18:45 30.10.2024
2025 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից համակարգվող ոլորտների զարգացման համար նախատեսվում է հատկացնել 47, 5 մլրդ դրամ` իրականացնելու 5 բյուջետային ծրագիր եւ 20 միջոցառում: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` հոկտեմբերի 30-ի համատեղ նիստում շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:
«Բարձր տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերության, թվայնացման, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, կապի, փոստի, համացանցի եւ տիեզերական բնագավառներում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում եւ մոնիտորինգ» միջոցառման համար 2025 թվականին կհատկացվի 1 մլրդ 15 մլն դրամ, որն ուղղվելու է նախարարության պահպանմանը: Նա նշել է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի եւ շուկայի զարգացման ծրագրի գծով 2025 թվականին նախատեսվել է հատկացնել 32 մլրդ 810 մլն դրամ:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի եւ շուկայի զարգացման ծրագրի գծով 2025 թվականին նախատեսվում է հատկացնել 32 մլրդ 810 մլն դրամ: Ծրագրի նպատակը ոլորտի ենթակառուցվածքների բարելավումն է:
Նախարարը տեղեկացրել է, որ «Շուկաների զարգացում եւ միջազգային համագործակցություն» միջոցառման համար 2025 թվականին կհատկացվի 345 մլն դրամ: «Ձեռներեցության տեխնոլոգիական էկոհամակարգ» միջոցառման համար կհատկացվի 748,5 մլն դրամ: Շուրջ 29 մլրդ դրամ է նախատեսվում հատկացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առեւտրային կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին պետական աջակցություն տրամադրելու նպատակով:
Մխիթար Հայրապետյանը պատասխանել է պատգամավորների հարցերին` տեղեկացնելով, որ հանդես են գալու ոլորտի զարգացմանը նպաստող օրենսդրական նախաձեռնությամբ: Ներդրվելու է աշխատաշուկա մուտք գործող աշխատակիցների խրախուսման գործիքակազմը: Մասնագիտական վերապատրաստման տարատեսակ ծրագրեր կառաջարկվեն այն ընկերություններին, որոնք պատրաստ են ներդրում կատարել իրենց աշխատակիցների որակավորման կարողությունները բարձրացնելու համար:
23:04 30.10.2024
Թրա՞մփ, թե՞ Հարիս․ ո՞ւմ են պաշտպանում նախագահի ընտրություններում ԱՄՆ-ի հայկական կազմակերպություններըԱՄՆ խոշորագույն հայկական լոբիստական կազմակերպությունը՝ Հայ դատի հանձնախումբը որոշել է պաշտոնապես չսատարել նախագահի թեկնածուներից և ոչ մեկին: Դիմելով հայրենակիցներին հանձնախումբը կոչ է արել ինքնուրույն որոշում կայացնել: Ինչու՞: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Սովորաբար ընտրություններից օրեր առաջ Հայ դատի հանձնախումբը, ինչպես և մեկ այլ լոբբիստական կազմակերպությունը` հայկական ասամբլեան, դիմում էին հայրենակիցներին՝ կոչ անելով կոնկրետ […] ...
22:56 30.10.2024
Վինիսիուսի ֆանատները «Աթլետիկոյի» ֆուտբոլիստին շփոթել են Ռոդրիի հետՄադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի երկրպագուները, որոնք զայրացած են, որ իրենց կուռքը չի ստացել «Ոսկե գնդակը», սխալմամբ վիրավորական քոմենթներ են գրել այլ ֆուտբոլիստի: Օգտատերերից շատերը չեն իմացել, որ իսպանացի ֆուտբոլիստը սոցցանցերում էջեր չունի: Նրանք Ռոդրիգոյին շփոթել են Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պոլի հետ և նրա էջերը ողողել են բացասական մեկնաբանություններով: Հիշեցնենք, որ […] ...
22:43 30.10.2024
Հոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Բագրատունյաց պող․ 11, 11ա շենքեր, Չեխովի փ․ 18 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Թումանյան թաղ. 6/1, 6/2, 6/3, 7/1, 7/2, 8, 9, 9/1 շենքեր, հարակից տարածքների առանձնատներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
22:35 30.10.2024
Հակոբ Արշակյանը մասնակցել է «Կանանց դերը փոխհամաձայնության ձևավորման, անվտանգության և խաղաղության գործում» պանելային քննարկմանըՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 30-ին «Կատարինե համայնք կամրջողներ» ծրագրի կազմակերպած կոնֆերանսի շրջանակում մասնակցել է «Կանանց դերը փոխհամաձայնության ձեւավորման, անվտանգության եւ խաղաղության գործում» պանելային քննարկմանը: Հակոբ Արշակյանը կարեւորել է կանանց ներգրավվածությունը հասարակական հնչեղության գործընթացներում, որոշումների կայացման մակարդակում ու խոսել ոլորտում առկա ե՛ւ խնդիրների, ե՛ւ առաջընթացի մասին: «Մեր քաղաքական ուժը եւ պետությունը հենց դրա […] ...
22:30 30.10.2024
Դոնչիչի փոխանցումը՝ օրվա լավագույն դրվագNBA-ն հրապարակել է հոկտեմբերի 29-ին կայացած խաղերի լավագույն 10 դրվագները: Լավագույն դրվագ է ճանաչվել Լուկա Դոնչիչի փոխանցումը: «Մինեսոտայի» դեմ արտագնա խաղում սլովենացու փոխանցումից հետո 3-միավորանոց նետում է կատարել Սպենսեր Դինուիդին: ...
22:24 30.10.2024
Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկանՀոկտեմբերի 30-ին, ժամը 20։07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարմիրգյուղ գյուղում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Պ․ Սևակ փողոցի թիվ 62/2 հասցեի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։28-ին, մարվել՝ 20։49-ին։ […] ...