16:00 31.10.2024
ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունված որոշմամբ համալրվել է Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը:
Որոշմամբ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված էր 51 տարրից, համալրվել է ևս 17-ով: Այդ թվում են ՀՀ համայնքներից ներկայացված՝ «Շիրակի երգիծական բանահյուսությունը», «Գյումրիի ոսկերչության և արծաթագործության ավանդույթը», «Դիլիջանի փայտի փորագրության ավանդույթը և կիրառումը», «Սիսիանի և Գորիսի խեցեգործության ավանդույթը և կիրառությունը», «Մեղվապահության ավանդույթը Ճամբարակ համայնքում», «Անա նանան քյե ղուրբան» երգը ՀՀ Գողարքունիքի Սևան համայնքից, «Քաղցր շարոցի պատրաստման ավանդույթը Աշտարակում», «Տոմաստի պատրաստման և կիրառման ավանդույթը Վարդենիս համայնքում» և այլ արժեքներ:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարի խոսքով՝ որոշումը բխում է Մշակույթի զարգացման և պահպանման ռազմավարությունից, որը նախորդ տարի ընդունվել է ՀՀ կառավարության կողմից: Այն ուղղված է ապահովելու ՀՀ կառավարության կարևորագույն առաջնահերթություններից մեկը՝ համայնքներում մշակութային կյանքի աշխուժացումը, որը, նախարարի դիտարկմամբ, տարածքային համաչափ զարգացման կարևոր ցուցիչ է:
«Կարևոր է ուսումնասիրել համայնքների զարգացման համար կարևոր պատմամշակութային ժառանգությունը, որը դառնում է բնակավայրի զարգացման, տնտեսության և նաև զբոսաշրջության խթանման լավ հիմք: Ընդ որում՝ խոսքը ոչ միայն հուշարձանների, այլև ոչ նյութական մշակութային ժառանգության մասին է, որը մեծ ներուժ ունի թե՛ զբոսաշրջային իմաստով՝ դառնալով տվյալ բնակավայրում ժամանցի, տարաբնույթ ծառայությունների կազմակերպման նոր հեռանկար, թե՛ տնտեսական այլ գործունեության ծավալման իմաստով»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ԿԳՄՍ նախարարությունը շարունակական աշխատանք է տանում ՀՀ-ում ոչ նյութական ժառանգության գույքագրման և համապատասխան շտեմարանների պարբերաբար լրացման ուղղությամբ: Մասնավորապես՝ կազմվել է ազգային ուտեստների շտեմարանը , որտեղ արդեն իսկ հավաքագրված են ավելի քան 250 ճաշատեսակներ: Նախարարի համոզմամբ՝ թվային այդ շտեմարանի առկայությունը հնարավոր է դարձրել խրախուսելու սննդի ոլորտում աշխատող ընկերություններին այդ ուտեստներն իրենց ճաշացանկերում ներառել և դրանք դարձնել տարաբնույթ նյութ մեդիադաշտում՝ նպաստելով ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը:
Ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրման գործընթացում Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև համայնքների դերակատարությունը՝ նշելով, որ ցանկն ամբողջացվում է նաև համայնքներից ստացված առաջարկների հիման վրա. «Վերջին տարիներին բավական մեծ աշխուժացում է նկատվում, և մեր համայնքներն ավելի ու ավելի շատ առաջարկներ են ներկայացնում: Այդ առաջարկները քննարկվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդում: Դրանք մասնակցային և թափանցիկ քննարկումներ են, որոնք նպաստում են գործընթացի լուսաբանմանն ու իրազեկմանը: Գույքագրումն ու շտեմարանների ձևավորումը լավ օրինակ են համայնքների զարգացման և այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացնելու համար»:
Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ ցանկում նոր ներառված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքները կարող են դառնալ տվյալ բնակավայրի զբոսաշրջային գրավչության և տնտեսական զարգացման ևս մեկ խթան՝ նպաստելով նաև տարբեր համայնքների ավելի բովանդակային և խորքային ճանաչողությանը:
«Այս աշխատանքն օգնում է մեզ հետագայում այս արժեքներից որոշները ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցելու գործընթացն իրականացնելու հարցում, ինչպես, օրինակ, նախորդ տարի գրանցվեց Գյումրու դարբնության ավանդույթը»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:
Շեշտելով հարցի կարևորությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ներկայացումը պետք է ընդգրկվի զբոսաշրջային փաթեթներում՝ դրանք դիտարկելով որպես ՀՀ արտաքին գրավչության բարձրացման կարևոր բաղադրիչ:
ԿԳՄՍ նախարարը նաև նշել է՝ ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրման ցանկում յուրաքանչյուր արժեքի ներառմանը նախորդում է հետազոտական լուրջ աշխատանք․ մասնավորապես՝ իրականացվում են ազգագրական, հնագիտական հետազոտություններ:
«Ցանկում յուրաքանչյուր արժեք կարող է ընդգրկվել, եթե հստակեցված են վերջինիս աշխարհագրական սահմաններն ու կրողների խումբը: Այս իմաստով մեծ աշխատանքներ են իրականացվում հենց տեղերում: Ցանկի վավերագրումը պետք է չլինի մեր միակ նպատակը. պետք է կարողանանք նաև այդ արժեքների կենսունակությունն ապահովել և դրանք դարձնել տվյալ բնակավայրերի զարգացման հիմք: Նախորդ շրջանում ցանկում ընդգրկվել էին լավաշի պատրաստման տարբեր եղանակները, ինչի արդյունքում Շիրակի մարզի Արևիկ բնակավայրում, որը հայտնի է լավաշի թխման յուրահատկություններով, կազմակերպվեց լավաշի փառատոն: Սա բնակավայրում դառնում է թե՛ այդ ավանդույթների զարգացման ու պահպանման միջավայր, թե՛ զբոսաշրջության ու տնտեսական զարգացման ուղղություն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով նաև կապը կրթական համակարգի հետ, մասնավորապես, ՄԿՈՒ ոլորտում:
00:00 01.11.2024
Իրանը կարող է Իրաքից հարձակվել Իսրայելի վրա․ AxiosAxios-ը հրապարակել է իսրայելցի լրագրող Բարաք Ռավիդի զեկույցն այն մասին, որ Իրանը, իր տարածքին պատասխան հարվածից խուսափելու համար, պատրաստվում է Իրաքից հարձակվել Իսրայելի վրա։ Երկու աղբյուրներ, որոնց հետ զրուցել է Բարաք Ռավիդը, ասում են, որ իսրայելական հետախուզությունը ենթադրում է, որ հարձակումը կիրականացվի մեծ թվով անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների միջոցով: Հարվածը կարող է լինել […] ...
23:52 31.10.2024
Նորվեգիան Ուկրաինային 118 մլն դոլար կհատկացնի՝ F-16 կործանիչների շահագրոծման համարՆորվեգիայի պաշտպանության նախարար Բյորն Արիլդ Գրամը հայտարարել է Կիևին 118 միլիոն դոլար հատկացնելու մասին՝ F-16 կործանիչների մարտունակությունը պահպանելու համար, ասվում է Նորվեգիայի կառավարության մամուլի հաղորդագրության մեջ։ «Նախարար Գրամը հոկտեմբերի 29-30-ը եղել է Ուկրաինայի նավահանգստային Օդեսա քաղաքում։ Այցի ընթացքում նա հայտարարել է, որ Նորվեգիան կավելացնի աջակցությունը Ուկրաինայի ռազմաօդային ուժերին՝ ուղարկելով լրացուցիչ 118,4 մլն դոլար, որը, ի […] ...
23:44 31.10.2024
Տղամարդը արտասվել է, երբ կողոպտիչը վերադարձրել է նրա հանգուցյալ հարսնացուի գողացված մատանինՖոլքլենդյան կղզիներում բնակվող 62-ամյա Դարեն Հորսնելը ճամփորդությունից տուն վերադառնալով գտել է իր տան կողպեքը կոտրված։ Կողոպտիչը գողացել էր նրա հանգուցյալ հարսնացու Թրեյսի Վիքին պատկանող ոսկյա ապարանջանը, iPad, շախմատի հավաքածու և 2500 ֆունտ ստերլինգ կանխիկ գումար, սակայն ամենակարևորը տղամարդու համար եղել է մատանին, որը դրված է եղել հարսնացուի աճյունասափորի կողքին։ Այս մասին գրում է Mirror-ը։ «Ահա […] ...
23:36 31.10.2024
Չինաստանի դպրոցներից մեկում երեխաներին կերակրել են հոտած մսովՉինաստանի Յուննան նահանգի Կունմինգ քաղաքի միջնակարգ դպրոցում սկանդալ է տեղի ունեցել, որը ոմանք անվանել են «գարշահոտ մսով միջադեպ»: Չնայած այն հանգամանքին, որ դպրոցականների ծնողները գումար են վճարում ուսումնական հաստատություններում իրենց երեխաների սննդի համար, շատ աշակերտներ սկսել են տառապել այնպիսի տհաճ ախտանիշներով, ինչպիսիք են փսխումը և փորլուծությունը: Երեխաների ծնողները ստուգել են դպրոցի խոհանոցը և պարզել, որ […] ...
23:28 31.10.2024
Լարվածություն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև` Լիբանանում կարգավորման մասին խոսակցությունների ֆոնին«Հըզբոլլահին» մոտ կանգնած լիբանանյան «Ալ-Ախբար» թերթը, վկայակոչելով Փարիզում պաշտոնական ներկայացուցչին, հաղորդում է, որ լարվածությունն աճում է ոչ միայն Ֆրանսիայի և Իսրայելի, այլ նաև Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև: Պատճառը Փարիզի մտավախությունն է, որ Վաշինգտոնը ձգտում է բացառել Ֆրանսիային Լիբանանի շուրջ բանակցություններից՝ գերադասելով Լոնդոնի և Բեռլինի ավելի ակտիվ դերը։ «Ֆրանսիան տեղյակ է Լիտանի գետից հարավ «Հըզբոլլահին» զինաթափելու […] ...
23:20 31.10.2024
Սաուդյան Արաբիան ավարտել է իր մեգաշինարարություններից առաջինըNeom տարածքի զարգացման գործակալությունը, որի նպատակն է Սաուդյան Արաբիան վերածել 21-րդ դարի երկրի, հայտնել է Սինդալ կղզում հանգստավայրի շինարարության ավարտի մասին։ Այն դարձավ Neom-ի հովանու ներքո ստեղծված առաջին մեգա-նախագիծը։ Կարմիր ծովում երբեմնի ամայի Սինդալ կղզին, որը զբաղեցնում է մոտավորապես 840 հազար քառակուսի մետր տարածք, վերածվել է շքեղ հանգստավայրի՝ հյուրանոցներով, գոլֆի ակումբով և սուպերզբոսանավերի համար նախատեսված […] ...