները,
– Մարդկանց մոտ բրուցելոզ հիվանդության կլինիկական նշաններ (փոփոխական ջերմություն, առատ քրտնարտադրություն (հատկապես գիշերային ժամերին), մկանների, հոդերի կամ մեջքի ցավեր) ի հայտ գալու դեպքում անհապաղ տեղեկացրեք բժշկին, իսկ կենդանիների մոտ վիժումներ, ընկերքի պահում, էնդոմետրիտներ և կենդանիների վերարտադրական կարողությունների խանգարումներ ի հայտ գալու դեպքում՝ անասնաբույժին:Այս պարզ կանոններին հետևելը ձեզ կպաշտպանի բրուզելոզով վարակվելու վտանգից:
Հարցերի կամ տեղեկատվություն փոխանցելու համար կարող եք զանգահարել Տեսչական մարմնի թեժ գծին 118 շուրջօրյա անվճար հեռախոսահամարով»:
10:41 10.04.2025
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգինԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Տաշքենդում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին՝ Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ գործունեության դադարեցման վերաբերյալ: Արհեստական […] ...
10:24 10.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 10-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․52 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․63 դրամ։ ...
10:17 10.04.2025
«Բարսելոնան» ջախջախել է «Բորուսիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչՉեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»։ Դուբլ է գրանցել Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ռաֆինյան ու Լամին Յամալը։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին։ ...
10:08 10.04.2025
Արագյուղի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի «Արագյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:00 10.04.2025
Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Գազայի և Ուկրաինայի իրավիճակըՍաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է երկու երկրների համատեղ ջանքերը՝ Ուկրաինայում, Գազայի հատվածում, Եմենում և Սուդանում հակամարտությունները լուծելու համար։ Այս մասին հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ համակարգման ամրապնդման և համատեղ գործողությունների ակտիվացման ուղիները, […] ...
09:58 10.04.2025
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԵԱ-ումՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցն ապրիլի 13-21-ը Քիշնևում կայանալիք Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանը մրցաշարին կմասնակցի 20 ծանրորդով` 10 տղամարդ, 10 կին։ Տղամարդիկ՝ Գառնիկ Չոլակյան (61 կգ) – ապրիլի 14` 20:00, Գոռ Սահակյան (73 կգ) – ապրիլի 16` 17:00, Ռաֆիկ Հարությունյան (81 կգ) – ապրիլի 17` 20:00, Մնացական Աբրահամյան (89 կգ) – ապրիլի […] ...