Ամփոփվել է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 10 2024
  • $
    387.13
  • RUBLE
    3.98
  • 418.76
WEATHER
+10.09 oC

Ամփոփվել է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը

15:06 28.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնն անցկացվել է 16-րդ անգամ. արդյունքներն ամփոփվել են, հաղթողներն արդեն հայտնի են:

Փառատոնի ամփոփիչ միջոցառմանը հնչել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը, որը փոխանցել է նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը: Ուղերձում, մասնավորապես, ասվում էր.

«Հայաստանում անցկացվող կինոփառատոները դարձել են մեր մշակութային կյանքի կարևոր և անբաժանելի մասը։ Այսօր բոլորիս միավորել է «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը, որն իրավամբ կարելի է համարել տարածաշրջանի ամենամեծ անիմացիոն իրադարձությունը։ Իր ստեղծման օրվանից փառատոնը նպատակաուղղված գործունեություն է ծավալել Հայաստանում անիմացիոն կինորավեստը զարգացնելու և միջազգային հարթակներում հայկական անիմացիան ներկայանալի դարձնելու նպատակով։ Հոկտեմբերի վերջին շաբաթը Երևանում իսկապես թևածում էր անիմացիայի շունչը՝ իր վառ գույներով»:

Փառատոնի ամփոփիչ միջոցառմանն ազդարարվել են մրցութային ծրագրերի հաղթողները: «ՌեԱ» փառատոնում այս տարի ընդգրկված էր 41 ավարտական, 59 կարճամետրաժ և 8 լիամետրաժ մրցութային ֆիլմ։

Ավարտական ֆիլմերի անվանակարգում հատուկ հիշատակման է արժանացել Էրիկա Տոտորոյի (ԱՄՆ) «Հանելուկ»-ը, իսկ «Լավագույն ավարտական ֆիլմ» է ճանաչվել «8-րդ օրը». հեղինակներ՝ Ագաթ Սինիշալ, Ալիսիա Մասսե, Էլիզ Դեբրույն, Ֆլավի Կարի, Տիո Դյուոտուա (Ֆրանսիա)։

Կարճամետրաժ ֆիլմերի 1-ին տեղի մրցանակը ստացել է Florence Miailhe-ի (Ֆրանսիա) «Թիթեռը», իսկ ժյուրիի հատուկ հիշատակմանն է արժանացել Լուկաս Մալբրունի (Ֆրանսիա) «Մարգարետե 89»-ը։

«Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ադամ Էլիոթի «Խխունջի հուշերը» ֆիլմը, իսկ «Ժյուրիի հատուկ հիշատակում» անվանակարգում՝ Իզաբել Էրգերայի «Սուլթանուհու երազը»:

Լիամետրաժ անիմացիոն ֆիլմի լավագույն գաղափարի համար «Վալենտին Պոդպոմոգովի անվան մրցանակի» է արժանացել Գինթս Զիլբալոդիսի «Հոսք» ֆիլմը։

«ՌեԱ» փառատոնն այս տարի ևս հագեցած էր բազմաբնույթ ծրագրերով։ Փառատոնի շրջանակում ցուցադրվել են 250-ից ավելի ֆիլմեր, որոնց թվում էին Կաննի, Սան Սեբաստիանի, Անսիի և Բեռլինի հայտնի անիմացիոն կինոփառատոներում ցուցադրված ֆիլմերը:

Փառատոնի շրջանակում Հայաստան էին ժամանել 20-ից ավելի մասնագետներ Եվրոպայից և ԱՄՆ-ից՝ կիսվելու իրենց փորձով, գիտելիքով և գնահատելու հայ անիմատորների և երիտասարդ ստեղծագործողների տաղանդը։

Արդեն երկրորդ տարին անընդմեջ փառատոնի շրջանակում իրականացվել է նաև ReA Comics Art ծրագիրը, որի շրջանակում անցկացվել է Ազգային պատկերապատման նախագծերի մրցույթը։ Մրցույթում 1-ին տեղի օժանդակություն-մրցանակը ստացել է Ելենա Ներսեսյանի «Մխիթարանք» պատկերապատումը, 2-րդ տեղի օժանդակություն-մրցանակը՝ Միլենա Ադամյանի «Արձագանքներ» պատկերապատումը, իսկ 3-րդ տեղում «Մթնշաղի երազները» պատկերապատումն էր, հեղինակ՝ Լյուսի Դուրասովա:

Փառատոնի մյուս կարևոր բաղադրիչի՝ MarAni անիմացիոն շուկայի CoReAct համարտադրության հարթակն այս տարի հյուրընկալել է 17 հայաստանյան նախագիծ։ Հարթակի «Ժյուրիի հատուկ հիշատակում» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Այծեմնիկ» նախագիծը (ռեժիսոր/պրոդյուսեր` Էլինա Երկատյան):

1-ին տեղի մրցանակը շնորհվել է «Տատիկն ու ստվերը» նախագծին (ռեժիսոր/պրոդյուսեր՝ Լիանա Գևորգյան և Seagull Production), 2-րդ տեղում «Իմ ընկեր աղմուկը» նախագիծն է (ռեժիսոր՝ Հասմիկ Սիմոնյան, պրոդյուսեր Սուսաննա Խաչատրյան), իսկ 3-րդ տեղում՝ «Քուլ Դաուն» նախագիծնը (ռեժիսոր/պրոդյուսեր՝ Հայկ Կարապետյան և Zrah Studio)։

Հաղթող նախագծերի հեղինակներին AETIS Մտավոր սեփականության պաշտպանության էկոհամակարգի կողմից տրվել են հավաստագրեր։

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի փառատոնն այս տարի նվիրված էր Հայկական անիմացիայի 85 և Հայ կինոյի 100-ամյակներին: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն էր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահան Կոստանյանը մասնակցել է «Նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության պաշտպանություն և վերականգնում» խորագրով միջազգային համաժողովին

19:21 28.10.2024

Վահան Կոստանյանը մասնակցել է «Նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության պաշտպանություն և վերականգնում» խորագրով միջազգային համաժողովին

Հոկտեմբերի 28-ին «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մեկնարկել է «Նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության պաշտպանություն և վերականգնում» խորագրով միջազգային համաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ ԱԳ նախարարության, Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից` ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցաբար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Բացման խոսքով հանդես են եկել ԱԳ […] ...

Արմեն Պետրոսյանը ցանկանում է ռևանշ մենամարտ անցկացնել Շարաբուտդին Մագոմեդովի հետ

19:10 28.10.2024

Արմեն Պետրոսյանը ցանկանում է ռևանշ մենամարտ անցկացնել Շարաբուտդին Մագոմեդովի հետ

UFC-ի միջին քաշային կարգում հանդես եկող հայ մարտիկ Արմեն Պետրոսյանը ցանկանում է ռևանշ մենամարտ անցկացնել ռուսաստանցի Շարաբուտդին Մագոմեդովի հետ: «Ցանկանում եմ անհապաղ ռևանշ մենամարտ անցկացնել: Պետք է չեղարկել այս մենամարտը, ես չեմ պարտվել: Ես հաղթեցի առաջին ռաաունդում: Երկրորդ ռաունդում բոլորը, կարծես, լուսավոր պահի էին սպասում պայքարը դադարեցնելու համար։ Սա ինձ համար առեղծված է»,- Պետրոսյանի խոսքերը […] ...

Օրբանը Վրաստան կատարած այցի ժամանակ չի ներկայացնում Եվրամիությունը. Բորել

19:04 28.10.2024

Օրբանը Վրաստան կատարած այցի ժամանակ չի ներկայացնում Եվրամիությունը. Բորել

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հոկտեմբերի 28-29-ը Վրաստան կատարելիք այցի ընթացքում չի ներկայացնի Եվրամիությունը, երկուշաբթի օրը հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Անկախ նրանից, թե ինչ է ասել պարոն Օրբանը Վրաստան կատարած այցի ժամանակ, նա չի ներկայացնում Եվրամիությունը»,- ընդգծել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը RNE ռադիոկայանին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ […] ...

«100-ամյակի լավագույն թիմի անվան ներքո հանդես գալը լրացուցիչ պատասխանատվություն է». Ժաննա Անդրեասյանն ընդունել է շախմատի հավաքականի անդամներին

19:00 28.10.2024

«100-ամյակի լավագույն թիմի անվան ներքո հանդես գալը լրացուցիչ պատասխանատվություն է». Ժաննա Անդրեասյանն ընդունել է շախմատի հավաքականի անդամներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականներին, որոնք վերջերս Բուդապեշտում մասնակցել են շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադային: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը: ԿԳՄՍ նախարարը ողջունել է շախմատիստներին, շնորհակալություն հայտնել հաջող մրցելույթների համար […] ...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն պաշտոնապես հաստատել է Ռուսաստանում հյուսիսկորեացի զինվորների ներկայությունը

18:54 28.10.2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն պաշտոնապես հաստատել է Ռուսաստանում հյուսիսկորեացի զինվորների ներկայությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն երկուշաբթի օրը հայտարարել է, որ կարող է պաշտոնապես հաստատել հյուսիսկորեացի զինվորների ներկայությունը Ռուսաստանի Կուրսկի շրջանում։ «Հյուսիսկորեացի զինվորականների տեղափոխումը Կուրսկի շրջան նույնպես վկայում է Պուտինի աճող հուսահատության մասին»,- համաշխարհային գործակալությունները մեջբերում են Ռյուտեի հայտարարությունը Հարավային Կորեայի հետախուզության ղեկավարության հետ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում, գրում է BBC-ին։ «Ռուսաստանի և […] ...

Սահարայի վերափոխումը. անապատի ավազները լցվում են ջրով

18:48 28.10.2024

Սահարայի վերափոխումը. անապատի ավազները լցվում են ջրով

Սահարա անապատի լճերի ջրալցվածության էպիզոդիկ բարձրացումը, ինչպես Սեբհա-էլ-Մելա լճի դեպքում, 2024 թվականին հետազոտողներին օգնում է ուսումնասիրել կլիմայական փոփոխությունները: Տվյալները ներկայացնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Հայտնի է, որ հազարավոր տարիներ առաջ՝ աֆրիկյան խոնավ ժամանակաշրջանում, Սահարա անապատը շատ ավելի խոնավ և կանաչ էր, քան այսօր։ Երկրաբանական և հնագիտական ապացույցները ցույց են տալիս, որ այն տարածքները, […] ...

BACK_TO_TOP