15:50 30.10.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Ջերմ Ամանոր Ջերմուկում» ծրագրի շրջանակում տեղի կունենա Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնը:
Ծրագրի մրցութային մասի կազմակերպիչներն են Վաղարշապատի համայնքապետարանը և «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունը։
Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 10-35 տարեկան ստեղծագործողներ՝ հանրակրթական, արտադպրոցական, գեղագիտական և ստեղծագործական կենտրոններից, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններից, ինչպես նաև անհատ ստեղծագործողներ։
Մրցույթ-փառատոնն անցկացվում է 3 տարիքային խմբերով.
1-ին խումբ՝ 10–14 տարեկաններ,
2-րդ խումբ՝ 15-19 տարեկաններ,
3-րդ խումբ՝ 20-35 տարեկաններ:
Փառատոնի առաջին փուլը կանցկացվի ՀՀ մարզերում, երկրորդ փուլը՝ Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում։ Փառատոնի մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերին Ջերմուկ քաղաքում։
Մրցույթ-փառատոնի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ: Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. փոստին։ Հավելյալ հարցերի և մանրամասն տեղեկությունների համար դիմել փառատոնի համակարգող, «Արտպրոգրես» մշակութային ՀԿ նախագահ Արտյոմ Հարությունյանին՝ 094103686 հեռախոսահամարով:
Մրցույթ-փառատոնի կանոնակարգը, անցկացման ժամանակացույցը և մասնակցության հայտը կցվում են:
21:12 30.10.2024
ԱՄՆ-ը խստացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է պատժամիջոցների ցուցակները։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանի 20 քաղաքացի է ընգրկվել ԱՄՆ սահմանափակող միջոցների ցուցակում։ Բացի այդ, ամերիկյան պատժամիջոցների են ենթարկվել Չինաստանի երկու, Թուրքիայի չորս, Հնդկաստանի երկու, Շվեյցարիայի երկու, Հունաստանի և Չիլիի քաղաքացիներ։ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 350 կազմակերպությունների դեմ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Թուրքիայից, […] ...
21:04 30.10.2024
Ավան վարչական շրջանը բարեկարգվում է․ քաղաքապետարանԱվան վարչական շրջանի շատ բակերում տարիներ շարունակ ավտոտնակներ, ինքնաշեն կառույցներ ու զավթած տարածքներ են եղել։ Ընթացիկ տարում շուրջ 14 000 քառակուսի մետր մակերեսով բակային տարածքներ ազատվել են ապօրինի շինություններից, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 2024 թվականին վարչական շրջանում բարեկարգվել և վերակառուցվել է 10 բակ: Հիմա արդեն ավանցիների համար ստեղծվել են հանգստի գոտիներ, ճեմուղիներ, կառուցվել են ֆուտբոլի […] ...
20:56 30.10.2024
ՊԵԿ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «Միջազգային մաքսային ֆորում-2024»-ինՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանի գլխավորած պատվիրակությունը, հոկտեմբերի 29-ից 30-ը, մասնակցում է Մոսկվայում տեղի ունեցող ամենամյա «Միջազգային մաքսային ֆորում-2024»-ին։ Միջոցառմանը մասնակցում են ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ պետությունների, ինչպես նաև մի շարք երկրների մաքսային ծառայությունների պատվիրակությունները։ «Միջազգային մաքսային ֆորում-2024»-ը մաքսային ծառայությունների, պետական մարմինների և գործարար միջավայրի ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս ծանոթանալու մաքսային բնագավառի […] ...
20:48 30.10.2024
Հայտնի է Լիբերտադորեսի գավաթի եզրափակչի առաջին մասնակիցըԲրազիլական «Աթլետիկո Մինեյրոն» Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում դուրս է եկել եզրափակիչ: Գաբրիլ Միլիտոյի գլխավորած թիմն Արգենտինայում ոչ-ոքի է խաղացել «Ռիվեր Փլեյթի» հետ: Կողմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր «Մինեյրոյի» հաղթանակով (3-0): «Աթլետիկոն» եզրափակչում կմրցի «Բոթաֆոգո» – «Պենյարոլ» զույգի հաղթողի հետ: ...
20:40 30.10.2024
Ռազմական ակադեմիայի կուրսանտների ճամբարային հավաքները. ՊՆՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմվում է Ռազմական ակադեմիայի կուրսանտների ճամբարային հավաքների մասին։ ...
20:32 30.10.2024
Զուրաբիշվիլին հրաժարվել է ընտրակեղծիքների գործով հարցաքննություն տալՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի գնա Գլխավոր դատախազություն հարցաքննության, որտեղ իրեն կանչել են հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծման գործով, ինչում նա մեղադրում է իշխանություններին։ «Բոլորը պետք է զբաղվեն իրենց գործով, ես կշարունակեմ կատարել իմ աշխատանքը՝ որպես նախագահ, և ակնհայտ է, որ մտադիր չեմ գնալ դատախազի մոտ»,-ասել է Զուրաբիշվիլին։ Նրա խոսքով, նախաքննական […] ...