Թբիլիսիում ընդդիմությունը պատրաստվում է հանրահավաքի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 10 2024
  • $
    387.13
  • RUBLE
    3.98
  • 418.76
WEATHER
+6.09 oC

Թբիլիսիում ընդդիմությունը պատրաստվում է հանրահավաքի

17:40 28.10.2024

Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի դիմաց, ընթանում են խորհրդարանական ընտրությունների արդյունքներից դժգոհ վրացական ընդդիմության հանրահավաքի նախապատրաստական ​​աշխատանքները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Այս պահին օրենսդիր շենքի դիմաց տեղադրվում են մետաղական կոնստրուկցիաներ, բեմահարթակ։ Հարակից տարածքը հսկում են ոստիկանության աշխատակիցները, սակայն նրանք չեն խոչընդոտում իրականացվող աշխատանքներին։

Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդդիմությանը կոչ էր արել երկուշաբթի երեկոյան բողոքի ցույց անցկացնել Թբիլիսիի կենտրոնում՝ կապված երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների հետ: Ըստ ԿԸՀ-ի՝ հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Զուրաբիշվիլին և վրացական ընդդիմությունը պատրաստվում են հեղաշրջման։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.10.2024

SHANTNEWS

Լոռիում ջրամատակարարման ցանցի արդիականացման ծրագիրը մտել է ամփոփման փուլ

21:50 28.10.2024

Լոռիում ջրամատակարարման ցանցի արդիականացման ծրագիրը մտել է ամփոփման փուլ

Լոռիում ջրամատակարարման ցանցի արդիականացման ծրագիրը մտել է ամփոփման փուլ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Նախկին խիստ գրաֆիկի փոխարեն այժմ 14 հազարից ավելի բնակիչ շուրջօրյա ջրամատակարարում կունենա Վանաձորում, Փամբակում և Գյուլագարակում: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի այս ծրագրով նվազում են կորուստները, կրճատվում շահագործման և պահպանման ծախսերը»,-ասված է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ինչ հրաշալի հաղթանակ էր․ Մեսսի

21:40 28.10.2024

Ինչ հրաշալի հաղթանակ էր․ Մեսսի

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է իր նախկին թիմի՝ «Բարսելոնայի» խոշոր՝ 4-0 հաշվով հաղթանակը Մադրիդի «Ռեալի» նկատմամբ: «Ինչ հրաշալի հաղթանակ էր»,- գրել է Մեսսին «Բարսելոնայի» Instagram-յան էջի հրապրակումներից մեկի մեկնաբանությունների բաժնում։ «Բարսելոնան» 11 տուրից հետո 30 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Ամենամոտ հետապնդողից՝ Մադրիդի «Ռեալից», ակումբն առաջ է 6 միավորով։ «Բարսելոնայի» հաջորդ […] ...

Ֆիդանը կմեկնի Լոնդոն

21:35 28.10.2024

Ֆիդանը կմեկնի Լոնդոն

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հոկտեմբերի 30-ին կմեկնի Մեծ Բրիտանիա, որտեղ կհանդիպի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմի հետ։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ Թուրք-բրիտանական հարաբերություններից զատ, օրակարգային թեման է լինելու նաև Գազայի հարցը, ինչպես նաև «ահաբեկչության դեմ» պայքարի խնդիրը։ Քննարկվելու են նաև թուրք-բրիտանական առևտրա-տնտեսական հարաբերություններն ու դրանց հեռանկարները։ Խոսվելու է նաև ռազմական համագործակցությունը մեծացնելու […] ...

Ինչպե՞ս են Վրաստանի խորհրդարանական ընտրություններում քվեարկել Ջավախքի հայերը

21:25 28.10.2024

Ինչպե՞ս են Վրաստանի խորհրդարանական ընտրություններում քվեարկել Ջավախքի հայերը

Վրաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ. քանի՞ հայ է ընտրվել, ովքե՞ր են: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Այս խորհրդարանական ընտրությունները Վրաստանի պատմության մեջ, միայն համամասնական ընտրակարգով անցկացվող առաջին ընտրություններն էին, նախորդ ընտրություններին մի մասը մեծամասնական էր, և եվրոպացի դիտորդների կարծիքով միայն համամասնական համակարգը միշտ չէ, որ ընդունելի է այն երկրների համար, որտեղ կոմպակտ […] ...

Հոկտեմբերի 27-ի բացահայտում, եվրաքվե. զրույց Արամ Սարգսյանի հետ

21:15 28.10.2024

Հոկտեմբերի 27-ի բացահայտում, եվրաքվե. զրույց Արամ Սարգսյանի հետ

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 25 տարի անց ի՞նչ է մտածում Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ի՞նչ արդյունքներ է ակնկալում եվրաքվեի նախաձեռնող խումբն ու արդյոք Վրաստանում և Մոլդովայում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները կարող են իրենց ազդեցությունը թողնել Հայաստանի վրա: Այս և այլ թեմաներին անդրադարձ է կատարվել «Հեռանկար»-ի տաղավարում: ...

BACK_TO_TOP