13:20 30.10.2024
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ այսօր մեկնարկել է «Փոփոխվող կրթություն. համընդհանուր ներառականության մարտահրավերները» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը։
Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նա անդրադարձել է ոլորտի առաջնահերթություններին, իրականացվող քաղաքականությանն ու անելիքներին:
«Հայաստանը տարածաշրջանում համարվում է համընդհանուր ներառականության դրական փորձ ունեցող երկրներից մեկը, որտեղ շուրջ 20 տարի է՝ ներդրված է ներառական կրթության համակարգը: Այսօր ունենք մոտ 8800 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, որոնց մեծ մասը սովորում է ներառական կրթություն իրականացնող դպրոցներում, իսկ 500 երեխա՝ հատուկ դպրոցներում»,-ասել է Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում ներկայում գործում է 7 հատուկ դպրոց։
Նրա խոսքով՝ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն է տեղի ունեցել, ըստ որի՝ հատուկ դպրոցների վերակազմավորման գործընթաց է իրականացվելու․ հատուկ դպրոցների մեծ մասը վերափոխվելու է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների: Գլխավոր խնդիրներից մեկը տարանցիկ միջավայրի ապահովումն է, որը կօգնի նախապատրաստելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխային հաճախել իր բնակավայրում գործող դպրոց:
Նախարարի տեղակալն իրազեկել է, որ արդեն 2 տարի է՝ Յունիսեֆի աջակցությամբ Լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիրը ռեսուրս կենտրոնի վերափոխելու պիլոտային ծրագիր է իրականացվում, և կան լավ արդյունքներ:
«Եվս մեկ պիլոտային ծրագիր ենք սկսել՝ հիմք ընդունելով միջազգային փորձը: Ծրագիրն իրականացվում է 3 դպրոցում՝ ռեսուրս սենյակների ձևաչափով: Դպրոցներում առանձնացված են տարածքներ, որոնցում ամենածանր խանգարումներ ունեցող երեխաները օրվա մի մասն անցկացնելու հնարավորություն են ունենում՝ ստանալով ծառայություններ: Այս սենյակները նախատեսված են միայն այն երեխաների համար, որոնք իրականում չեն կարողանում մի քանի ժամ մնալ դասարանում: Նրանց անհատական ուսումնական պլաններում պետք է հստակ ամրագրված լինի, թե որ դասերին են մասնակցում ընդհանուրի հետ և որոնց՝ առանձին: Ռիսկերը շատ են. պետք է ուշադիր լինել, որ երեխան չառանձնացվի և չմեկուսացվի այդ տարածքում: Եվ չնայած ռիսկերին՝ սա փորձ է՝ լավացնելու ներառական կրթության որակը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև նախադպրոցական ոլորտին, որտեղ, ըստ նրա, 3 տարի է՝ ներառական կրթություն է իրականացվում: «Այսօր նախադպրոցական տարիքի 1500 երեխա ընդգրկված է ներառական կրթության համակարգում, և ակնհայտ է, որ դա ամբողջական պատկերը չէ: Շատ անելիքներ կան երեխաներին հայտնաբերելու, ճիշտ ուղղորդելու, ծնողների հետ աշխատելու, դպրոցական ուսուցմանը նախապատրաստելու ուղղությամբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ևս ներդրվել է ներառական կրթություն, բայց Արաքսիա Սվաջյանի գնահատմամբ՝ այստեղ ընթացակարգերն այլ են. «Պետք է մտածենք միկրոորակավորումների տրամադրման, ծառայությունների մատուցման ձևաչափերի, ինչպես նաև անհատական ուսուցման պլանների լրացման և այլ ընթացակարգերի մշակման մասին՝ հաշվի առնելով մասնագիտական կրթության առանձնահատկությունները: Հատկապես շատ ենք կարևորում մասնագիտական դաշտից ստացվող ուղերձները, որոնք կուղղորդեն նշյալ հարցերին ճիշտ պատասխաններ գտնել»:
Արաքսիա Սվաջյանը հաջողություն է մաղթել գիտաժողովի մասնակիցներին և նշել, որ արձանագրված փաստահեն տվյալները կնպաստեն ոլորտի քաղաքականության մշակման լավարկմանը:
Գիտաժողովի ընթացքում քննարկվելու են ներառական կրթության և բազմազանության, հավասարության, տարբերության գաղափարների, լավագույն փորձի և հետազոտական արդյունքների փոխանակման վերջին զարգացումների և նորարարությունների վերաբերյալ տեսական և գործնական տարաբնույթ հարցեր՝ տարբեր երկրների գիտնականների, ուսանողների, առաջնորդների, հատուկ կրթության ոլորտի մասնագետների համախմբման միջոցով։
21:20 30.10.2024
Փուլ առ փուլ շարունակելու ենք այդ աշխատանքները՝ ապահովելով մարդկանց համար հարմարավետ երթևեկություն․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Երևանի փողոցները մարդկանց համար ավելի անվտանգ և հարմար դարձնելու ուղղությամբ միայն այս տարի իրականացրել ենք շուրջ 50 կիլոմետր միջին նորոգման աշխատանքներ։ Նորոգման աշխատանքերը սկսել ենք իրականացնել խիստ անհրաժեշտություն ունեցող փողոցներում, որպեսզի բոլոր մարդիկ կարողանան օգտվել որակյալ ճանապարհներից։ Փուլ առ փուլ շարունակելու […] ...
21:12 30.10.2024
ԱՄՆ-ը խստացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է պատժամիջոցների ցուցակները։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանի 20 քաղաքացի է ընգրկվել ԱՄՆ սահմանափակող միջոցների ցուցակում։ Բացի այդ, ամերիկյան պատժամիջոցների են ենթարկվել Չինաստանի երկու, Թուրքիայի չորս, Հնդկաստանի երկու, Շվեյցարիայի երկու, Հունաստանի և Չիլիի քաղաքացիներ։ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 350 կազմակերպությունների դեմ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Թուրքիայից, […] ...
21:04 30.10.2024
Ավան վարչական շրջանը բարեկարգվում է․ քաղաքապետարանԱվան վարչական շրջանի շատ բակերում տարիներ շարունակ ավտոտնակներ, ինքնաշեն կառույցներ ու զավթած տարածքներ են եղել։ Ընթացիկ տարում շուրջ 14 000 քառակուսի մետր մակերեսով բակային տարածքներ ազատվել են ապօրինի շինություններից, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 2024 թվականին վարչական շրջանում բարեկարգվել և վերակառուցվել է 10 բակ: Հիմա արդեն ավանցիների համար ստեղծվել են հանգստի գոտիներ, ճեմուղիներ, կառուցվել են ֆուտբոլի […] ...
20:56 30.10.2024
ՊԵԿ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «Միջազգային մաքսային ֆորում-2024»-ինՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանի գլխավորած պատվիրակությունը, հոկտեմբերի 29-ից 30-ը, մասնակցում է Մոսկվայում տեղի ունեցող ամենամյա «Միջազգային մաքսային ֆորում-2024»-ին։ Միջոցառմանը մասնակցում են ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ պետությունների, ինչպես նաև մի շարք երկրների մաքսային ծառայությունների պատվիրակությունները։ «Միջազգային մաքսային ֆորում-2024»-ը մաքսային ծառայությունների, պետական մարմինների և գործարար միջավայրի ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս ծանոթանալու մաքսային բնագավառի […] ...
20:48 30.10.2024
Հայտնի է Լիբերտադորեսի գավաթի եզրափակչի առաջին մասնակիցըԲրազիլական «Աթլետիկո Մինեյրոն» Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում դուրս է եկել եզրափակիչ: Գաբրիլ Միլիտոյի գլխավորած թիմն Արգենտինայում ոչ-ոքի է խաղացել «Ռիվեր Փլեյթի» հետ: Կողմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր «Մինեյրոյի» հաղթանակով (3-0): «Աթլետիկոն» եզրափակչում կմրցի «Բոթաֆոգո» – «Պենյարոլ» զույգի հաղթողի հետ: ...
20:40 30.10.2024
Ռազմական ակադեմիայի կուրսանտների ճամբարային հավաքները. ՊՆՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմվում է Ռազմական ակադեմիայի կուրսանտների ճամբարային հավաքների մասին։ ...