Օրբանը Վրաստան կատարած այցի ժամանակ չի ներկայացնում Եվրամիությունը. Բորել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 10 2024
  • $
    387.13
  • RUBLE
    3.98
  • 418.76
WEATHER
+6.09 oC

Օրբանը Վրաստան կատարած այցի ժամանակ չի ներկայացնում Եվրամիությունը. Բորել

19:04 28.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հոկտեմբերի 28-29-ը Վրաստան կատարելիք այցի ընթացքում չի ներկայացնի Եվրամիությունը, երկուշաբթի օրը հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Անկախ նրանից, թե ինչ է ասել պարոն Օրբանը Վրաստան կատարած այցի ժամանակ, նա չի ներկայացնում Եվրամիությունը»,- ընդգծել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը RNE ռադիոկայանին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Օրբանը, ով մինչեւ տարեվերջ նախագահելու է Եվրամիության Խորհրդում, հեղինակություն չունի ԵՄ արտաքին քաղաքականության մեջ։

Ավելի վաղ Հունգարիայի վարչապետի մամուլի քարտուղար Բերտալան Հավասին հայտնել էր, որ Օրբանը Վրաստան կայցելի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հրավերով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.10.2024

SHANTNEWS

Լոռիում ջրամատակարարման ցանցի արդիականացման ծրագիրը մտել է ամփոփման փուլ

21:50 28.10.2024

Լոռիում ջրամատակարարման ցանցի արդիականացման ծրագիրը մտել է ամփոփման փուլ

Լոռիում ջրամատակարարման ցանցի արդիականացման ծրագիրը մտել է ամփոփման փուլ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Նախկին խիստ գրաֆիկի փոխարեն այժմ 14 հազարից ավելի բնակիչ շուրջօրյա ջրամատակարարում կունենա Վանաձորում, Փամբակում և Գյուլագարակում: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի այս ծրագրով նվազում են կորուստները, կրճատվում շահագործման և պահպանման ծախսերը»,-ասված է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ինչ հրաշալի հաղթանակ էր․ Մեսսի

21:40 28.10.2024

Ինչ հրաշալի հաղթանակ էր․ Մեսսի

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է իր նախկին թիմի՝ «Բարսելոնայի» խոշոր՝ 4-0 հաշվով հաղթանակը Մադրիդի «Ռեալի» նկատմամբ: «Ինչ հրաշալի հաղթանակ էր»,- գրել է Մեսսին «Բարսելոնայի» Instagram-յան էջի հրապրակումներից մեկի մեկնաբանությունների բաժնում։ «Բարսելոնան» 11 տուրից հետո 30 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Ամենամոտ հետապնդողից՝ Մադրիդի «Ռեալից», ակումբն առաջ է 6 միավորով։ «Բարսելոնայի» հաջորդ […] ...

Ֆիդանը կմեկնի Լոնդոն

21:35 28.10.2024

Ֆիդանը կմեկնի Լոնդոն

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հոկտեմբերի 30-ին կմեկնի Մեծ Բրիտանիա, որտեղ կհանդիպի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմի հետ։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ Թուրք-բրիտանական հարաբերություններից զատ, օրակարգային թեման է լինելու նաև Գազայի հարցը, ինչպես նաև «ահաբեկչության դեմ» պայքարի խնդիրը։ Քննարկվելու են նաև թուրք-բրիտանական առևտրա-տնտեսական հարաբերություններն ու դրանց հեռանկարները։ Խոսվելու է նաև ռազմական համագործակցությունը մեծացնելու […] ...

Ինչպե՞ս են Վրաստանի խորհրդարանական ընտրություններում քվեարկել Ջավախքի հայերը

21:25 28.10.2024

Ինչպե՞ս են Վրաստանի խորհրդարանական ընտրություններում քվեարկել Ջավախքի հայերը

Վրաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ. քանի՞ հայ է ընտրվել, ովքե՞ր են: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Այս խորհրդարանական ընտրությունները Վրաստանի պատմության մեջ, միայն համամասնական ընտրակարգով անցկացվող առաջին ընտրություններն էին, նախորդ ընտրություններին մի մասը մեծամասնական էր, և եվրոպացի դիտորդների կարծիքով միայն համամասնական համակարգը միշտ չէ, որ ընդունելի է այն երկրների համար, որտեղ կոմպակտ […] ...

Հոկտեմբերի 27-ի բացահայտում, եվրաքվե. զրույց Արամ Սարգսյանի հետ

21:15 28.10.2024

Հոկտեմբերի 27-ի բացահայտում, եվրաքվե. զրույց Արամ Սարգսյանի հետ

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 25 տարի անց ի՞նչ է մտածում Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ի՞նչ արդյունքներ է ակնկալում եվրաքվեի նախաձեռնող խումբն ու արդյոք Վրաստանում և Մոլդովայում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները կարող են իրենց ազդեցությունը թողնել Հայաստանի վրա: Այս և այլ թեմաներին անդրադարձ է կատարվել «Հեռանկար»-ի տաղավարում: ...

BACK_TO_TOP