Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել է ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Անդրանիկ Քոչարյանի օրենսդրական նախաձեռնությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 10 2024
  • $
    387.05
  • RUBLE
    3.99
  • 419.37
WEATHER
+7.09 oC

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել է ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Անդրանիկ Քոչարյանի օրենսդրական նախաձեռնությանը

18:37 30.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 30-ի արտահերթ նիստում քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի եւ Անդրանիկ Քոչարյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով հեղինակներն առաջարկում են լրացում կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում:

Արմեն Խաչատրյանը նշել է, որ առաջարկվում է նշանակված զինվորական կենսաթոշակը չդադարելու իրավունք սահմանել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված ՀՀ զինված ուժերի մարտական խնդիրներ իրականացնող որոշակի զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողների համար: Առաջարկվում է սահմանել այդպիսի զորամասում այն պաշտոնների նշանակման պայմանները, որոնց դեպքում պահպանվում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը, ներառյալ՝ այդ իրավունքի դադարեցման դեպքերը: Կհստակեցվեն նաեւ զորահավաքային զինվորական ծառայությունից կամ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքից արձակվելուց հետո զինվորական կենսաթոշակի վերահաշվարկման կարգը, պայմաններն ու վերահաշվարկ կատարելու համար դիմելու ժամկետները:

Զեկուցողի խոսքով օրենսդրական նախաձեռնության ընդունումը պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության չի հանգեցնում: Նա նաեւ տեղեկացրել է, որ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող եւ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայություն անցած զինծառայողների չդադարեցվող երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի չափերի վերաբերյալ հաշվարկներ հնարավոր չէ կատարել, քանի որ բացակայում են համապատասխան զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության անցնելու ցանկություն ունեցող պահեստազորայինների վերաբերյալ տվյալները: Արմեն Խաչատրյանը նաեւ նշել է, որ օրենքների նախագծերի փաթեթի ներկայացումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

Օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է Պետաիրավական նախարարական կոմիտեի եւ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հետ:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արմեն Սարգսյանը նշել է, որ օրինագծերի փաթեթը քննարկվել է նաեւ Պաշտպանության նախարարությունում, Պետաիրավական նախարարական կոմիտեում եւ արժանացել գրեթե բոլորի հավանությանը:

Հարակից զեկուցող Վահագն Ալեքսանյանը քննարկվող օրենքների նախագծերը դրական է գնահատել՝ նշելով, որ ժամանակին համընթաց, անհրաժեշտություն է առաջանում վերանայելու, մասնավորապես, զինծառայողների եւ մարզիկների կենսաթոշակային տարիքը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում տեղեկացրել է, որ խմբակցությունն օրենքների նախագծերի փաթեթին կողմ է քվեարկելու, հավելելով, որ խմբակցությունը կողմ է ցանկացած նախաձեռնության, որը միտված է Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության բարձրացմանը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արմեն Սարգսյանը մեկ անգամ եւս պարզաբանել է, որ այս փոփոխությունը վերաբերելի է միայն ՀՀ պաշտպանության նախարարի կողմից սահմանված հստակ զորամասեր ընդունվող, հստակ զորամասերում իրենց ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնող զինվորական կենսաթոշակառուներին: Զորամասերի ցանկը կհաստատի Պաշտպանության նախարարը եւ ըստ առաջնահերթությունների՝ կհաստատվեն նաեւ այն հաստիքները, որոնց համալրումը կլինի նպատակային եւ առաջնահերթ:

Օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն: Օրենքների նախագծերի փաթեթը կքննարկվի հոկտեմբերի 31-ին հրավիրվող ԱԺ արտահերթ նիստում:

Հանձնաժողովը հաստատել է նաեւ 2024 թվականի հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում տեղի ունեցած՝ ՀՀ-ում 2019-2024 թվականների ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերին, հիմնախնդիրներին եւ բարեփոխումների իրական արդյունքներին նվիրված խորհրդարանական լսումների արձանագրությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուսումնական գումարտակի նորակոչիկների առօրյան․ ՊՆ

23:10 30.10.2024

Ուսումնական գումարտակի նորակոչիկների առօրյան․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը ուսումնական գումարտակի նորակոչիկների առօրյայի մասին պատմող տեսանյութ է հրապարակել։ ...

Թրա՞մփ, թե՞ Հարիս․ ո՞ւմ են պաշտպանում նախագահի ընտրություններում ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները

23:04 30.10.2024

Թրա՞մփ, թե՞ Հարիս․ ո՞ւմ են պաշտպանում նախագահի ընտրություններում ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները

ԱՄՆ խոշորագույն հայկական լոբբիստական կազմակերպությունը՝ Հայ դատի հանձնախումբը որոշել է պաշտոնապես չսատարել նախագահի թեկնածուներից և ոչ մեկին: Դիմելով հայրենակիցներին՝ հանձնախումբը կոչ է արել ինքնուրույն որոշում կայացնել: Ինչո՞ւ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Սովորաբար ընտրություններից օրեր առաջ Հայ դատի հանձնախումբը, ինչպես և մեկ այլ լոբբիստական կազմակերպությունը` հայկական ասամբլեան, դիմում էին հայրենակիցներին՝ կոչ անելով կոնկրետ […] ...

Վինիսիուսի ֆանատները «Աթլետիկոյի» ֆուտբոլիստին շփոթել են Ռոդրիի հետ

22:56 30.10.2024

Վինիսիուսի ֆանատները «Աթլետիկոյի» ֆուտբոլիստին շփոթել են Ռոդրիի հետ

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի երկրպագուները, որոնք զայրացած են, որ իրենց կուռքը չի ստացել «Ոսկե գնդակը», սխալմամբ վիրավորական քոմենթներ են գրել այլ ֆուտբոլիստի: Օգտատերերից շատերը չեն իմացել, որ իսպանացի ֆուտբոլիստը սոցցանցերում էջեր չունի: Նրանք Ռոդրիգոյին շփոթել են Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պոլի հետ և նրա էջերը ողողել են բացասական մեկնաբանություններով: Հիշեցնենք, որ […] ...

Վալենսիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 92-ի

22:51 30.10.2024

Վալենսիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 92-ի

Առնվազն 92 մարդ է զոհվել Իսպանիայի արևելքում գտնվող Վալենսիայում` հորդառատ անձրևի և ջրհեղեղի պատճառ դարձած փոթորկի հետևանքով։ Այս մասին հայտնել են տարածաշրջանի արտակարգ ծառայությունները X-ում: Ծառայությունից նաև հավելել են, որ ներկայումս շարունակվում է տուժածների ինքնությունը պարզելու գործընթացը։ Երեք մահվան դեպք է գրանցվել նաև Իսպանիայի երկու այլ շրջաններում։ Իսպանիային պատուհասած փոթորիկը հանգեցրել է բազմաթիվ միջադեպերի։ Խոսքը […] ...

Հոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներում

22:43 30.10.2024

Հոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Բագրատունյաց պող․ 11, 11ա շենքեր, Չեխովի փ․ 18 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Թումանյան թաղ. 6/1, 6/2, 6/3, 7/1, 7/2, 8, 9, 9/1 շենքեր, հարակից տարածքների առանձնատներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...

Հակոբ Արշակյանը մասնակցել է «Կանանց դերը փոխհամաձայնության ձևավորման, անվտանգության և խաղաղության գործում» պանելային քննարկմանը

22:35 30.10.2024

Հակոբ Արշակյանը մասնակցել է «Կանանց դերը փոխհամաձայնության ձևավորման, անվտանգության և խաղաղության գործում» պանելային քննարկմանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 30-ին «Կատարինե համայնք կամրջողներ» ծրագրի կազմակերպած կոնֆերանսի շրջանակում մասնակցել է «Կանանց դերը փոխհամաձայնության ձեւավորման, անվտանգության եւ խաղաղության գործում» պանելային քննարկմանը: Հակոբ Արշակյանը կարեւորել է կանանց ներգրավվածությունը հասարակական հնչեղության գործընթացներում, որոշումների կայացման մակարդակում ու խոսել ոլորտում առկա ե՛ւ խնդիրների, ե՛ւ առաջընթացի մասին: «Մեր քաղաքական ուժը եւ պետությունը հենց դրա […] ...

BACK_TO_TOP