09:50 30.10.2024
Վենեսուելացիների զանգվածային միգրացիան դեպի ԱՄՆ պայմանավորված է Սպիտակ տան կողմից Բոլիվարյան Հանրապետության դեմ տնտեսական շրջափակմամբ։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն COP 16 կլիմայական համաժողովի լիագումար նիստում, որն անցկացվում է Կալի քաղաքում, հայտնում է Noticias Caracol հեռուստաալիքը։
«Վենեսուելան այսօր արգելափակված է, նրա հասարակության մի մասը բառացիորեն մեռնում է սովից»,- ասել է Պետրոն։ Նա նշել է, որ «շրջափակումը նման է բումերանգի, որը նետվել է ժողովրդին ոչնչացնելու համար, բայց այն վերադառնում է և հարվածում է այն նետողներին»։
Պետրոն հիշեցրել է, որ ԱՄՆ-ի համար միգրանտները «լավ են միայն 18-ժամյա հարկադիր աշխատանքի համար, բայց երբ նրանք խոսում են իրավունքների մասին, դա սխալ է, և նրանց պետք է վռնդել»:
Կոլումբիայի նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ում վենեսուելացիների միգրացիոն խնդիրների պատճառը Բոլիվարյան Հանրապետության նկատմամբ Սպիտակ տան քաղաքականությունն է։
21:20 30.10.2024
Փուլ առ փուլ շարունակելու ենք այդ աշխատանքները՝ ապահովելով մարդկանց համար հարմարավետ երթևեկություն․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Երևանի փողոցները մարդկանց համար ավելի անվտանգ և հարմար դարձնելու ուղղությամբ միայն այս տարի իրականացրել ենք շուրջ 50 կիլոմետր միջին նորոգման աշխատանքներ։ Նորոգման աշխատանքերը սկսել ենք իրականացնել խիստ անհրաժեշտություն ունեցող փողոցներում, որպեսզի բոլոր մարդիկ կարողանան օգտվել որակյալ ճանապարհներից։ Փուլ առ փուլ շարունակելու […] ...
21:12 30.10.2024
ԱՄՆ-ը խստացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է պատժամիջոցների ցուցակները։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանի 20 քաղաքացի է ընգրկվել ԱՄՆ սահմանափակող միջոցների ցուցակում։ Բացի այդ, ամերիկյան պատժամիջոցների են ենթարկվել Չինաստանի երկու, Թուրքիայի չորս, Հնդկաստանի երկու, Շվեյցարիայի երկու, Հունաստանի և Չիլիի քաղաքացիներ։ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 350 կազմակերպությունների դեմ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Թուրքիայից, […] ...
21:04 30.10.2024
Ավան վարչական շրջանը բարեկարգվում է․ քաղաքապետարանԱվան վարչական շրջանի շատ բակերում տարիներ շարունակ ավտոտնակներ, ինքնաշեն կառույցներ ու զավթած տարածքներ են եղել։ Ընթացիկ տարում շուրջ 14 000 քառակուսի մետր մակերեսով բակային տարածքներ ազատվել են ապօրինի շինություններից, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 2024 թվականին վարչական շրջանում բարեկարգվել և վերակառուցվել է 10 բակ: Հիմա արդեն ավանցիների համար ստեղծվել են հանգստի գոտիներ, ճեմուղիներ, կառուցվել են ֆուտբոլի […] ...
20:56 30.10.2024
ՊԵԿ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «Միջազգային մաքսային ֆորում-2024»-ինՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանի գլխավորած պատվիրակությունը, հոկտեմբերի 29-ից 30-ը, մասնակցում է Մոսկվայում տեղի ունեցող ամենամյա «Միջազգային մաքսային ֆորում-2024»-ին։ Միջոցառմանը մասնակցում են ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ պետությունների, ինչպես նաև մի շարք երկրների մաքսային ծառայությունների պատվիրակությունները։ «Միջազգային մաքսային ֆորում-2024»-ը մաքսային ծառայությունների, պետական մարմինների և գործարար միջավայրի ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս ծանոթանալու մաքսային բնագավառի […] ...
20:48 30.10.2024
Հայտնի է Լիբերտադորեսի գավաթի եզրափակչի առաջին մասնակիցըԲրազիլական «Աթլետիկո Մինեյրոն» Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում դուրս է եկել եզրափակիչ: Գաբրիլ Միլիտոյի գլխավորած թիմն Արգենտինայում ոչ-ոքի է խաղացել «Ռիվեր Փլեյթի» հետ: Կողմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր «Մինեյրոյի» հաղթանակով (3-0): «Աթլետիկոն» եզրափակչում կմրցի «Բոթաֆոգո» – «Պենյարոլ» զույգի հաղթողի հետ: ...
20:40 30.10.2024
Ռազմական ակադեմիայի կուրսանտների ճամբարային հավաքները. ՊՆՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմվում է Ռազմական ակադեմիայի կուրսանտների ճամբարային հավաքների մասին։ ...