Վաղարշապատի ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 10 2024
  • $
    387.06
  • RUBLE
    3.99
  • 418.14
WEATHER
+6.09 oC

Վաղարշապատի ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

17:38 29.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ էջմիածինցի 38-ամյա տղամարդը հողամասում և կից օժանդակ շինություններում աճեցնում է կանեփ, պահում և օգտագործում է թմրամիջոց:

Ոստիկանները այցելել են Էջմիածին քաղաքի Աբովյան փողոցի նշված հասցե։ Տանտերը իրավապահներին է ներկայացրել մարիխուանայի նմանվող 60 գրամ զանգված։

Նա հայտնել է, որ թմրանյութը պատրաստել է իր աճեցրած կանեփից՝ անձնական օգտագործման համար:

Տնամերձ հողամասում կանեփ աճեցնելու և թմրանյութ օգտագործելու վերաբերյալ հաջորդ տվյալը ստուգելու նպատակով Վաղարշապատի բաժնի ոստիկանները մեկնեցին Բաղրամյան գյուղ: 57-ամյա տղամարդը իրավապահներին է ներկայացրել մարիխուանայի նմանվող 28 գրամից ավելի զանգված: Հայտնել է, որ թմրամիջոցը պատրաստել է իր աճեցրած կանեփից՝ անձնական օգտագործման համար:

Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժաննա Անդրեասյանը անդրադարձել է նոր չափորոշչով դասագրքերի բովանդակության վերաբերյալ դիտարկումներին

23:32 29.10.2024

Ժաննա Անդրեասյանը անդրադարձել է նոր չափորոշչով դասագրքերի բովանդակության վերաբերյալ դիտարկումներին

ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը անդրադարձել է նոր չափորոշչով դասագրքերի բովանդակության վերաբերյալ դիտարկումներին։ ...

Իսրայելի գլխավոր շտաբը նախազգուշացրել է Իրանի նոր հարձակման դեպքում պատասխան հարված հասցնելու մասին

23:26 29.10.2024

Իսրայելի գլխավոր շտաբը նախազգուշացրել է Իրանի նոր հարձակման դեպքում պատասխան հարված հասցնելու մասին

Իսրայելը, Իրանի կողմից նոր հարձակման դեպքում, պատասխան հարված կհասցնի այն թիրախներին, որոնց դեռ չի հարվածել՝ օգտագործելով հնարավորությունները, որոնք նախկինում չի օգտագործել: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին՝ Ռամոնի ռազմաօդային բազա կատարած այցի ժամանակ։ «Եթե Իրանը սխալվի և նորից հրթիռային հարձակում իրականացնի Իսրայելի վրա, մենք կրկին կիմանանք, թե ինչպես հասնել […] ...

Նյուտոնի գրառումներում աշխարհի վերջի մասին  կանխատեսում են հայտնաբերել

23:19 29.10.2024

Նյուտոնի գրառումներում աշխարհի վերջի մասին կանխատեսում են հայտնաբերել

Ականավոր գիտնական Իսահակ Նյուտոնը, ով հեղափոխական բացահայտումներ է արել ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառում, միևնույն ժամանակ խորապես հավատացյալ մարդ է եղել և հաշվարկել է աշխարհի վերջի կոնկրետ ամսաթիվը՝ Աստվածաշնչի և այլ կրոնական տեքստերի մանրակրկիտ ուսումնասիրության միջոցով՝ կանխատեսելով, որ ներկայիս աշխարհը կփոխարինվի բառացիորեն «Երկնքի Թագավորությամբ» երկրի վրա: Այս մասին հայտնում է Daily Star-ը։ Իսահակ Նյուտոնի աշխատությունների հետազոտող […] ...

Չինական գերձայնային մարդատար ինքնաթիռի նախատիպը փորձնական թռիչք է կատարել

23:11 29.10.2024

Չինական գերձայնային մարդատար ինքնաթիռի նախատիպը փորձնական թռիչք է կատարել

Չինական Space Transportation ընկերությունը հայտնել է, որ իր Yunxing գերձայնային մարդատար ինքնաթիռի նախատիպը հաջող փորձնական թռիչք է կատարել: Այժմ ինժեներները մտադիր են մեծ չափի գերձայնային ինքնաթիռ պատրաստել իր առաջին թռիչքի համար, որը նախատեսված է 2027 թվականին։ Չինական ընկերության տվյալներով՝ այս կոմերցիոն տրանսպորտային ինքնաթիռը կկարողանա զարգացնել ժամում մինչև 4 900 կիլոմետր արագություն՝ երկու անգամ ավելի արագ, […] ...

Իսլանդիան անցել է 4-օրյա աշխատանքային շաբաթվա

23:04 29.10.2024

Իսլանդիան անցել է 4-օրյա աշխատանքային շաբաթվա

Իսլանդիան հավանություն է տվել քառօրյա աշխատանքային շաբաթվա անցմանը առանց աշխատավարձերի կրճատման, գրում է CNN-ը։ Պիլոտային նախագիծը հանրապետությունում իրականացվել է 2020-2021 թվականներին։ Այնուհետև երկրի բնակիչների 51%-ի մոտ կրճատել են աշխատանքային ժամերի քանակը՝ շաբաթական 35–36-ի։ Արդյունքում, ինչպես ասում են փորձի հեղինակները, աշխատանքի արտադրողականությունը մնացել է նույնը կամ նույնիսկ աճել է։ Փորձագետներն ասում են, որ աշխատողների ընդհանուր բարեկեցությունը […] ...

Արդյո՞ք հայ լոբբիստներն են կանխել Աթաթուրքի մասին լիամետրաժ անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը եվրոպական երկրներում

22:55 29.10.2024

Արդյո՞ք հայ լոբբիստներն են կանխել Աթաթուրքի մասին լիամետրաժ անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը եվրոպական երկրներում

Մի շարք երկրներում կայացել է Աթաթուրքի մասին նոր անիմացիոն ֆիլմի պրեմիերան, բայց եվրոպական պետություններում ֆիլմի ցուցադրության հետ կապված խնդիրներ են առաջացել: Անկարայում վստահ են, որ պատճառը հայ լոբբիստների սադրանքն է: Ինչի՞ մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Թուրքական մի կինոընկերություն նկարահանել է անիմացիոն լիամետրաժ ֆիլմ՝ նվիրված Աթաթուրքի մանկության տարիներին: Եվ ահա […] ...

BACK_TO_TOP