ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ բաց է Գազայի վերաբերյալ առաջարկների համար, որոնք կբավարարեն իր պահանջները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 10 2024
  • $
    387.06
  • RUBLE
    3.99
  • 418.14
WEATHER
0.09 oC

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ բաց է Գազայի վերաբերյալ առաջարկների համար, որոնք կբավարարեն իր պահանջները

23:48 29.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ պատրաստ է «ընդունել Գազայի հատվածում զինադադարի բոլոր առաջարկները, բայց միայն այն դեպքում, եթե դրանք կատարեն իր պահանջները։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ​​կազմակերպության Telegram ալիքում։

«ՀԱՄԱՍ»-ը բաց է ցանկացած համաձայնության համար, որը վերջ կդնի մեր ժողովրդի տառապանքներին Գազայում, սակայն վերջինիս հնարավոր է հասնել միայն մշտական ​​հրադադարի, իսրայելական զորքերի դուրսբերման, շրջափակման մեջ գտնվող Գազայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու և իսրայելցի պատանդներին պաղեստինցի գերիների հետ փոխանակելու լուրջ գործարք իրականացնելու դեպքում»,- ասվում է փաստաթղթում։

ՀԱՄԱՍ-ը հավելել է, որ շարժման ներկայացուցիչներն արդեն «մի քանի հանդիպում են անցկացրել՝ քննարկելու Գազայում զինադադարը», ինչպես նաև նախատեսում են կազմակերպել խորհրդակցությունների ևս մի քանի փուլ այս հարցի շուրջ, սակայն այլ մանրամասներ չեն հայտնում։

ՀԱՄԱՍ-ը նաև ընդգծել է, որ «պատասխանել է Գազայում հրադադարի նոր առաջարկները քննարկելու միջնորդների խնդրանքին»։ Շարժումը չի հստակեցրել, թե ինչ են ներառում Գազայի վերաբերյալ նոր առաջարկները։

Պաղեստինյան Maan գործակալությունը հաղորդում է, որ Կատարում կայացած վերջին հանդիպման ժամանակ միջնորդները քննարկել են ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև Եգիպտոսի առաջարկած նախնական համաձայնագրի ընդլայնված տարբերակը, այն է՝ Գազայում 48-ժամյա զինադադարի հաստատումը չորս իսրայելցի պատանդների ազատ արձակման դիմաց: Եգիպտական ​​առաջարկի համաձայն՝ յուրաքանչյուր պատանդի դիմաց Իսրայելը պետք է ազատեր 10 պաղեստինցի բանտարկյալի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկտեմբերի 30-ին հոսանքանջատումներ՝ Երևանի և մարզերի որոշ հասցեներում

00:00 30.10.2024

Հոկտեմբերի 30-ին հոսանքանջատումներ՝ Երևանի և մարզերի որոշ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-16:00 Մուրացանի փ. 109 շենք, Ռոստովյան փ. 13, 15, 17 շենքեր, Սասունցի Դավթի փ. 50-58 առանձնատներ, 11։00-17:00 Նոր Արեշ 4 փողոց 69-100; 15 փողոց 1-34, 3, 5, 7,9; 17 փողոց 1-31 առանձնատներ, […] ...

Աշխատանքն ավարտելուց հետո բուժքույրը նստել է իր մեքենան և հետևի նստարանին մահացած անծանոթուհու հայնտաբերել

23:56 29.10.2024

Աշխատանքն ավարտելուց հետո բուժքույրը նստել է իր մեքենան և հետևի նստարանին մահացած անծանոթուհու հայնտաբերել

Նանտավադի Խունվատին, ով աշխատում է որպես բուժքույր Մուանգ Սիսակետ հիվանդանոցում (Թաիլանդ), պատրաստվել է իր հերթափոխից հետո տուն գնալ: Կինը դուրս է եկել կայանատեղի և նստել իր մեքենան, երբ հանկարծ նկատել է հետևի նստատեղին կուչ եկած անծանոթուհու, որը մահացած է եղել։ Ցնցված բուժքույրը դիմել է ոստիկանություն, և շուտով պարզվել է, որ մահացածը 53-ամյա Բունտիդա Սիրիկուլն է, […] ...

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ բաց է Գազայի վերաբերյալ առաջարկների համար, որոնք կբավարարեն իր պահանջները

23:48 29.10.2024

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ բաց է Գազայի վերաբերյալ առաջարկների համար, որոնք կբավարարեն իր պահանջները

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ պատրաստ է «ընդունել Գազայի հատվածում զինադադարի բոլոր առաջարկները, բայց միայն այն դեպքում, եթե դրանք կատարեն իր պահանջները։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ​​կազմակերպության Telegram ալիքում։ «ՀԱՄԱՍ»-ը բաց է ցանկացած համաձայնության համար, որը վերջ կդնի մեր ժողովրդի տառապանքներին Գազայում, սակայն վերջինիս հնարավոր է հասնել միայն մշտական ​​հրադադարի, իսրայելական զորքերի դուրսբերման, շրջափակման […] ...

Ենթական, որին ղեկավարը կշտամբել է, դադարել է ուտել, խմել և շարժվել

23:41 29.10.2024

Ենթական, որին ղեկավարը կշտամբել է, դադարել է ուտել, խմել և շարժվել

Չինաստանի Հենան նահանգի Լի անունով բնակչուհին վախեցրել է հարազատներին՝ 20-ամյա աղջիկը դադարել է ուտել, խմել և շարժվել։ Լին չի արձագանքում և չի խոսում։ Բժիշկ Ջիա Դեհուանը հիվանդի մոտ ախտորոշել է խորը դեպրեսիա՝ կատատոնիկ թմբիրով: Բժիշկն ասել է, որ Լին ներփակված անձնավորություն է, ով, աշխատանքի անցնելով, ամեն կերպ փորձել է շփվել ուրիշների հետ, ինչը բացասաբար է […] ...

Ժաննա Անդրեասյանը անդրադարձել է նոր չափորոշչով դասագրքերի բովանդակության վերաբերյալ դիտարկումներին

23:32 29.10.2024

Ժաննա Անդրեասյանը անդրադարձել է նոր չափորոշչով դասագրքերի բովանդակության վերաբերյալ դիտարկումներին

ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը անդրադարձել է նոր չափորոշչով դասագրքերի բովանդակության վերաբերյալ դիտարկումներին։ ...

Իսրայելի գլխավոր շտաբը նախազգուշացրել է Իրանի նոր հարձակման դեպքում պատասխան հարված հասցնելու մասին

23:26 29.10.2024

Իսրայելի գլխավոր շտաբը նախազգուշացրել է Իրանի նոր հարձակման դեպքում պատասխան հարված հասցնելու մասին

Իսրայելը, Իրանի կողմից նոր հարձակման դեպքում, պատասխան հարված կհասցնի այն թիրախներին, որոնց դեռ չի հարվածել՝ օգտագործելով հնարավորությունները, որոնք նախկինում չի օգտագործել: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին՝ Ռամոնի ռազմաօդային բազա կատարած այցի ժամանակ։ «Եթե Իրանը սխալվի և նորից հրթիռային հարձակում իրականացնի Իսրայելի վրա, մենք կրկին կիմանանք, թե ինչպես հասնել […] ...

BACK_TO_TOP