Բորելն անսպասելի խոստովանություն է արել Ուկրաինայի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 10 2024
  • $
    387.13
  • RUBLE
    3.98
  • 418.76
WEATHER
+5.09 oC

Բորելն անսպասելի խոստովանություն է արել Ուկրաինայի մասին

17:17 28.10.2024

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը իսպանական RNE ռադիոկայանին տված հարցազրույցում խոստովանել է, որ Արևմուտքի համար Ուկրաինայի հակամարտությունը ետին պլան է անցել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք այնքան էլ չենք խոսում Ուկրաինայի պատերազմի մասին, կարծես այն ավարտվել է, բայց ոչ, վստահեցնում եմ ձեզ, այն չի ավարտվել, այն շարունակվում է և շարունակվում է նույն ինտենսիվությամբ»,- ասել է Բորելը։

Ավելի վաղ Washington Post-ը գրել էր, որ Զելենսկին ավելի բաց է դարձել Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու համար՝ Ուկրաինայի դիրքերի թուլացման ֆոնին։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հակամարտությունը լուծելու լուրջ առաջարկներ դեռևս չեն եղել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկտեմբերի 27-ի բացահայտում, եվրաքվե. զրույց Արամ Սարգսյանի հետ

21:15 28.10.2024

Հոկտեմբերի 27-ի բացահայտում, եվրաքվե. զրույց Արամ Սարգսյանի հետ

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 25 տարի անց ի՞նչ է մտածում Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ի՞նչ արդյունքներ է ակնկալում եվրաքվեի նախաձեռնող խումբն ու արդյոք Վրաստանում և Մոլդովայում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները կարող են իրենց ազդեցությունը թողնել Հայաստանի վրա: Այս և այլ թեմաներին անդրադարձ է կատարվել «Հեռանկար»-ի տաղավարում: ...

Նեթանյահուն հայտարարել է արաբական մի քանի երկրների հետ խաղաղություն հաստատելու իր ցանկության մասին

21:05 28.10.2024

Նեթանյահուն հայտարարել է արաբական մի քանի երկրների հետ խաղաղություն հաստատելու իր ցանկության մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Կնեսետի (երկրի խորհրդարանի) ձմեռային նստաշրջանի բացման ժամանակ հայտարարել է Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման դեմ ռազմական գործողությունների ավարտից հետո մի քանի արաբական երկրների հետ խաղաղության համաձայնագրեր կնքելու մտադրության մասին։ «Ես մտադիր եմ շարունակել այն գործընթացը, որը նախաձեռնել եմ մի քանի տարի առաջ՝ պատմական համաձայնագրերի ստորագրում և խաղաղության հաստատում արաբական այլ […] ...

Թրամփի հանրահավաքի ժամանակ կատակերգուներից մեկը Պուերտո Ռիկոն անվանել է «աղբի կղզի»

20:55 28.10.2024

Թրամփի հանրահավաքի ժամանակ կատակերգուներից մեկը Պուերտո Ռիկոն անվանել է «աղբի կղզի»

Դոնալդ Թրամփի հանրահավաքի ժամանակ կատակերգու դերասանը Պուերտո Ռիկոն անվանել է «աղբի լողացող կղզի», ինչը բուռն արձագանք է առաջացրել ինչպես հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների կողմից, հայտնում է BBC -ն: Կատակերգու Թոնի Հինչքլիֆը Նյու Յորքի Մեդիսոն Սքուեր Գարդենում Թրամփի նախընտրական միջոցառմանը հրավիրված աստղերից էր: Իր ելույթում Հինչքլիֆը, ասել է. «Շատ բան է կատարվում: Ես չգիտեմ, թե դուք […] ...

Զուրաբիշվիլին մտադիր չէ աջակցել սահմանադրական կարգի դեմ հարձակումները․ Reuters

20:45 28.10.2024

Զուրաբիշվիլին մտադիր չէ աջակցել սահմանադրական կարգի դեմ հարձակումները․ Reuters

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկրում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքողները չեն ծրագրում ոտնձգություն կատարել սահմանադրական կարգի դեմ, և ինքը չի պաշտպանի նման ծրագրերը։ «Նրանք պարզապես պաշտպանում են իրենց սահմանադրական իրավունքները, այստեղ ոչ ոք չի ոտնձգություն անում Վրաստանի սահմանադրական համակարգի վրա, դա այն չէ, ինչը ես կաջակցեմ»,-ասել է նախագահը Reuters-ին տված հարցազրույցում: Զուրաբիշվիլին […] ...

Հիասթափեցնող է այսպիսի ոչ-ոքի ունենալ․ Ինձագի

20:35 28.10.2024

Հիասթափեցնող է այսպիսի ոչ-ոքի ունենալ․ Ինձագի

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է «Յուվենտուսի» հետ Իտալիայի Ա Սերիայի 9-րդ տուրի խաղում գրանցված գերարդյունավետ ոչ-ոքին։ «Որպես մարզիչ պետք է ասեմ, որ մենք արժանի էինք յոթ կամ ութ գոլ խփել մի թիմի, որը մինչ այդ բաց էր թողել միայն մեկը: Գլուխներս կախ են, և ես առաջինն եմ, ով դա զգում է, բայց […] ...

Քամալա Հարիսն ասել է, որ պատրաստ է IQ թեստ հանձնել

20:30 28.10.2024

Քամալա Հարիսն ասել է, որ պատրաստ է IQ թեստ հանձնել

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուՔամալա  Հարիսը երկուշաբթի օրը հայտարարել է, որ պատրաստ է մտավոր կարողությունների թեստ հանձնել և կոչ է արել իր հանրապետական ​​մրցակցին՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, նույնպես անցնել այն՝ կրկին անվանելով նրան «անկայուն» և «անհավասարակշռված»։ Թրամփը նախկինում ասել էր, որ Հարիսը «շատ ցածր IQ» ունի և հորդորել էր նրան ինտելեկտի թեստ անցնել: Նախկին […] ...

BACK_TO_TOP