Տուժել է 125, զոհվել՝ 8, փրկվել 4 մարդ․ Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 10 2024
  • $
    387.13
  • RUBLE
    3.98
  • 418.76
WEATHER
+15.09 oC

Տուժել է 125, զոհվել՝ 8, փրկվել 4 մարդ․ Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը

12:44 28.10.2024

Հոկտեմբերի 21-ից 27-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 427 դեպք, որից 142-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 58, քարաթափման, երկրաշարժի, որոնողափրկարարական, դիակի հայտնաբերման, զինամթերքի հայտնաբերման, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի՝ 1-ական, փլուզման, մերկասառույցի, վայրի կենդանիների հարձակման՝ 2-ական, թունավորման՝ 12, օձի նկատման՝ 15, կեղծ ահազանգի՝ 10, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 61, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 158, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 21, հրդեհի կեղծ կանչի՝ 33, 33 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 11 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 83 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 82 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 125, զոհվել՝ 8 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Աթլետիկոն» Սիմեոնեի օրոք վատագույն ցուցանիշն է գրանցել

17:24 28.10.2024

«Աթլետիկոն» Սիմեոնեի օրոք վատագույն ցուցանիշն է գրանցել

Մադրիդի «Աթլետիկոն» Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրում մրցակցի դաշտում 0-1 հավով պարտվել է «Բետիսին» և ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի օրոք վատագույն ցուցանիշը գրանցել։ Նշվում է, որ «Աթլետիկոն» Սիմեոնեի գլխավորությամբ առաջին անգամ 11-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարին զիջում է 10 միավորով։ 30 միավորով Իսպանիայի առաջնության առաջին տեղում կատալոնական «Բարսելոնան» է, իսկ «Աթլետիկոն» չորրորդ տեղում […] ...

Բորելն անսպասելի խոստովանություն է արել Ուկրաինայի մասին

17:17 28.10.2024

Բորելն անսպասելի խոստովանություն է արել Ուկրաինայի մասին

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը իսպանական RNE ռադիոկայանին տված հարցազրույցում խոստովանել է, որ Արևմուտքի համար Ուկրաինայի հակամարտությունը ետին պլան է անցել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք այնքան էլ չենք խոսում Ուկրաինայի պատերազմի մասին, կարծես այն ավարտվել է, բայց ոչ, վստահեցնում եմ ձեզ, այն չի ավարտվել, այն շարունակվում է և շարունակվում է նույն ինտենսիվությամբ»,- ասել է […] ...

Ներքին Շենգավիթում 72-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է վերջինիս որդին. ՔԿ

17:11 28.10.2024

Ներքին Շենգավիթում 72-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է վերջինիս որդին. ՔԿ

2024 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 23:00-ին, Երևան քաղաքի Ն. Շենգավիթ 6-րդ փողոցի տներից մեկի բնակչից ահազանգ է ստացվել այն մասին, որ իր 72-ամյա կնոջը իրենց որդին սպանել է։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ: […] ...

Էլինա Ավանեսյանը ևս առաջադիմել է․ WTA

17:05 28.10.2024

Էլինա Ավանեսյանը ևս առաջադիմել է․ WTA

WTA-ն հրապարակել է թենիսիստուհիների դասակարգման թարմացված աղյուսակը։ Առաջատարը Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան է (9016), երկրորդը` Իգա Շվյոնտեկը (7970)։ Եռյակը եզրափակում է Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 5230), չորրորդ տեղ է բարձրացել իտալուհի Յասմին Պաոլինին (5144), որին հաջորդում է Ելենա Ռիբակինան (Ղազախստան, 4971)։ Երկրորդ շաբաթն անընդմեջ առաջադիմել է նաև Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը, որը կարիերայում առաջին անգամ բարձրացել […] ...

ԳՇ պետն Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիա սկսելու վտանգ չի տեսնում

16:57 28.10.2024

ԳՇ պետն Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիա սկսելու վտանգ չի տեսնում

Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիա սկսելու վտանգներ և սպառնալիքներ այս պահին չկան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք այս պահին Ադրբեջանի կողմից էսկալացիա սկսելու ռիսկ կա: «Ոչ, այդպիսի վտանգներ և սպառնալիքներ չկան։ Ներկա դրությամբ իրադրությունը գնահատվում է հարաբերականորեն կայուն»,- ասել […] ...

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

16:52 28.10.2024

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

Հոկտեմբերի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4913 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 202 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 227, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 372 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 42, չամրակապված վարելու՝ 1068, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 313, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […] ...

BACK_TO_TOP