Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներն առաջին հաղթանակներն են տարել պրոֆեսիոնալ ռինգում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 10 2024
  • $
    387.13
  • RUBLE
    3.98
  • 418.76
WEATHER
+15.09 oC

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներն առաջին հաղթանակներն են տարել պրոֆեսիոնալ ռինգում

11:28 28.10.2024

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և IBA-ի համագործակցության արդյունքում անցկացվել է արդեն իսկ լայն տարածում ստացած ու խոշոր մրցանակային հիմնադրամ ունեցող «Ночь чемпионов» մրցաշարը, որի ընթացքում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երեք անդամներ հաղթական մեկնարկ են ունեցել պրոֆեսիոնալ ռինգում:

Երևանում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Արթուր Բազեյանը պարտության է մատնել մոլդովացի Վիկտոր Վակուլիային։ Բազեյանը հենց մեկնարկից շատ ակտիվ է գործել և 6-րդ ռաունդում մրցավարը դադարեցրել է մենամարտն ու տեխնիկական նոկաուտով հաղթանակը շնորհել է հայ բռնցքամարտիկին։

Եվրոպայի փոխչեմպիոն, 23-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանը վստահ հաղթանակ է տարել Վրաստանի ներկայացուցիչ Օթարի Գոգոբերաշվիլիի նկատմամբ:

Վստահ հաղթանակ է տարել նաև գերծանրքաշային Դավիթ Չալոյանն՝ արդեն 2-րդ ռաունդում փայլուն հաղթանակ տանելով Պակիստանի ներկայացուցիչ Թեյմուր Խանին, որը մինչ այդ որևէ պարտություն չէր ունեցել: Չալոյանը դուրս է եկել IBA PRO աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ։

Երեկոյի գլխավոր մենամարտում ուժերը չափել են վերջերս Հայաստանի քաղաքացիություն ստացած Մուրադ Գասիևը և դանիացի անպարտելի բռնցքամարտիկ Կեմ Յունգվիստը։ Գասիևը նոկաուտով վստահ հաղթանակ է տարել:

Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ է դուրս եկել նաև Բարեղամ Հարությունյանը, որը, սակայն, զիջել է Ղրղզստանի ներկայացուցչին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչանովը պարտվել է Վիեննայի մրցաշարի եզրափակչում

16:05 28.10.2024

Խաչանովը պարտվել է Վիեննայի մրցաշարի եզրափակչում

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը (24-րդ ռակետ) պարտվել է Վիեննայի ATP-500 շարքի մրցաշարի եզրափակչում։ Ավստրիայի մայրաքաղաքում անցկացված մրցաշարի եզրափակչում 28-ամյա Խաչանովը մրցել է Ջեք Դրեյփերի (Մեծ Բրիտանիա, 18-րդ ռակետ) դեմ և պարտվել 4-6, 5-7 հաշվով։ 22-ամյա Դրեյփերը կարիերայի երկրորդ տիտղոսն է նվաճել։ ...

Ջերմուկում գործող հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

15:57 28.10.2024

Ջերմուկում գործող հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառման արդյունքում՝ անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Եղիազարյանին պատկանող հացի արտադրամասում (Վայոց ձորի մարզ, քաղաք Ջերմուկ) հայտնաբերվել են հայրենական օրենսդրությամբ և Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Մասնավորապես, չեն ապահովվել՝ 📌 պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող […] ...

Լավրովը գնահատել է իրավիճակը Մերձավոր Արևելքում

15:50 28.10.2024

Լավրովը գնահատել է իրավիճակը Մերձավոր Արևելքում

Մոսկվան կարծում է, որ Իրանին իսրայելական հարվածներից հետո այժմ հնարավոր է խուսափել ամենավատ սցենարից, Ռուսաստանը կշարունակի ջանքերը Մերձավոր Արևելքում սրումը դադարեցնելու համար, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Այս փուլում, իհարկե, մեզ հաջողվել է խուսափել վատագույն սցենարից, հաջողվում է, առնվազն, որովհետև դրա հավանականությունը դեռ պահպանվում է», – ասել է Լավրովը Քուվեյթի իր գործընկեր հետ […] ...

Հայ բռնցքամարտիկները չորս մեդալ են ապահովել դպրոցականների մարզական խաղերում

15:45 28.10.2024

Հայ բռնցքամարտիկները չորս մեդալ են ապահովել դպրոցականների մարզական խաղերում

Բահրեյնում ընթացող դպրոցականների մարզական խաղերում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները չորս մեդալ են ապահովել։ ՀԲՖ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ` Տիգրան Կիրակոսյանը (46 կգ), Տիգրան Մակիչյանը (60 կգ), Սամվել Ասլանյանը (63 կգ) և Հայկ Թադևոսյանը (67 կգ) դուրս են եկել կիսաեզրափակիչ և ապահովել նվազագույնը բրոնզե մեդալ։ ...

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է ԼՂ-ից բռնի տեղահանված 5600 անձ

15:40 28.10.2024

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է ԼՂ-ից բռնի տեղահանված 5600 անձ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար այս պահի դրությամբ դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 5600 անձ, որոնցից քաղաքացիություն է շնորհվել 3611-ին: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում հայտնել է Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը: Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների հաշվառման գործընթացին՝ նա հայտնել է, […] ...

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին

15:33 28.10.2024

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 420 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3.98 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.03 դրամ:   ...

BACK_TO_TOP