Հիմնանորոգվում են Մրգաշատ-Ալաշկերտ-գ․Արմավիր ավտոճանապարհի 3 հատվածները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 10 2024
  • $
    387.13
  • RUBLE
    3.98
  • 418.76
WEATHER
+15.09 oC

Հիմնանորոգվում են Մրգաշատ-Ալաշկերտ-գ․Արմավիր ավտոճանապարհի 3 հատվածները

12:36 28.10.2024

Հիմնանորոգվում են Տ-3-14/Մ-5/-Մրգաշատ-Ալաշկերտ-գ․Արմավիր (Տ-3-16) ավտոճանապարհի 3 հատվածները՝ մոտ 4.1կմ ընդհանուր երկարությամբ (կմ0+000-կմ1+300, կմ3+000-կմ4+200 և կմ4+700-կմ6+200), հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Ճանապարհն անցնում է Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղով։ Կապալառու կազմակերպության՝ «Եվրոբուդ պլյուս» ՍՊԸ-ի կողմից տարբեր տեղամասերում իրականացվում են տարբեր բնույթի շինարարական աշխատանքներ. կատարվում են հողային, հիմքի շերտերի կառուցման աշխատանքներ։

Մեկնարկել է նաև ճանապարհի ասֆալտապատումը։

Ֆիանսավորումը կատարվում է ՀՀ պետական բյուջեից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բորելն անսպասելի խոստովանություն է արել Ուկրաինայի մասին

17:17 28.10.2024

Բորելն անսպասելի խոստովանություն է արել Ուկրաինայի մասին

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը իսպանական RNE ռադիոկայանին տված հարցազրույցում խոստովանել է, որ Արևմուտքի համար Ուկրաինայի հակամարտությունը ետին պլան է անցել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք այնքան էլ չենք խոսում Ուկրաինայի պատերազմի մասին, կարծես այն ավարտվել է, բայց ոչ, վստահեցնում եմ ձեզ, այն չի ավարտվել, այն շարունակվում է և շարունակվում է նույն ինտենսիվությամբ»,- ասել է […] ...

Ներքին Շենգավիթում 72-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է վերջինիս որդին. ՔԿ

17:11 28.10.2024

Ներքին Շենգավիթում 72-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է վերջինիս որդին. ՔԿ

2024 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 23:00-ին, Երևան քաղաքի Ն. Շենգավիթ 6-րդ փողոցի տներից մեկի բնակչից ահազանգ է ստացվել այն մասին, որ իր 72-ամյա կնոջը իրենց որդին սպանել է։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ: […] ...

Էլինա Ավանեսյանը ևս առաջադիմել է․ WTA

17:05 28.10.2024

Էլինա Ավանեսյանը ևս առաջադիմել է․ WTA

WTA-ն հրապարակել է թենիսիստուհիների դասակարգման թարմացված աղյուսակը։ Առաջատարը Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան է (9016), երկրորդը` Իգա Շվյոնտեկը (7970)։ Եռյակը եզրափակում է Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 5230), չորրորդ տեղ է բարձրացել իտալուհի Յասմին Պաոլինին (5144), որին հաջորդում է Ելենա Ռիբակինան (Ղազախստան, 4971)։ Երկրորդ շաբաթն անընդմեջ առաջադիմել է նաև Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը, որը կարիերայում առաջին անգամ բարձրացել […] ...

ԳՇ պետն Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիա սկսելու վտանգ չի տեսնում

16:57 28.10.2024

ԳՇ պետն Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիա սկսելու վտանգ չի տեսնում

Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիա սկսելու վտանգներ և սպառնալիքներ այս պահին չկան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք այս պահին Ադրբեջանի կողմից էսկալացիա սկսելու ռիսկ կա: «Ոչ, այդպիսի վտանգներ և սպառնալիքներ չկան։ Ներկա դրությամբ իրադրությունը գնահատվում է հարաբերականորեն կայուն»,- ասել […] ...

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

16:52 28.10.2024

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

Հոկտեմբերի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4913 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 202 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 227, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 372 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 42, չամրակապված վարելու՝ 1068, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 313, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […] ...

Բրազիլիայում ֆուտբոլիստը կարմիր քարտ է ստացել խաղի երրորդ վայրկյանին

16:45 28.10.2024

Բրազիլիայում ֆուտբոլիստը կարմիր քարտ է ստացել խաղի երրորդ վայրկյանին

Բրազիլիայի առաջնությունում «Կրուզեյրոյի» ֆուտբոլիստ Ռաֆա Սիլվան կարմիր քարտ է ստացել հանդիպման երրորդ վայրկյանին թույլ տված խախտման համար։ Դեպքը տեղի է ունեցել 31-րդ տուրի «Ատլետիկո Պարանաենսեի» դեմ խաղում (0-3)։ 32-ամյա հարձակվողը հանդիպման հենց մեկնարկում կոպիտ խախտում է թույլ տվել մրցակցի պաշտպան Կայկե Ռոշայի նկատմամբ։ Ռաֆա Սիլվան անակնկալի է եկել և չի համաձայնել հեռանալ դաշտից, սակայն հանդիպման […] ...

BACK_TO_TOP