«Սերգեյ Փարաջանով․ բացահայտումներ» կրթական ծրագրի ամփոփիչ հանդիպումները տեղի կունենան Երևանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 10 2024
  • $
    387.06
  • RUBLE
    3.99
  • 418.14
WEATHER
+16.09 oC

«Սերգեյ Փարաջանով․ բացահայտումներ» կրթական ծրագրի ամփոփիչ հանդիպումները տեղի կունենան Երևանում

11:54 29.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ֆիլմ ինդաստրի դեվելոփմենտ» կազմակերպությունը Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում իրականացվող «Սերգեյ Փարաջանով․ բացահայտումներ» կրթական ծրագրի ամփոփիչ հանդիպումները կանցկացնի Երևանում:

Կրթական ծրագրի երևանյան հանդիպումները կանցկացվեն Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոնում» հոկտեմբերի 29-ին՝ ժամը 16։00-ին, իսկ Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրում՝ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14։00-ին։ Միջոցառումների մուտքն ազատ է։

«Սերգեյ Փարաջանով․ բացահայտումներ» կրթական ծրագրի նպատակն է նոր սերնդին հաղորդակից դարձնել 20-րդ դարի հայազգի հանճարի կախարդական աշխարհին, վերստին արժևորել վարպետի վաստակն ու համբավը։

Ծրագրի շրջանակում կինոգետ, ռեժիսոր Ռաֆֆի Մովսիսյանը դասախոսությունների ընթացքում ներկայացնում է Սերգեյ Փարաջանովի կերպարը, բազմաբնույթ ստեղծագործություններն ու նրա արվեստի հիմնաքարերը։

Ծրագրի անցկացման վայրերում վարպետի լուսանկարներով ազդագրեր են փակցվում, որոնցից յուրաքանչյուրը ներառում է Սերգեյ Փարաջանովի ասույթներից մեկը: Ազդագրերը նաև հագեցած են QR կոդով՝ Սերգեյ Փարաջանովի մասին հայերեն և անգլերեն լիաժեք տեղեկատվությամբ։

Նշենք, որ «Սերգեյ Փարաջանով․ բացահայտումներ» կրթական ծրագիրն իրականացվել է ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գառնիկ Չոլակյանը՝ Եվրոպայի չեմպիոն

16:17 29.10.2024

Գառնիկ Չոլակյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Լեհաստանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 2023 թվականի Եվրոպայի Մ23 չեմպիոն Գառնիկ Չոլակյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է տիտղոսը: Տղամարդկանց 61 կգ քաշայինների պայքարում Չոլակյանը երկամարտում գրանցել է 275 կգ (125+150) արդյունք: Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճել էր 55 կգ քաշային Ժորա Գրիգորյանը՝ երկամարտի 233 կգ […] ...

Ներկայացվել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Հանրային հեռարձակողի խորհրդի և գլխավոր հանձնակատարի գրասենյակի գալիք տարվա բյուջեների նախագծերը

16:11 29.10.2024

Ներկայացվել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Հանրային հեռարձակողի խորհրդի և գլխավոր հանձնակատարի գրասենյակի գալիք տարվա բյուջեների նախագծերը

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին 2025 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 375.9 միլիոն դրամ` ներառյալ կառավարման ապարատի պահպանման ծախսերը. ասել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Գոհար Մամիկոնյանը եւ հավելել. «Հատկացվող գումարը հիմնականում ուղղվում է հանձնաժողովի կողմից իրականացվող «Տեսալսողական մեդիայի ոլորտում կարգավորում» ծրագրին: Զեկուցողի խոսքով այն վարչական բնույթի ծախսային ծրագիր է, որի նպատակն է […] ...

Հոկտեմբերի 30-ին Արմավիրի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն

16:06 29.10.2024

Հոկտեմբերի 30-ին Արմավիրի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ («Երևան-Արմավիր» DN500 մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով հոկտեմբերի 30-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 31-ը՝ ժամը 21:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Նորավան, Նորապատ, Հայկավան, Արմավիր, Խանջյան, Ձերժինսկի, Նոր-Ամասիա, Լուկաշին, Արաքս, Տանձուտ, Այգեշատ, Նոր Արտագերս, Արգավանդ, Մրգաշատ, Հուշակերտ, Նալբանդյան, Հոկտեմբեր, Նոր Կեսարիա, Նոր Արմավիր, Լենուղի, Բամբակաշատ, Արևիկ, […] ...

«Ռեալում» պարզել են «Ոսկե գնդակի» համար պայքարում Վինիսիուսի պարտության գլխավոր մեղավորին

16:00 29.10.2024

«Ռեալում» պարզել են «Ոսկե գնդակի» համար պայքարում Վինիսիուսի պարտության գլխավոր մեղավորին

Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը և Մադրիդի «Ռեալի» մյուս ղեկավարները համոզված են, որ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեծ ազդեցություն է ունեցել «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության հարցում: Նրանց համոզմամբ պատճառն այն է, որ Պերեսն ու մադրիդյան ակումբը պաշտպանում են ֆուտբոլային Սուպերլիգա ստեղծելու գաղափարը, իսկ Չեմֆերինը կտրականապես դեմ է նման մրցաշարին։ Հիշեցնենք, որ 2024 թվականին «Ոսկե գնդակի» դափնեկիր […] ...

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է. ՀՀ ԿԲ նախագահն ասուլիս է տվել

15:53 29.10.2024

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է. ՀՀ ԿԲ նախագահն ասուլիս է տվել

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի հոկտեմբերի 29-ի նիստի որոշմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով և սահմանվել 7.25 %: Խորհուրդը գնահատել է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում 4 տոկոս գնաճի մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

«Հըզբոլլահի» նոր ղեկավարը կարող է երկար չմնալ իր պաշտոնում, եթե չփոխի շարժման քաղաքականությունը․ Իսրայելի ԱԳՆ

15:47 29.10.2024

«Հըզբոլլահի» նոր ղեկավարը կարող է երկար չմնալ իր պաշտոնում, եթե չփոխի շարժման քաղաքականությունը․ Իսրայելի ԱԳՆ

Լիբանանի շիական «Հըզբոլլահ» կազմակերպության նոր գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը կարող է երկար չմնալ իր պաշտոնում, եթե չփոխի շարժման քաղաքականությունը։ Ահա թե ինչպես է արձագանքել Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը խմբավորման ղեկավարի պաշտոնում Քասեմի ընտրությանը։ ««Հըզբոլլահը» հայտարարել է Նաիմ Քասեմին որպես իր նոր գլխավոր քարտուղար։ Եթե ​​նա գնա իր նախորդների՝ Հասան Նասրուլլահի և Հաշեմ Սաֆիեդդինի հետքերով, ապա […] ...

BACK_TO_TOP